ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առասպելներ և փաստեր հորմոնալ պրեպարատների մասին 01/28/2017 17:45 | Առողջություն
Գլյուկոկորտիկոիդները (ԳԿ) ստերոիդային հորմոններ են, որոնք սինթեզվում են մակերիկամի կեղևի կողմից: Ֆարմակոլոգիական ազդեցությունների լայն սպեկտրը կանխորոշեց դրանց՝ որպես դեղամիջոցներ օգտագործումը: ԳԿ վերաբերյալ արդի ժամանակներում կան շատ իրարամերժ կարծիքներ ինչպես հիվանդների, այնպես էլ բժիշկների մոտ: Թեմային է վերաբերում ռևմատոլոգ, բ.գ.թ. Վալենտինա Վարդանյանի հոդվածը, որը զետեղված է doctors.am-ում:
«Հորմոնների» վերաբերյալ առկա «առասպելների» պատճառով շատ հիվանդներ հրաժարվում են դրանց ընդունումից, իսկ բժիշկները՝ նշանակումից:
Ստորև կներկայացնեմ որոշ առասպելներ և փաստեր ԳԿ-ի մասին:
Առասպել N1 Հաշվի առնելով ԳԿ կողմնակի ազդեցությունները՝ կարելի է դրանց փոխարեն նշանակել ուրիշ, ոչ պակաս արդյունավետ դեղամիջոցներ:
Փաստ Ներկայումս ԳԿ հանդիսանում են ամենահզոր և ամենաարագ ազդող հակաբորբոքային, իմունային բորբոքումը ճնշող միջոցներ և որոշ իրավիճակներում դրանք անփոխարինելի են: Եթե կան ԳԿ նշանակման ցուցումներ չի կարելի դրանք փոխարինել այլ, ավելի «փափուկ» միջոցներով:
Առասպել N2 ԳԿ նշանակման ցուցումներ են հանդիսանում միայն որոշ հստակ հիվանդությունները (ռևմատոիդ արթրիտ, համակարգային կարմիր գայլախտ և այլն):
Փաստ ԳԿ նշանակման ցուցումներ են ոչ թե հենց հիվանդությունները, այլ դրանց սրացումները և ներքին օրգանների ախտահարումը: Օրինակ, համակարգային կարմիր գայլախտի ժամանակ, եթե առկա են միայն մաշկային երևույթներ, ապա պարտադիր չէ ԳԿ համակարգային ընդունումը, կարելի է սահմանափակվել տեղային միջոցներով, իսկ լյուպուս-նեֆրիտը ԳԿ-ով ագրեսիվ բուժման ցուցում է:
Առասպել N3 ԳԿ նշանակման ժամանակ պետք է սկսել փոքր դեղաչափից, իսկ անարդյունավետության դեպքում՝ բարձրացնել այն:
Փաստ Ի տարբերություն այլ միջոցների, որոնք նշանակվում են համաձայն «սկսիր ցածրից և գնա դանդաղ՝ սկզբունքի»՝ ԳԿ նշանակմում են համաձայն “սկսի բարձրից և գնա արագ” սկզբունքի, այսինքն պետք է նշանակվեն ադեկվատ դեղաչափով, որը հետագայում պետք նվազեցնել:
Առասպել N4 ԳԿ ավելի շատ վնաս են հասցնում, քան օգուտ:
Փաստ Որոշ դեպքերում բժիշկները՝ «ավելի քիչ վնաս» հասցնելու նպատակով նշանակում են ԳԿ ցածր դեղաչափերով և, չստանալով ցանկալի արդյունքը, և ավելին՝ տեսնելով կողմնակի աղդեցությունները, հրաժարվում են դրանցից: Հարցը նրանում է, որ կողմնակի ազդեցությունները կարող են առաջանալ նույնիսկ ցածր դեղաչափի դեպքում, իսկ հրաժարվելը կարող է բերել ներքին օրգանների անդարձելի ախտահարման: Այսպիսով, ԳԿ ենթադոզավորումը ավելի վտանգավոր է, քան գերդոզավորումը:
Առասպել N5 ԳԿ նման են թմրանյութերի. կախյալությունը անխուսափելի է:
Փաստ ԳԿ հանման անհնարինությունը հիմնականում կապված է դրանց սխալ նշանակման և/կամ դեղաչափի շատ արագ նվազեցման հետ: Բացի դրանից, կան ԳԿ, որոնք ունեն կուտակային ազդեցություն (տրիամցինոլոն), դրանցից հրաժարվելը շատ դժվար է: Քրոնիկ օգտագործման համար նախընտրելի են պրեդնիզոլոնը և մեթիլ-պրեդնիզոլոնը:
Առասպել N6 ԳԿ հակացուցված են հղիության ժամանակ:
Փաստ Իրոք, հղիության ժամանակ ԳԿ օգտագործումը ցանակալի չէ, սակայն եթե հղիության ժամանակ զարգացել է ռևմատոլոգիական հիվանդության սրացում, միայն դրանց կիրառման շնորհիվ է հնարավոր պահպանել հղիությունը, իսկ որոշ դեպքերում՝ հղիի և նորածնի կյանքը:
Առասպել N7 ԳԿ չի կարելի նշանակել երեխաներին, քանի որ դրանք առաջացնում են աճի դանդաղում:
Փաստ ԳԿ կարող են առաջացնել աճի դանդաղում, սակայն եթե չնշանակել դրանք յուվենիլ արթրիտի սրացման ժամանակ, էլ ավելի արտահայտված աճի դանդաղում կառաջացնի ինքը՝ հիվանդությունը:
Այսպիսով, ԳԿ թերապևտի ձեռքում նման են դաշույնի վիրաբույժի ձեռքում. կարելի փրկել և կարելի է հասցնել անդառնալի վնաս:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան