ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ԱԻՆ-ը խորացնում է Կարմիր խաչի հետ համագործակցությունը քաղպաշտպանության ուղղությամբ 01/27/2017 13:06 | ԼՐԱՀՈՍ
Հունվարի 27-ին ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանն ընդունեց Կարմիր Խաչի Միջազգային կազմակերպության պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզին. հանդիպմանը ներկա էին նաև ՀԿԽԸ աղետների կառավարման բաժնի պետ պարոն Էդմոն Ազարյանը, ԿԽՄԿ տնտեսական անվտանգության հարցերի համակարգող պարոն Քրիստոֆեր Հերբին և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի տեղակալ տիկին Գաբրիել Շմիդտը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից:
Հանդիպման նպատակն էր արտակարգ իրավիճակներում հումանիտար օգնության համատեղ պլանի մշակման հարցերի, ինչպես նաև՝ Տավուշի մարզի գյուղերի բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների ծրագրի քննարկումը:
Ողջունելով հյուրերին ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Մխիթարյանը նշեց, որ ԱԻՆ-ը Կարմիր խաչի հետ համագործակցության մեծ փորձ ունի, որը տարեց տարի խորացել է՝ դեռ 2012թ.-ին կառույցների միջև համատեղ հուշագիր է ստորագրվել:
-Արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստ է նույն կերպով շարունակել սերտ համագործակցությունը Կարմիր Խաչի միջազգային և հայաստանյան ներկայացուցչության հետ, ինչպես նաև՝ հնարավորության դեպքում ընդլայնել համատեղ իրականացվող աշխատանքի ծավալները,-նշեց Հ. Մխիթարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Կարմիր Խաչի Միջազգային կազմակերպության պատվիրակության ղեկավար Կ. Դույեզին Հ. Մխիթարյանին ներկայացրեց տեխնածին և բնական աղետների, ինչպես նաև՝ պատերազմական գործողությունների ժամանակ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու պլանի մշակման ծրագրերը՝ խնդրելով, որպեսզի դրանց վրա աշխատանքներ իրականացվեն ԱԻՆ-ի հետ համատեղ աշխատանքային խմբում: Քննարկվեց նաև սահմանամերձ գյուղերում «ապահով սենյակների», թաքստոցների և ապաստարանների կառուցման ու վերանորոգման հարցը:
ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Մխիթարյանը նշեց, որ ԱԻՆ-ի կողմից քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ մեծ աշխատանքներ են տարվել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում՝ կառուցվել են հենակետեր, որտեղ հերթապահում են նախարարության քաղպաշտպանության ստորաբաժանումները, ինչպես նաև՝ կառուցվել են ապաստարաններ և թաքստոցներ:
Կողմերի միջև պայմանավորվածություն ձեռքբերվեց համատեղ աշխատել տեխնածին և բնական աղետների, ինչպես նաև՝ պատերազմական գործողությունների ժամանակ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու պլանի մշակման և սահմանամերձ գյուղերում «անվտանգ սենյակների» կառուցման շուրջ: ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Մխիթարյանի հանձնարարությամբ՝ Կարմիր խաչի հետ համատեղ աշխատանքային խմբի անդամներ նշանակվեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը և ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:
Հանդիպման ավարտին կողմերի միջև պայմանավորվածություն ձեռքբերվեց նոր հուշագրի մշակման և ստորագրման վերաբերյալ, որում արդեն ներառված կլինեն նաև վերոնշյալ հարցերը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան