ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դուբայում սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 23, 21 և 13 տարվա ազատազրկման 01/26/2017 15:46 | Դատական ռեպորտաժներ
Ադամանդներ հափշտակելու նպատակով Դուբայում Հնդկաստանի քաղաքացու սպանության գործով այսօրվա դատական նիստում հրապարակվեց դատավճիռը:
Դատարանը ճանաչեց ու հռչակեց ՀՀ քաղաքացի բոլոր երեք ամբաստանյալների՝ Հովհաննես Մելքոնյանի,Սեմյոն Եդիգարյանի և Խոսրով Մելքոնյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 4-րդ մասի՝ կազմակերպված խմբի կողմից կատարված մաքսանենգություն (հոդվածն ապաքրեականացված է) նրանց վերագրված արարքում ՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Հովհաննես Մելքոնյանը և Սեմյոն Եդիգարյանը մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից ավազակությամբ զուգորդված սպանություն, և 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կողմից կատարված ավազակություն և դատապարտվեցին համապատասխանաբար 23 և 21 տարվա ազատազրկման՝ յուրաքանչյուրը 230.627.667 ՀՀ դրամի չափով անձնական գույքի բռնագրավմամբ:
Ամբաստանյալ Խոսրով Մելքոնյանը ապաքրեականացված մաքսանենգության հոդվածով անմեղ ճանաչվելուց բացի անմեղ ճանաչվեց նաև ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով մեղադրանքում՝ այդ հոդվածով նախատեսված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ: Նա մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտվեց 13 տարվա ազատազրկման՝ 230. 627. 667-ական ՀՀ դրամի չափով անձնական գույքի բռնագրավմամբ:
Իրեղեն ապացույց ճանաչված և ՀՀ կենտրոնական բանկին ի պահ հանձնված 5290,715 կարատ բնական ադամանդները դատավճռով պետք է վերադարձվեն հանցագործությամբ անմիջականորեն գույքային վնաս կրած իրավաբանական անձին՝ տուժող ճանաչված ընկերությանը՝ ի դեմս նրա հիմնադրի կամ վերջինիս կողմից պատշաճ կարգով հատուկ լիազորված սուբրոգացիայի իրավունքի ուժով նրա նկատմամբ տնօրինման իրավունք ձեռք բերած անձին կամ անձանց՝ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահ մարմինների կողմից լիազորված անձի պարտադիր մասնակցությամբ:
Իրեղեն ապացույց ճանաչված և ՀՀ ԿԲ-ին ի պահ հանձնված ադամանդների նկատմամբ դեպքից հետո ենթադրաբար իրավունքներ ձեռք բերած ապահովագրական ընկերությունների, սույն գործով որպես քաղաքացիական հայցվորներ ճանաչված և գործի քննությանը ներգրավված ընկերությունների ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանի ներկայացրած քաղաքացիական հայցը թողնվեց առանց քննության՝ բացառապես մասնավոր տիրույթում քննության ենթակա լինելու պատճառաբանությամբ:
Որպես դատական ծախս ամբաստանյալներից համապարտությամբ հօգուտ ՀՀ-ի պետական բյուջեի պետք է բռնագանձվի 3.176.452 ՀՀ դրամ գումար:
Նշենք, որ մեղադրողը միջնորդել էր բոլոր երեք ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման:
Լրագրողների հետ զրույցում ամբաստանյալներ Հովհաննես ու Խոսրով Մելքոնյանների պաշտպան Էդուարդ Աղաջանյանն ու Սեմյոն Եդիգարյանի պաշտպան Կարեն Հակոբյանը նշեցին, որ բողոքարկելու են դատավճիռը Վերաքննիչ դատարան:
Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ ընդհանուր առմամբ որոշակի չափով օբյեկտիվություն կար դատավճռում, սակայն, մասնավորապես, Խոսրով Մելքոնյանի մասով «միանշանակ համաձայն չեմ»:
Կարեն Հակոբյանն էլ իր հերթին հույս հայտնեց, որ ներպետական ատյաններում հնարավոր է փոփոխություն, սակայն եթե փոփոխություն չլինի, ապա բողոքարկելու է դատավճիռը նաև Եվրոդատարան:
Պաշտպանն ընդգծեց, որ թեև Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը փորձեց ապահովել գործով ապացույց ճանաչված փաստական տվյալների հետազոտումը, բայց ոչ դատարանի մեղքով՝ Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից խախտվեց ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև կնքված հանձնման պայմանագրի պահանջները, չտրամադրվեցին գործով ապացույցները:
«Բնականաբար, այս գործով ապացույցները հետազոտված չլինելու պայմաններում ես հարցականի տակ եմ դնում ընդհանրապես դատավարության արդարացիությունը, և բնականաբար այստեղ գործ ունենք այդ առումով ՄԻԵԴ-ի մի շարք չափանիշների խախտման հետ. փաստացի պաշտպանական կողմը, նաև դատարանն օբյեկտիվորեն զրկվեց մրցակցության պայմաններում գործի նյութերը հետազոտելու հնարավորությունից: Ինքնըստինքյան, այս պայմաններում (թեև փառք ու պատիվ մեր դատարանին, որ գոնե ցմահ ազատազրկում չնշանակվեց), բայց անկախ ամեն ինչից գտնում եմ, որ դատական ակտն այդ առումով օրինական չէ»,- հայտարարեց Կարեն Հակոբյանը՝ հավելելով, որ իրենք ամեն ինչ անելու են գործով արդարության հասնելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով