Թեմաներ
Երկուշաբթի 01 / 27 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/27/2025   20:54 Հետանկախության շրջանի մեր ամենաինքնիշխան որոշումներից մեկը եղել է հենց Արցախի ազատագրումը․ Ոսկանյան 01/27/2025   20:43 «Մանթաշյանց» գործարարների ակումբը 6 տարեկան է (տեսանյութ) 01/27/2025   20:42 Հրդեհ է բռնկվել Անթալիայի շինհրապարակում 01/27/2025   20:29 Իսպանիայում ձերբակալել են իր պատուհանից թմրանյութ վաճառող 87-ամյա կնոջը 01/27/2025   20:14 Եթե ուզում ես կռվել՝ քեզ զենք տվող միշտ էլ լինելու է. Արկադի Կարապետյան 01/27/2025   19:53 Փաշինյանը և «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը 01/27/2025   19:40 Բժիշկը բացահայտել է հակասեպտիկների հաճախակի օգտագործման անսպասելի վտանգը 01/27/2025   19:10 Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել բելառուսական ընկերությունների դեմ 01/27/2025   18:58 Պատմական հիշողությունը շարունակում է մնալ սերունդների ընդհանուր հիմնախնդիրը. Գերմանիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ 01/27/2025   18:35 Բաքվի օդանավակայանում ձերբակալել են ռուս նախկին դատավորին, որը հայտնի «ոսկե» մականվամբ 01/27/2025   18:30 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ժամկետային զինծառայողների 01/27/2025   18:27 ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին 01/27/2025   18:22 Իրաքի դեսպանատունը հրդեհվել է 01/27/2025   18:00 Նորավանքի ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել 01/27/2025   17:59 Ինչպես լրացնել եկամուտների հայտարարագրի առաջին բաժինը 01/27/2025   17:50 Ադրբեջանում տղամարդը ձերբակալվել է մզկիթում հրազենով խուլիգանության համար 01/27/2025   17:42 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Վանաձորի դպրոցների աշակերտական խորհրդի աշակերտներին 01/27/2025   17:37 Հրդեհ Գյումրու եկեղեցիներից մեկի նկուղում 01/27/2025   17:33 Վարչապետը ներկա է գտնվել «Արյան բանկ» կենտրոնի բացման արարողությանը 01/27/2025   17:27 Փաշինյանը պատվեր է կատարում՝ Ցեղասպանության պատասխանատվությունը մեր ժողովրդի վրա դնելով, ստացվում է՝ ոչ թե ցեղասպան թուրքն է մեղավոր, այլ ցեղասպանված հայը. պատմաբան 01/27/2025   17:20 Վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց հարթակը հնարավորություն է տալիս ընտրել քննության օրն ու ժամը 01/27/2025   17:17 ՀՀ քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման վճարից 01/27/2025   17:13 Դատախազությունն ուսումնասիրել է ՀՀԿ-ական նախկին պատգամավորի գույքի օրինականությունը 01/27/2025   17:11 Նախկինում Կիրանցում 38 հեկտար աշնանացան է արվել, այժմ՝ 7 հեկտար. Սարգսյան 01/27/2025   17:06 Ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ․ Արուսյակ Ջուլհակյան 01/27/2025   17:04 «Պետությունից թաքցված գույքի գողը գո՞ղ չէ»․ գողացված ոսկյա զարդերը Հրաչյա Հակոբյանի կողմից հայտարարագրումից թաքցնելու դեպքը քննության առարկա կդառնա՞ 01/27/2025   16:57 ԱԺ հանձնաժողովին են ներկայացվել ՌԱԿ 2024թ. գործունեության ցուցանիշները. քննարկվել են ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր 01/27/2025   16:54 ՊԵԿ նախագահը ՀՀ Հարկային օրենսգրքով լիազորված է սահմանել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրի լրացման կարգը և դրանում լրացման տվյալները 01/27/2025   16:50 Տիգրան Բալայանը Բելգիայում մասնակցել է ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման հանդիսավոր միջոցառմանը 01/27/2025   16:24 Հայաստանի համար դժվար կլինի առանց ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության. Լեբեդև 01/27/2025   16:24 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 01/27/2025   15:56 ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն ամփոփել է անցած տարվա գործունեության արդյունքները 01/27/2025   15:48 Ի հակազդումն տգիտության 01/27/2025   15:45 Երկրաշարժ Թուրքիայում. ցնցումները զգացվել են նաև Ստամբուլում 01/27/2025   15:40 Մահացել է քաղաքական մեկնաբան Արմեն Դուլյանը 01/27/2025   15:19 Լեհաստանի ածխահանքերից մեկում հզոր ցնցում է տեղի ունեցել. կան վիրավորներ ու զոհ 01/27/2025   15:07 Գլխավոր հարկադիր կատարողն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին 01/27/2025   14:54 Իսրայելի վարչապետը կայցելի ԱՄՆ. Jerusalem Post 01/27/2025   14:49 «Երևան», «Ռոսիա» և «Մալաթիա» տոնավաճառների տերերը սպառնացել են առևտրականներին և արգելել մասնակցել բողոքի ակցիաների. ահազանգ 01/27/2025   14:44 Կոպիրկինը հուսով է, որ Երևանը կմասնակցի Մոսկվայում հաղթանակի 80-րդ տարեդարձի միջոցառումներին 01/27/2025   14:38 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով նախատեսված չէ, որ Միացյալ Նահանգները պետք է զենք մատակարարի ՀՀ-ին, սա մի փաստաթուղթ է առ ան, որ մտնում ենք հայ-ամերինկյան հարաբերությունների հաջորդ փու. Սարգսյան 01/27/2025   14:32 Վահան Կոստանյանի հանդիպումը Սիրիայի Արաբական Հանրապետության ԱԳ նախարարի հետ 01/27/2025   14:31 Թրամփից դեռ հանդիպման ազդակ չի եղել՝ նշել են Կրեմլից 01/27/2025   14:25 Սրբուհի Գալյանի որոշմամբ 3 նոտարի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ 01/27/2025   14:21 Իրանում շուրջ 100 ուսանող է թունավորվել 01/27/2025   14:02 ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 01/27/2025   13:55 Դատախազությունը աչք է փակում նաեւ Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնող Փաշինյանի հայտարարությունների վրա 01/27/2025   13:55 Ավելի լավ չի՞ էս 3 միլիոնիս փոխարեն իրենք գնան երկրից, տեղը մի հայրենասեր գա, մի օր էլ մենք ծաղկենք. քաղաքացու առաջարկը վարչապետի ընտանիքին 01/27/2025   13:44 Նաեւ այսպիսի հրաշք է լինում՝ տարեց կինը հղիացել է 76 տարեկանում 01/27/2025   13:32 ԲԴԽ շենքի մոտ ավտոմեքենայի գազի բալոնի պայթյունի հետևանքով տուժած քաղաքացին հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում
01/26/2025   16:22 Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանի պնդումներին, որ Բաքվում Արխացի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հոգեմետ նյութեր են կիրառում 01/26/2025   15:44 Մենք Պուտինի հետ ապշել էինք.ինչու՞ նա նման բան ասաց. Լուկաշենկոն՝ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության մասին 01/26/2025   21:56 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 01/26/2025   18:22 Հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ` Գյումրիում փրայմերիզի ժամանակ. երկու տղամարդ հայտնվել է մեղադրյալի աթոռին 01/26/2025   18:30 Ալիեւը մերժել է Պուտինին, «այո» ասել Լուկաշենկոյին. Բաքվի ներքին կյանքին վերաբերող լուրերը մեկ տեսաշարով 01/26/2025   11:14 Արցախն ազատագրելու ճանապարհը պատերազմն է, այլ տարբերակ չկա․ Ալբերտ Բազեյան 01/26/2025   21:31 Երկրաշարժ՝ Կասպից ծովում 01/26/2025   17:38 Երկաթի դեֆիցիտի ախտանիշները. բժիշկը նշել է՝ ինչպես կանխել այն 01/26/2025   17:14 Վաղվանից կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքներ 01/26/2025   13:27 Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և ևս հինգ անձի վերաբերյալ գործից դրվագն անջատվել է «մայր գործից», կքննվի Պատրոն Դավոյի, Ստեփան Գալստյանի գործից առանձին 01/27/2025   18:35 Բաքվի օդանավակայանում ձերբակալել են ռուս նախկին դատավորին, որը հայտնի «ոսկե» մականվամբ 01/26/2025   19:12 «Օպելի» վարորդներին «համբալ» ասելու համար Տիգրան Ավինյանի հոր դեմ ներկայացված հայցը կքննի դատավոր Գոհար Գրիգորյանը 01/26/2025   20:26 Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմինը. shamshyan.com 01/27/2025   15:40 Մահացել է քաղաքական մեկնաբան Արմեն Դուլյանը 01/26/2025   19:23 Մրգաշատում ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. 4 մարդ տեղափոխվել է ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն». shamshyan.com 01/26/2025   14:49 33-ամյա տղամարդը բռնություն է գործադրել ՔԿՀ աշխատակցի նկատմամբ 01/27/2025   14:49 «Երևան», «Ռոսիա» և «Մալաթիա» տոնավաճառների տերերը սպառնացել են առևտրականներին և արգելել մասնակցել բողոքի ակցիաների. ահազանգ 01/25/2025   20:59 Իսակովի պողոտայում «Opel»-ը բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե հատվածին ու հայտնվել ճանապարհի մեջտեղում. վարորդը տեղում մահացել է 01/26/2025   21:24 Լուկաշենկոն ձայների 87,6%-ով հաղթում է Բելառուսի նախագահական ընտրություններում 01/26/2025   12:01 Արման Սահակյանը մեղադրանքը բացարձակ անհիմն է համարում, չփաստարկված, ինչ-որ տեղ` անհասկանալի. փաստաբան

Նորակոչիկ Նորայր Սահակյանի մահվան գործով քննությունը կատարվել է մակերեսորեն. պաշտպանները միջնորդում են արդարացնել 01/25/2017   20:18  |  Դատական ռեպորտաժներ

2012 թվականի դեկտեմբերի 23-ին ԼՂՀ պաշտպանության բանակ զորակոչված և զինհոսպիտալում մահացած նորակոչիկ Նորայր Սահակյանի գործը գտնվում է դատական վիճաբանությունների փուլում:

Այսօր Արաբկիր և Քանաեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասույան դատարանում պաշտպանական ճառով հանդես եկան չորս ամբաստանյալից երկուսի՝ Կարեն Ջուլհակյանի պաշտպան Նորայր Նորիկյանը և Վարուժան Մանսյանի պաշտպան՝ Կարինե Խաչատրյանը, ովքեր միջնորդեցին իրենց պաշտպանյալներին արդարացնել:

 Նախ նշենք, որ գործով մեղադրող դատախազը  հիմնավորված է համարել բոլոր ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները և միջնորդել Կարեն Ջուլհակյանին, Վարուժան Մանասյանին, Արկադի Չախոյանին դատապարտել 3,5 տարի ժամկետով ազատազրկման, իսկ Մհեր Դավիդյանցին՝ 4 տարի ժամկետով ազատազրկման:

Ամբաստանյալ Կարեն Ջուլհակյանի պաշտպան Նորայր Նորիկյանի դիտարկմամբ՝  դատախազի՝ քրեական գործով արված հետևություններն ու եզրակացությունները օբյեկտիվ չեն, չեն արտացոլում գործի իրական հանգամանքները, իսկ նախաքննությունն ի սկզբանե կատարվել է բազմաթիվ բացթողումներով, թերություններով և  մակերեսորեն:

Մասնավորապես, քննության առարկա չեն դարձել և անտեսվել են էական նշանակություն ունեցող փաստեր ու հանգամանքներ, իսկ առկա փաստերը գնահատվել են սուբյեկտիվ ընկալմամբ, կատարված փորձաքննությունները և դրանց եզրակացությունները հեռու են իրական հիմքից:

Ըստ պաշտպանի՝ գործով քննությունն իրականացվել է միակողմանի՝ բացառապես մեղավորության կանխավարկածով:

Ինչ վերաբերում է մեղադրողի հնչեցրած ճառին՝  ապա պաշտպանական կողմը գտնում է, որ ապացույցների գլխիվայր կամայական մեկնաբանմամբ, բացառապես սուբյեկտիվ ընկալումներով անհիմն եզրահանգումներ են կատարվել, ուստիև պաշտպական կողմը ակնկալում է, որ դատարանը, այդուհանդերձ, կգտնվի իր բարձրություն վրա և դատաքննությամբ ձեռքբերված ապացույցների համակողմանի և օբյեկտիվ վերլուծության հիման վրա կհրապարակի նշված հանգամանքներից բխող օբյեկտիվ դատական ակտ:

Ըստ պաշտպան Նորայր Նորիկյանի՝ քրեական գործի նախաքննության ու դատաքննության ընթացքում ձեռքբերված ու հետազոտված ապացույցների համադրության, համակարգային վերլուծության արդյունքում՝ Կարեն Ջուլհակյանի   նկատմամբ ՀՀ քրեական  օրենսգրքի 376-րդ  հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը անհրաժեշտ է դադարեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և նույն հոդվածի 2-րդ կետի հիմքով և կայացնել արդարացման դատական ակտ:

Միևնույն ժամանակ արձանագրել նաև, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ, այն կառուցված է քրեադատավարական նորմերի անտեսմամբ՝ նյութական իրավունքի նորմերի կամայական մեկնաբանության և գնահատման հիման վրա:

Պաշտպանը նաև անդրադարձավ այն հանգամանքին, որ գործով ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում նշվում է,  որ  Ջուլհակյանն է թույլատրել, որ Նորայրին զորակոչեն զինծառայության՝ այնինչ պաշտպանական կողմը ցանկանում է, որպեսզի  պաշտոնապես արձանագրվի, որ  Ջուլհակյանը, որպես հավաքակայանի հերթապահ բժիշկ, որևէ իրավասություն չի ունեցել որևէ զորակոչիկի, այդ թվում՝ Նորայր Սահակյանին, զորակոչելու կամ հավաքակայանից զորամաս տեղափոխելու վերաբերյալ որոշում ընդունելու, հետևաբար մեղադրող կողմի այդ մասին արված դատաղությունները հիմնազուրկ են:

Որպես հերթապահ բժիշկ՝ Ջուլհակյանի պարտականությունն է եղել ցուցաբերել առաջին բուժօգնություն, ինչը և նա, ըստ փաստաբանի, կատարել է բարեխղճորեն։ Ջուլհակյանը դատարանում հայտնել է, իր կողմից Նորայրին տված դեղահաբից հետո նրա վիճակը, եթե վատանար կամ ջերմությունը չիջներ, ապա կմտածեր, որ խնդիր կա, բայց նրա վիճակը բարեբախտաբար լավացել է:

Բացի այդ՝ պաշտպանը ներկայացրեց Ջուլհակյանի այն դիտարկումը, որ, ըստ տեղեկությունների, նույն զորակոչի ժամանակ թվով 4 զորակոչիկ է մահացել հետպատվաստումային ռեակցիայի պատճառով, իսկ 2014թ. ձմեռային զորակոչի ընթացքում զորակոչիկների 80 տոկոսը հայտնվել է հոսպիտալներում, որից հետո ՀՀ ՊՆ և Առողջապահության նախարարների համատեղ հրաման է տրվել,  որ այսուհետ պատվաստումները նոր դեղամիջոցներով պետք է կատարվեն բացառապես պոլիկլինիկաներում:

Պաշտպանը պնդեց, որ այս քրեական գործի ճիշտ լուծման համար գոյություն չունի որևէ ապացույց, որը կհիմնավորի իր պաշտպանյալի մեղավորությունը մեղսագրված հանցագործության կատարման մեջ, իսկ առկա ապացույցները բավարար չեն պարզելու առաջադրված մեղադրանքի ամբողջ խորությունն ու լրիվությունը, ավելին` ոչ ամբողջական են ու կիսատ։

Ուստիև Նորայր Նորիկյանը միջնորդեց ճանաչել և հռչակել իր պաշտպանյալ՝ Կարեն Ջուլհակյանի անմեղությունը առաջադրված մեղադրանքում և  կայացնել արդարացման դատավճիռ:

Հաջորդիվ պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալ Վարուժան Մանսյանի պաշտպան՝ Կարինե Խաչատրյանը:

Ըստ նրա՝ քրեական գործով մեղադրական եզրակացությունում տեղ գտած ապացույցները մեղմ ասած խեղաթյուրված են. այն ապացույցները, որոնցով, իբր, հիմնավորվում է իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը, իրականում այլ բովանդակություն ունեն քան մեղադրական եզրակացությունում տեղ գտած հատվածները։ Ի զարմանս պաշտպանի՝ հարգելի մեղադրողը իր ճառում ոչ թե հղում է կատարել դատարանում հետազոտված բուն ապացույցներին, այլ ընդամենը մեջբերել է մեղադրական եզրակացությունը:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ 21.12. 2012թ.-ին ժամը 22-23-ի սահմաններում ՀՀ ՊՆ հավաքակայանից դեպի ՊԲ հավաքակետ տեղափոխման ժամանակ, Եղեգնաձոր քաղաք չհասած Նորայր Սահակյանը սրտխառնոց է ունեցել, որի հետևանքով ավտոբուսի վարորդը կանգնեցրել է ավտոբուսը և Ն . Սահակյանը փսխել է: Այդ պահին առջևից ընթացող ավտոբուսի մեջ գտնվող, ուղեկցող շարասյան ավագ, ՊԲ հավաքակետի բուժկետի պետ- բուժակ, ենթասպա Վարուժան Մանասյանը ուղեկցող խմբի անդամ շարքային Վահագն Պողոսյանից տեղեկացել է Ն. Սահակյանի վատ զգալու և փխսելու մասին:

Մինչդեռ գործով հետազոտված ապացույցները հակառակն են ապացուցում:

Մասնավորապես, ըստ պաշտպանի՝  դատարանում չհարցաքննված վկա Արման Գրիգորյանի  25.12.16թ.-ին տրված ցուցմունքի համաձայն՝ ինքը նորակոչիկի վատ զգալու մասին ասել է ոչ թե Վ. Պողոսյանին, այլ փոխգնդապետ Ս. Աբրահամյանին, ով հանդիսացել է շարասյան պետ, իսկ Ս. Աբրահամյանը դատարանում հայտնեց, որ ինքը Վ. Մանասյանին Ն. Սահակյանի վատ զգալու մասին ոչինչ չի հայտնել, քանի որ նման պարտականություն չունի: Ա. Գրիգորյանը չի հաստատել, որ զանգել է Վ. Պողոսյանին՝ տեղեկացնելու նորակոչիկի վատ զգալու մասին:

Սույն գործով չկա որևէ ապացույց, որ Վ. Մանասյանը տեղյակ է եղել Նորայր Սահակյանի վատ զգալու մասին, ավելին՝ հետագայում,  երբ ավտոբուսները պարբերաբար կանգնել են Ն. Սահակյանը գանգատներով չի դիմել, ՊԲ հավաքակետ հասնելուց հետո են միայն Ն. Սահակյանը և Դ. Ղարագյոզյանը գանգատներ հայտնել առողջական վիճակի վերաբերյալ և տեղափոխվել Իվանյանի զինհոսպիտալ:

Մանասյանը հետագայում է իմացել, որ Նորայր Սահակյանը փխսել է. Ճանապարհը դժար է եղել և փխսելը սովորական երևույթ է, սակայն որևէ անձ չի տեղեկացրել, որ զինծառայողներից որևէ մեկը ջերմում է կամ վատ է զգում: Ավելին՝  փոխգնդապետ Ս. Աբրահամյանը իր ցուցմունքով հայտնեց, որ ինքը որևէ պարտականություն չուներ շարասյան ավագին տեղեկացնելու և ինքը չի տեղեկացրել Ն. Սահակյանի վատ զգալու մասին: ՀՀ քր օր 376-րդ հոդվ. նախատեսված հանցագործությանը օբյեկտը զինվորական ծառայությամբ սահմանված կարգն է, օբյեկտիվ կողմը դրսևորվում է նրանում, որ պետը կամ այլ պաշտոնատար անձը չեն կատարում կամ ոչ պատշաճ են կատարում իրենց վրա դրված պարտականությունները: Նախ անհրաժեշտ է պարզել, թե արդյոք տվյալ պահին պաշտոնատար անձը կարող էր և իրավասու էր կատարել այդ պարտականությունները:

Հանցակազմի առաջացման համար անհրաժեշտ է, որ պաշտոնատար անձի կողմից պարտականությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը հանգեցնի որոշակի բացասական հետևանքների, իսկ 2-րդ մասով որպես ծանրացնող հանգամանք նշվում է ծանր հետևանքների առաջացումը:

Ընդ որում պարտադիր է արարքի և հետևանքի միջև պատճառական կապի առկայությունը: Հանցագործությանը սուբյեկտիվ կողմը բնութագրվում է անզգուշությամբ, նշված հանցագործության սուբյեկտ կարող են հանդիսանալ պետերը կամ զինված ուժերի պաշտոնատար անձինք: Եթե Վարուժան Մանասյանը հանդիսացել է պաշոնատար անձ, ապա  պետք է նշենք այն փաստաթղթերը հրամանները, հրահանգները, որոնք հիմք են տալիս նման եզրահանգման։   Նաև պետք է նշվի այդ պաշտոնատար անձի իրավունքները և պարտականությունները՝ այսպես ասած պաշտոնի նկարագրությունը,  կամ՝ ինչպես քաղծառայության դեպքում, պաշտոնի անձնագիր կամ դրան հավասարեցված այլ փաստաթուղթ, սույն գործով իսպառ բացակայում են փաստաթղթերը, որոնցով օրինակ կոնկրետ կարգավորվում է զորակոչիկների տեղափոխման կարգը, ինչ մասնագետներ են համալրում շարասյունը, որոնք են շարասյան ավագի մասնագիտացման հիքերը և պարտականությունները, ինչպիսին են ուղեկցող անձնակազմի յուրաքանչյուր անդամի պարտականությունները, այսինքն պետք է հիմնավորվի զինվորական կարգի խախտումը, որը տվյալ դեպքում չի հիմնավորվում:

Հետևաբար,  դատաբժշկական եզրակացությամբ որոշ անձանց կողմից կատարված կամ չկատարված գործողություններին անդրադառնալիս, առնվազն պետք է նշել այն նորմատիվ փաստաթղթերը, համաձայն որոնց՝ ուղեկցող անձնակազում պետք է լինի բուժակ և բուժակի կոնսուլտացիա պետք է ապահովվեր: Սույն գործով, ըստ փաստաբանի, ապացույցների իսպառ բացակայության պայմաններում փորձ է արվել անձի մեղքը հիմնավորել այսպես կոչված փորձագետի եզրակացություններով:

Սակայն անգամ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները չեն կարող հաստատել իր պաշտպանյալի մեղքը, քանի որ ցանկացած դեպքում նա առնվազն պետք է տեղեկանար Ն. Սահակայնի ջերմելու և այլ առողջական խնդիրների մասին, սակայն ինչպես ճանապարհին նա չի տեղեկացվել,  իսկ ՊԲ հավաքակետում տեղեկանալով վատ զգալու մասին անմիջապես ձեռնարկել է միջոցներ անհապաղ հոսպիտալացնելու համար:

 Ուստիև Կարինե Խաչատրյանը միջնորդեց իր պաշտպանյալին   արդարացնել՝  արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Հաջորդ դատական նիստում պաշտպանական ճառով հանդես կգան գործով մյուս ամբաստանյալների պաշտպանները:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:11 24/09/2016  |  Դատական ռեպորտաժներՆորակոչիկի մահվան գործով կրկին կհարցաքննվի փորձագետը
17:36 21/01/2016  |  Քրեական խրոնիկոնԶինծառայողի ինքնասպանության գործով ամբաստանյալը դատարան չէր ներկայացվել. նրա մոտ ախտորոշվել է սուր շնչառական ռեսպիրատոր ինֆեկցիա
13:48 07/10/2015  |  Քրեական խրոնիկոնՄեկ ամբաստանյալի մեղավորության հարցում կասկածներ ունեմ. մահացած նորակոչիկի հայր
15:25 13/06/2015  |  Քրեական խրոնիկոնԱմբաստանվող բժիշկը պնդում է, որ նորակոչիկի մահվան մեջ մեղավոր չէ
20:15 27/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄահացած նորակոչիկը եղել է ոչ պիտանի՞ զինվորական ծառայությանը
22:47 15/04/2015  |  Քրեական խրոնիկոնՈ՞վ է մեղավոր նորակոչիկի մահվան համար
19:52 05/02/2015  |  Քրեական խրոնիկոնՄահացած նորակոչիկի ախտորոշումը հոսպիտալում ճիշտ է դրվել, սակայն վիճակի գնահատումը ճիշտ չի եղել. Փորձագետ
20:48 09/12/2014  |  Քրեական խրոնիկոնՄահացած նորակոչիկը հոսպիտալում զինակցին հայտնել է, որ կարոտել է փոքր եղբորը
18:47 20/11/2014  |  Քրեական խրոնիկոն«Ի՞նչ վիճակ պետք է լիներ, որ տեղափոխեիք, մահանա՞ր նոր». Մահացած նորակոչիկի հայր
22:22 04/11/2014  |  Քրեական խրոնիկոնՀոսպիտալի պետը նորակոչիկի մահվան նոր վարկած է առաջ քաշում

Արխիվ

[]