ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նորակոչիկ Նորայր Սահակյանի մահվան գործով քննությունը կատարվել է մակերեսորեն. պաշտպանները միջնորդում են արդարացնել 01/25/2017 20:18 | Դատական ռեպորտաժներ
2012 թվականի դեկտեմբերի 23-ին ԼՂՀ պաշտպանության բանակ զորակոչված և զինհոսպիտալում մահացած նորակոչիկ Նորայր Սահակյանի գործը գտնվում է դատական վիճաբանությունների փուլում:
Այսօր Արաբկիր և Քանաեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասույան դատարանում պաշտպանական ճառով հանդես եկան չորս ամբաստանյալից երկուսի՝ Կարեն Ջուլհակյանի պաշտպան Նորայր Նորիկյանը և Վարուժան Մանսյանի պաշտպան՝ Կարինե Խաչատրյանը, ովքեր միջնորդեցին իրենց պաշտպանյալներին արդարացնել:
Նախ նշենք, որ գործով մեղադրող դատախազը հիմնավորված է համարել բոլոր ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները և միջնորդել Կարեն Ջուլհակյանին, Վարուժան Մանասյանին, Արկադի Չախոյանին դատապարտել 3,5 տարի ժամկետով ազատազրկման, իսկ Մհեր Դավիդյանցին՝ 4 տարի ժամկետով ազատազրկման:
Ամբաստանյալ Կարեն Ջուլհակյանի պաշտպան Նորայր Նորիկյանի դիտարկմամբ՝ դատախազի՝ քրեական գործով արված հետևություններն ու եզրակացությունները օբյեկտիվ չեն, չեն արտացոլում գործի իրական հանգամանքները, իսկ նախաքննությունն ի սկզբանե կատարվել է բազմաթիվ բացթողումներով, թերություններով և մակերեսորեն:
Մասնավորապես, քննության առարկա չեն դարձել և անտեսվել են էական նշանակություն ունեցող փաստեր ու հանգամանքներ, իսկ առկա փաստերը գնահատվել են սուբյեկտիվ ընկալմամբ, կատարված փորձաքննությունները և դրանց եզրակացությունները հեռու են իրական հիմքից:
Ըստ պաշտպանի՝ գործով քննությունն իրականացվել է միակողմանի՝ բացառապես մեղավորության կանխավարկածով:
Ինչ վերաբերում է մեղադրողի հնչեցրած ճառին՝ ապա պաշտպանական կողմը գտնում է, որ ապացույցների գլխիվայր կամայական մեկնաբանմամբ, բացառապես սուբյեկտիվ ընկալումներով անհիմն եզրահանգումներ են կատարվել, ուստիև պաշտպական կողմը ակնկալում է, որ դատարանը, այդուհանդերձ, կգտնվի իր բարձրություն վրա և դատաքննությամբ ձեռքբերված ապացույցների համակողմանի և օբյեկտիվ վերլուծության հիման վրա կհրապարակի նշված հանգամանքներից բխող օբյեկտիվ դատական ակտ:
Ըստ պաշտպան Նորայր Նորիկյանի՝ քրեական գործի նախաքննության ու դատաքննության ընթացքում ձեռքբերված ու հետազոտված ապացույցների համադրության, համակարգային վերլուծության արդյունքում՝ Կարեն Ջուլհակյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը անհրաժեշտ է դադարեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և նույն հոդվածի 2-րդ կետի հիմքով և կայացնել արդարացման դատական ակտ:
Միևնույն ժամանակ արձանագրել նաև, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ, այն կառուցված է քրեադատավարական նորմերի անտեսմամբ՝ նյութական իրավունքի նորմերի կամայական մեկնաբանության և գնահատման հիման վրա:
Պաշտպանը նաև անդրադարձավ այն հանգամանքին, որ գործով ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում նշվում է, որ Ջուլհակյանն է թույլատրել, որ Նորայրին զորակոչեն զինծառայության՝ այնինչ պաշտպանական կողմը ցանկանում է, որպեսզի պաշտոնապես արձանագրվի, որ Ջուլհակյանը, որպես հավաքակայանի հերթապահ բժիշկ, որևէ իրավասություն չի ունեցել որևէ զորակոչիկի, այդ թվում՝ Նորայր Սահակյանին, զորակոչելու կամ հավաքակայանից զորամաս տեղափոխելու վերաբերյալ որոշում ընդունելու, հետևաբար մեղադրող կողմի այդ մասին արված դատաղությունները հիմնազուրկ են:
Որպես հերթապահ բժիշկ՝ Ջուլհակյանի պարտականությունն է եղել ցուցաբերել առաջին բուժօգնություն, ինչը և նա, ըստ փաստաբանի, կատարել է բարեխղճորեն։ Ջուլհակյանը դատարանում հայտնել է, իր կողմից Նորայրին տված դեղահաբից հետո նրա վիճակը, եթե վատանար կամ ջերմությունը չիջներ, ապա կմտածեր, որ խնդիր կա, բայց նրա վիճակը բարեբախտաբար լավացել է:
Բացի այդ՝ պաշտպանը ներկայացրեց Ջուլհակյանի այն դիտարկումը, որ, ըստ տեղեկությունների, նույն զորակոչի ժամանակ թվով 4 զորակոչիկ է մահացել հետպատվաստումային ռեակցիայի պատճառով, իսկ 2014թ. ձմեռային զորակոչի ընթացքում զորակոչիկների 80 տոկոսը հայտնվել է հոսպիտալներում, որից հետո ՀՀ ՊՆ և Առողջապահության նախարարների համատեղ հրաման է տրվել, որ այսուհետ պատվաստումները նոր դեղամիջոցներով պետք է կատարվեն բացառապես պոլիկլինիկաներում:
Պաշտպանը պնդեց, որ այս քրեական գործի ճիշտ լուծման համար գոյություն չունի որևէ ապացույց, որը կհիմնավորի իր պաշտպանյալի մեղավորությունը մեղսագրված հանցագործության կատարման մեջ, իսկ առկա ապացույցները բավարար չեն պարզելու առաջադրված մեղադրանքի ամբողջ խորությունն ու լրիվությունը, ավելին` ոչ ամբողջական են ու կիսատ։
Ուստիև Նորայր Նորիկյանը միջնորդեց ճանաչել և հռչակել իր պաշտպանյալ՝ Կարեն Ջուլհակյանի անմեղությունը առաջադրված մեղադրանքում և կայացնել արդարացման դատավճիռ:
Հաջորդիվ պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալ Վարուժան Մանսյանի պաշտպան՝ Կարինե Խաչատրյանը:
Ըստ նրա՝ քրեական գործով մեղադրական եզրակացությունում տեղ գտած ապացույցները մեղմ ասած խեղաթյուրված են. այն ապացույցները, որոնցով, իբր, հիմնավորվում է իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը, իրականում այլ բովանդակություն ունեն քան մեղադրական եզրակացությունում տեղ գտած հատվածները։ Ի զարմանս պաշտպանի՝ հարգելի մեղադրողը իր ճառում ոչ թե հղում է կատարել դատարանում հետազոտված բուն ապացույցներին, այլ ընդամենը մեջբերել է մեղադրական եզրակացությունը:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ 21.12. 2012թ.-ին ժամը 22-23-ի սահմաններում ՀՀ ՊՆ հավաքակայանից դեպի ՊԲ հավաքակետ տեղափոխման ժամանակ, Եղեգնաձոր քաղաք չհասած Նորայր Սահակյանը սրտխառնոց է ունեցել, որի հետևանքով ավտոբուսի վարորդը կանգնեցրել է ավտոբուսը և Ն . Սահակյանը փսխել է: Այդ պահին առջևից ընթացող ավտոբուսի մեջ գտնվող, ուղեկցող շարասյան ավագ, ՊԲ հավաքակետի բուժկետի պետ- բուժակ, ենթասպա Վարուժան Մանասյանը ուղեկցող խմբի անդամ շարքային Վահագն Պողոսյանից տեղեկացել է Ն. Սահակյանի վատ զգալու և փխսելու մասին:
Մինչդեռ գործով հետազոտված ապացույցները հակառակն են ապացուցում:
Մասնավորապես, ըստ պաշտպանի՝ դատարանում չհարցաքննված վկա Արման Գրիգորյանի 25.12.16թ.-ին տրված ցուցմունքի համաձայն՝ ինքը նորակոչիկի վատ զգալու մասին ասել է ոչ թե Վ. Պողոսյանին, այլ փոխգնդապետ Ս. Աբրահամյանին, ով հանդիսացել է շարասյան պետ, իսկ Ս. Աբրահամյանը դատարանում հայտնեց, որ ինքը Վ. Մանասյանին Ն. Սահակյանի վատ զգալու մասին ոչինչ չի հայտնել, քանի որ նման պարտականություն չունի: Ա. Գրիգորյանը չի հաստատել, որ զանգել է Վ. Պողոսյանին՝ տեղեկացնելու նորակոչիկի վատ զգալու մասին:
Սույն գործով չկա որևէ ապացույց, որ Վ. Մանասյանը տեղյակ է եղել Նորայր Սահակյանի վատ զգալու մասին, ավելին՝ հետագայում, երբ ավտոբուսները պարբերաբար կանգնել են Ն. Սահակյանը գանգատներով չի դիմել, ՊԲ հավաքակետ հասնելուց հետո են միայն Ն. Սահակյանը և Դ. Ղարագյոզյանը գանգատներ հայտնել առողջական վիճակի վերաբերյալ և տեղափոխվել Իվանյանի զինհոսպիտալ:
Մանասյանը հետագայում է իմացել, որ Նորայր Սահակյանը փխսել է. Ճանապարհը դժար է եղել և փխսելը սովորական երևույթ է, սակայն որևէ անձ չի տեղեկացրել, որ զինծառայողներից որևէ մեկը ջերմում է կամ վատ է զգում: Ավելին՝ փոխգնդապետ Ս. Աբրահամյանը իր ցուցմունքով հայտնեց, որ ինքը որևէ պարտականություն չուներ շարասյան ավագին տեղեկացնելու և ինքը չի տեղեկացրել Ն. Սահակյանի վատ զգալու մասին: ՀՀ քր օր 376-րդ հոդվ. նախատեսված հանցագործությանը օբյեկտը զինվորական ծառայությամբ սահմանված կարգն է, օբյեկտիվ կողմը դրսևորվում է նրանում, որ պետը կամ այլ պաշտոնատար անձը չեն կատարում կամ ոչ պատշաճ են կատարում իրենց վրա դրված պարտականությունները: Նախ անհրաժեշտ է պարզել, թե արդյոք տվյալ պահին պաշտոնատար անձը կարող էր և իրավասու էր կատարել այդ պարտականությունները:
Հանցակազմի առաջացման համար անհրաժեշտ է, որ պաշտոնատար անձի կողմից պարտականությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը հանգեցնի որոշակի բացասական հետևանքների, իսկ 2-րդ մասով որպես ծանրացնող հանգամանք նշվում է ծանր հետևանքների առաջացումը:
Ընդ որում պարտադիր է արարքի և հետևանքի միջև պատճառական կապի առկայությունը: Հանցագործությանը սուբյեկտիվ կողմը բնութագրվում է անզգուշությամբ, նշված հանցագործության սուբյեկտ կարող են հանդիսանալ պետերը կամ զինված ուժերի պաշտոնատար անձինք: Եթե Վարուժան Մանասյանը հանդիսացել է պաշոնատար անձ, ապա պետք է նշենք այն փաստաթղթերը հրամանները, հրահանգները, որոնք հիմք են տալիս նման եզրահանգման։ Նաև պետք է նշվի այդ պաշտոնատար անձի իրավունքները և պարտականությունները՝ այսպես ասած պաշտոնի նկարագրությունը, կամ՝ ինչպես քաղծառայության դեպքում, պաշտոնի անձնագիր կամ դրան հավասարեցված այլ փաստաթուղթ, սույն գործով իսպառ բացակայում են փաստաթղթերը, որոնցով օրինակ կոնկրետ կարգավորվում է զորակոչիկների տեղափոխման կարգը, ինչ մասնագետներ են համալրում շարասյունը, որոնք են շարասյան ավագի մասնագիտացման հիքերը և պարտականությունները, ինչպիսին են ուղեկցող անձնակազմի յուրաքանչյուր անդամի պարտականությունները, այսինքն պետք է հիմնավորվի զինվորական կարգի խախտումը, որը տվյալ դեպքում չի հիմնավորվում:
Հետևաբար, դատաբժշկական եզրակացությամբ որոշ անձանց կողմից կատարված կամ չկատարված գործողություններին անդրադառնալիս, առնվազն պետք է նշել այն նորմատիվ փաստաթղթերը, համաձայն որոնց՝ ուղեկցող անձնակազում պետք է լինի բուժակ և բուժակի կոնսուլտացիա պետք է ապահովվեր: Սույն գործով, ըստ փաստաբանի, ապացույցների իսպառ բացակայության պայմաններում փորձ է արվել անձի մեղքը հիմնավորել այսպես կոչված փորձագետի եզրակացություններով:
Սակայն անգամ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները չեն կարող հաստատել իր պաշտպանյալի մեղքը, քանի որ ցանկացած դեպքում նա առնվազն պետք է տեղեկանար Ն. Սահակայնի ջերմելու և այլ առողջական խնդիրների մասին, սակայն ինչպես ճանապարհին նա չի տեղեկացվել, իսկ ՊԲ հավաքակետում տեղեկանալով վատ զգալու մասին անմիջապես ձեռնարկել է միջոցներ անհապաղ հոսպիտալացնելու համար:
Ուստիև Կարինե Խաչատրյանը միջնորդեց իր պաշտպանյալին արդարացնել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Հաջորդ դատական նիստում պաշտպանական ճառով հանդես կգան գործով մյուս ամբաստանյալների պաշտպանները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը