ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խոշորացված համայնքներում տնտեսական ծրագրերը կհանգեցնեն ավելացված արժեքի, եկամուտների ավելացման. Դավիթ Լոքյան 01/24/2017 11:46 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի խոշորացվող համայնքներում տարբեր ոլորտներին առնչվող բազմաթիվ ծրագրեր կան, որոնք մեծ թափ են հավաքում և առաջիկայում կֆինանսավորվեն ու կունենան իրենց հաջողությունները։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
«Խոշորացվող համայնքներում մենք ունենք երկու խմբի ծրագրեր։ Առաջինը՝ ենթակառուցվածքային ծրագրերն են, որոնք պետք է ապահովեն խոշորացվող համայնքի մեջ մտնող բնակավայրերի ամբողջությունը։ Այսինքն՝ պետք է այնպես արվի, որպեսզի նրանք ունենան կապ համայնքի կենտրոնի հետ, կարողանան հաղորդակցվել առանց դժվարության, վճարումներ անել, օգտվել կապի բոլոր ձևերից։ Հայաստանի թվով 21 համայնքապետարաններում գործում են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ (ՔՍԳ), որոնցից 8-ը խոշորացված համայնքների կենտրոններում: Օրինակ` Դիլիջանի համայնքապետարանում գործում է սպասարկման գրասենյակը, աշխատակիցները գյուղական բնակավայրերի հետ էլեկտրոնային մշտական կապի շնորհիվ կարող են տրամադրել անհրաժեշտ ցանկացած տեղեկանք կամ որևէ ֆինանսական գործառույթ իրականացնել»,- ասաց Դավիթ Լոքյանը:
Այսօր ընթացքի մեջ են խոշորացված ևս 10 համայնքներում (Ամասիա, Արփի, Աշոցք, Սարապատ, Այրում, Նոյեմբերյան, Կողբ, Տեղ, Գորայք) հիմնման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ) հետ համատեղ, որը նաև տեղերում մասնագիտական ուսուցում է կազմակերպում:
Դավիթ Լոքյանի տեղեկացմամբ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության դրամաշնորհի միջոցով Դիլիջան համայնքը իր շրջակա գյուղական բնակավայրերով՝ Գոշ, Հաղարծին, Թեղուտ և այլն, արդեն ստացել է էքսկավատորներ, բեռնատար, աղբահավաք, ձյուն մաքրող, փողոցները լվացող մեքենաներ։ Ուշադրության կենտրոնում են տրանսպորտային հարցերը, Եվրամիության աջակցությամբ մարտին արդեն համայնքը կունենա 6 ավտոբուս, որոնք աﬔնօրյա շրջայցեր են կատարելու գյուղական բնակավայրերում` ապահովելով կայուն կապ համայնքի կենտրոնի՝ Դիլիջանի հետ։
Դավիթ Լոքյանը առանձնացրեց նաև Դիլիջանի լուսավորության ծրագիրը։ «Շուրջ 380 մլն դրամի ծրագիր է, որն ամբողջապես գյուղական համայնքներում և Դիլիջանում պետք է ժամանակակից լուսավորման համակարգ ապահովի:
Ծրագրի շրջանակներում 2000-ից ավելի լամպերի, սյուների, լանդշաֆտների լուսավորման շնորհիվ քաղաքը զբոսաշրջության զարգացման համար կդառնա ավելի գրավիչ ու հետաքրքիր»,- ասաց նախարարը։ Մեկ այլ ծրագրով Դիլիջան և Հաղարծին մայրուղու վրա շուկաներ կկառուցվեն` քաղաքակիրթ առևտուր կազմակերպելու համար, իսկ սառնարանային փոքր տնտեսությունների հիմնումն էլ կապահովագրի մթերքը փչացումից։
Այս համայնքում նաև նոր տեխնոլոգիաներով աղբահանության ծրագիր կա: Բեռնափոխադրման նոր կայանի ստեղծմամբ աղբահանության խնդիրը Դիլիջանի համար կվերանա։ Սեղմված աղբը փոխադրվելու է Դիլիջանից որոշակի հեռավորության վրա` Վանաձորում կամ Կոտայքում կառուցվող, կամ մեկ այլ աղբավայր։
Համայնքի զարգացման ծրագրերը կապված չեն միայն տրանսպորտի, լուսավորության, աղբահանության հետ, ուշադրության կենտրոնում են նաեւ կրթական ծրագրերը: Լոքյանի տեղեկացմամբ, Դիլիջանի դպրոցները հագեցվել են տեխնոլոգիական լաբորատորիաներով. աշակերտների համար սա հիանալի հնարավորություն է ծանոթանալ ռոբոտաշինությանը, գործիքաշինությանը:
Ինչ վերաբերում է խոշորացվող համայնքներում տնտեսական ծրագրերին, նախարարի խոսքով, պետք է հանգեցնեն տվյալ համայնքում ավելացված արժեքի, համայնքային եկամուտների ավելացման, որն էլ իր հերթին պիտի ապահովի ծառայությունների ավելացում։
«Այս ուղղությամբ սկսված են արդեն առաջին քայլերը և ինչպես մնացած համայնքներից, այնպես էլ խոշորացվող համայնքներից կառավարությունը ստացել է բազմաթիվ ծրագրեր։ Ամասիայի տարածաշրջանի Բերդաշեն խոշորացվող համայնքից ներկայացվել է կաթի գործարանի և սպանդանոցի կառուցման ծրագրեր և այս ոլորտը զարգանալու լուրջ ռեսուրս ունի: Կառավարությունում՝ վարչապետի գլխավորությամբ, երբ դիտարկվում էին Շիրակի մարզի ծրագրերը, սա հավանության է արժանացել, և այսօր տնտեսական զարգացման և ներդրումների, գյուղատնտեսության նախարարությունները առաջիկայում պետք է գտնեն օժանդակության ձևերը»,- ասաց նախարար Լոքյանը։
Նմանատիպ առաջարկ կա նաև Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացվող համայնքում` Խոսրովի արգելավայրի տարածքում առաջարկում են խոտաբույսերի, թեյերի արտադրության, իսկ Վայոց ձորի խոշորացված համայնքներից՝ Զառիթափից և Վայքից, ստացվել են այծաբուծության զարգացման ծրագրեր: Գործադիրում քննարկվում են նաև այն առաջարկները, որոնք բիզնես տեսանկյունից թույլ են. այս դեպքում խորհրդատվություն է տրամադրվում: Կառավարության և ՀՀ Կենտրոնական բանկի կազմից ձևավորված թիմը այցելելու է մարզեր` գործարարների համար դասընթացներ անցկացնելու
նպատակով:
«Իհարկե, դեռևս շատ գործարարներ, ովքեր հեռավոր բնակավայրերում ուզում են սկսել իրենց բիզնեսը, փոքր-ինչ թերահավատ են պետություն-համայնք- մասնավոր համագործակցությանը: Բայց սա մի գործընթաց է, որն իր ընթացքի մեջ կհաստատվի և ավելի մեծ վստահություն կստեղծի հանրության մոտ»,- եզրափակեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։ Հայաստանում տարածքների մրցունակության բարձրացման և մարզերի միջև առկա անհամաչափությունների մեղմման ուղղությամբ ստեղծվել ու են մինչև 50.000 ոչ ֆորմալ գյուղատնտեսական աշխատատեղ։ Սա ամրագրված է Հայաստանի`2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարությամբ:
Լիլիթ Դեմուրյան
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից