ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լավագույն լուծումները ծնվում են կարծիքների ազատ ու կառուցողական բախման արդյունքում. փաստաբաններ 01/24/2017 13:55 | ԼՐԱՀՈՍ
Թվով 10 փաստաբան, այդ թվում՝ ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը, քիչ առաջ հանդես են եկել հայտարարությամբ 2017թ. փետրվարի 11-ին նշանակված Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրությունների առնչությամբ:
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.
«Հարգելի փաստաբան ընկերներ,
2017թ. փետրվարի 11-ին նշանակված են Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրությունները:
Փաստաբանները տվել են քարոզարշավի մեկնարկը
Կարծում ենք, որ ընտրությունն առհասարակ առաջընթաց և զարգացում ապահովելու, դրական փոփոխություններ նախանշելու, առկա խնդիրները լուծելու լավագույն միջոցն է:
Որոշում կայացնելով մասնակցել առաջիկա ընտրություններին, ցանկություն ունենք մեր ուժն ու եռանդը ներդնել հանուն փաստաբանի ազատ ու անկախ մասնագիտության կայացման ու զարգացման: Այդ նպատակին հասնելու համար իր կարևորագույն դերն ունի փաստաբանների պալատը:
Համակարծիք կերպով կարևորում ու Ձեզ ենք ներկայացնում փաստաբանների պալատի արդյունավետ աշխատանքը ապահովելուն ուղղված մի շարք տեսլականներ, որոնց կյանքի կոչմանը ձեռնամուխ կլինենք ձեր քվեն ստանալու առաջին իսկ օրվանից:
Սույն հայտարարությունը ստորագրած փաստաբաններս առնվազն համակարծիք ենք հետևյալ հարցերի շուրջ
1. Անհրաժեշտ է օր առաջ ստեղծել փաստաբանների պալատի ղեկավար մարմինների միջև զսպումների ու հակակշիռների մեխանիզմ, հատկապես հաշվի առնելով խորհրդի վերահսկողական գործառույթները, ինչպես նաև այն, որ խորհուրդն է փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթներով որոշում կայացնող մարմինը:
Այս առումով անհրաժեշտ ենք համարում խորհրդի անդամների կողմից միաժամանակ որևէ այլ պաշտոն զբաղեցնելու հնարավորության ի սպառ բացառումը, որը կարող է հարցականի տակ դնել խորհրդի անդամի անկախությունը այլոց և հատկապես պալատի նախագահից: Նշված գաղափարի իրականացումը կբերի նրան, որ փաստաբանների պալատի խորհրդի անդամը իր աշխատավարձը կամ հասարակական դիրքը կորցնելու սպառնալիքի տակ ստիպված չի լինի քվեարկել այնպես, որպեսզի առավելագույնս բավարարում տա այն անձի շահերին ումից կախվածության մեջ է գտնվում: Տեղին ենք համարում նաև նշել, որ սույն հայտարարությունը ստորագրած կամ միացած փաստաբաններս հրապարակային հայտարարում ենք, որ մեր ընտրվելու դեպքում խորհրդի անդամի պաշտոնին զուգահեռ երբևէ չենք զբաղեցնելու որևէ այլ պաշտոն փաստաբանների պալատում:
2. Պարտավորվում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում, սակայն ոչ ուշ քան ընտրվելուց մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ ապահովելու համար փաստաբանների պալատի աշխատանքի թափանցիկությունը:
Մասնավորապես` պալատի անդամ բոլոր փաստաբանների համար պետք է տեսանելի լինեն ինչպես պալատի ֆինանսական ծախսերի, պալատի հաստիքացուցակների մասին տեղեկությունները, այնպես էլ կարգապահական վարույթներ հարուցելու, հարուցումը մերժելու մասին բոլոր որոշումները: Կարծում ենք հարկ չկա ավելորդ անգամ հիմնավորելու, որ հնարավոր սխալները նվազագույնի հասցնելու, հարկի կամ անհարկի կասկածները բացառելու լավագույն միջոցը թափանցիկության եւ փաստաբանի վարքագծի կանոնագրքի կանոնների կիրառման կանխատեսելիությունն է, որպեսզի փաստաբանը տեղյակ լինի, թե ինչու կոնկրետ դեպքում հարուցվեց կարգապահական գործ, իսկ կոնկրետ մեկ այլ դեպքում՝ ոչ, ինչպես ծախսվեց իր կողմից վճարված անդամավճարը և այլն:
3. Պարտավորվում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվող խիստ վտանգավոր կարգավորումները կանխելու ուղղությամբ:
Մասնավորապես՝ սա վերաբերում է այդ նախագծից հանել փաստաբաններից անդամավճարները կանխավճարի ձևով գանձելու, կարգապահական խախտումների համար պատասխանատվության վաղեմության ժամկետների երկարացման, փաստաբանին արտոնագրից զրկելու գործընթացի դյուրինացման, կարգապահական վարույթները նախապատրաստող անձանց պալատի նախագահի կողմից նշանակելու, արտոնագրի կասեցումները անժամկետ դարձնելու և մի շարք այլ դրույթներ:
4. Հաշվի առնելով առկա սոցիալական վիճակը, այն, որ բազմաթիվ փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթներ են հարուցվում անդամավճար չվճարելու հետևանքով, ինչպես նաև հաշվի առնելով փաստաբանների` տարեցտարի աճող քանակը, կարծում ենք, որ հարկ է միջոցներ ձեռնարկել անդամավճարի գումարի նվազեցման ուղղությամբ: Այդ նպատակին հասնելու համար կարելի է վերանայել փաստաբանների պալատի կողմից իրականացվող ծախսերը, հարկ եղած դեպքում՝ վերանայելով պալատի աշխատակազմի հաստիքացուցակը: Այս կետի իրագործման համար պարտավորվում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում հրավիրել խորհրդի արտահերթ նիստ՝ խորությամբ հասկանալու հարցի էությունը և առաջարկելու համապատասխան լուծումներ, որը կներկայացվի բոլոր փաստաբաններին:
Եւ վերջապես ամենակարևորը` համոզված ենք, որ խորհրդի անդամ ընտրված յուրաքանչյուր փաստաբան պետք է լինի ինքնուրույն, չպետք է գործի իբրև որևէ թիմի անդամ, յուրաքանչյուր հարցի քննարկմանն ու քվեարկությանը պետք է մոտենա հաշվի չառնելով ընկերական, աշխատանքային կամ այլ հարաբերությունները որևէ փաստաբանի, խորհրդի գործընկեր անդամի կամ պալատի նախագահի հետ:
Միանալով սույն հայտարարությանը, հավաստիացնում ենք, որ վերը նշված կետերով նախանշված նպատակներին ուղղված քայլերից զատ, նպատակ չունենք հանդես գալ իբրև թիմ, համոզված ենք, որ ցանկացած հարցում հաջողության գրավականը բազմակարծությունն է, իսկ լավագույն լուծումները ծնվում են կարծիքների ազատ ու կառուցողական բախման արդյունքում, այդ թվում սուր քննադատական խոսք ուղղելով միմյանց:
Մեր հարգանքն արտահայտելով իրենց թեկնածությունն առաջադրած մեր բոլոր գործընկերներին, հայտարարում ենք նաև, որ հայտարարությունը բաց է բոլորի համար, շարադրվածի հետ համաձայն լինելու դեպքում, թեկնածուներից յուրաքանչյուրը կարող է միանալ սույն հայտարարությանը եւ հատկապես չբացառելով, ավելին, խրախուսելով, որ այս նվազագույն տեսլականներից զատ, սույն տեսլականները մեզ հետ կիսելով ցանկացած թեկնածու կարող է ունենալ իր առանձին, մեր ունեցած այլ պատկերացումներին հակառակ կամ չհամընկնող դիրքորոշումներ այլ հարցերի վերաբերյալ»:
Հայտարարությունը ստորագրել են փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը, Գևորգ Գյոզալյանը, Արթուր Գրիգորյանը, Դիանա Գրիգորյանը, Զորայր Հարությունյանը, Արթուր Մելիքյանը, Հովհաննես Չամսարյանը, Լուսինե Սահակյանը, Ռուբեն Սահակյանը, Երվանդ Վարոսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ