ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լապշինի արտահանձման գործընթացն սկսված է 01/23/2017 18:16 | ԼՐԱՀՈՍ
Հունվարի 23-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Ալեքսանդր Լապշինի արտահանձման իրավաքաղաքական հետևանքները» թեմայով:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Մեդիա կենտրոնը:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, որ քննարկմանը մասնակցում էին Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը, փաստաբան, միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը և մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ հայտնի բլոգերն Արցախ այցելելուց հետո հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում», ապա 2-րդ անգամ էր այցելել Բաքու՝ ուկրաինական անձնագրով: Լապշինը նաև իր բլոգում հրապարակումներ էր կատարել Ադրբեջանի մասին՝ ներկայացնելով խնդիրները: Դրանից հետո որոշում է կայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 (պետությունների դեմ հրապարակային կոչեր) և 318.2 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկել բլոգերին: Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ:
«Արտահանձման գործընթացը սկսված է: Դատախազի որոշումը կա: Դատարանը պետք է վերջնական որոշում կայացնի»,- քննարկման սկզբում նշեց Արա Ղազարյանը:
Բանախոսը գնահատական տալով գործընթացին՝ ընդգծեց, որ այն խորքային ռասիզմ է, հայատյացության ընդհանուր քաղաքականության շարունակություն:
«Քանի որ նա լրագրող է, բլոգեր է, իրականում քրեական հետապնդման է ենթարկվում ոչ թե անօրինական երկիր մուտք գործելու, այլ՝ ուղղակի Ադրբեջանի կառավարությանը, քաղաքականությունը քննադատելու կամ հայերի նկատմամբ բարյացակամ կարծիք արտահայտելու համար: Այսինքն այստեղ և՛ ազատ արտահայտվելու իրավունքի խախտում է, և՛ խտրականության արգելքի երաշխիքի խախտում»,- ընդգծեց Արա Ղազարյանը՝ արձանագրելով, որ արտահանձնման որոշումը միանշանակ իրավաչափ չէ:
Քննարկման մյուս բանախոս, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ նշեց, որ Ադրբեջանի իշխանությունները, տեսնելով, որ աշխարհում բավականին լուրջ աղմուկ է բարձրանում Լապշինի արտահանձնման հետ կապված՝ ընկալվելով որպես խոսքի ազատության դեմ ոտնձգություն, փորձում են ծանր քրեական ոլորտ տանել և մեղադրում են Լապշինին ահաբեկչական խումբ ձևավորելու մեջ:
«Սա բացարձակ աբսուրդ է: Պարզ է, որ սա քաղաքական գործ է: Բելառուսի իշխանությունները փորձում են ամեն կերպ Ադրբեջանի իշխանություններին հաճոյանալ և արտահանձնել Լապշինին»:
Բանախոսն ընդգծեց, որ այս գործընթացն ավելի գլոբալ մտահոգությունների տեղիք է տալիս. «Եթե Ադրբեջանը կարող է այսպես իր ուզած ձևով Բելառուսից պահանջել էքստրադիցիայի ենթարկել մարդուն՝ անհասնականալի պատճառներով, ապա սա կարող է ավելի հեռուն գնացող նպատակներ ունենալ: Ո՞վ է բացառում այն հնարավորությունը, որ Հայաստանի քաղաքացին, որը ինչ-որ ձևով Ադրբեջանի դուրը չի գալիս՝ օրինակ քաղաքագետ կամ լրագրող, եթե գնա Մինսկ, ապա նույն ձևով ինչ-որ մի հոդվածով չի հայտնվի Ադրբեջանում»,- հարցադրում արեց բանախոսը:
Այս մտահոգությունը կիսեց նաեւ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:
«Պատկերացրեք՝ ազգությամբ հայեր Ֆրանսիայից, Ռուսաստանից, Բելառուսից, այլ երկրներից, ովքեր եղել են Ղարաբաղում և մտնում են Բելառուս, Բելառուսի իշխանությունները ձերբակալում են, հանձնում են Ադրբեջանին:
Իմ կարծիքով Ադրբեջանն ամեն ինչ անում է մեկուսացնելու համար ոչ միայն Հայաստանը, այլեւ Ղարաբաղը, ու այդ քայլերը միտված են դրան: Այն տենդենցը, որը վերջին տարիներին կար (շատանում էր մարդկանց թիվը, ովքեր այցելում էին Ղարաբաղ), Ադրբեջանը փորձեց այս ձևով կասեցնել պրոցեսը: Ադրբեջանը հիմա գտավ մեկ երկիր, ես համոզված չեմ, որ դա միակ երկիրն է, որը կարող է իրենց արտահանձնել: Չեմ բացառում, որ Պակիստանն էլ նույնը կանի, այլ մուսուլմանական երկրներ էլ նույնը կանեն»:
Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝ Հայաստանի իշխանություններն այս իրավիճակում պետք է շատ կտրուկ եւ էֆեկտիվ քայլեր անեն, քանի որ բլոգերի արտահանձնման հետեւանքները կարող են լինել շատ ավելի ընդգրկուն, քան գուցե այս պահին պատկերացնում ենք:
Նա կարծիք հայտնեց, որ պետք է մեծ աղմուկ բարձացնել միջազգային կառույցներում, դա կլինի ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն/ որի հետ Բելառուսի հարաբերություններում սառույցը վերջին շրջանում հալվել էր/, ՄԱԿ-ը:
«Մյուս պաշտոնական ինստիտուտը, որը պետք է օգտագործել՝ արտգործնախարարների երկկողմ հարաբերություններն են՝ Հայաստան-Բելառուս»:
Քննարկման ընթացքում Ստեփան Գրիգորյանը նաեւ հանդես եկավ առաջարկով՝ ուղղված ՀՀ իշխանություններին և այդ առաջարկության իրագործման հարցում խոստացավ իր աջակցությունը. «Լուկաշենկոն շատ ցավոտ է ընկալում համաշխարհային նշանակություն ունեցող այն դեմքերին, ովքեր իր դեմ են հանդես գալիս: Ես իշխանություններին խոստում եմ տալիս՝ մեկ շաբաթվա ընթացքում 10 հայտնի մարդկանց բերել Հայաստան, թող պատմեն ի՞նչ է կատարվում Բելառուսում: Լուկաշենկոն կարձագանքի նույն րոպեին,-նշեց նա և հավելեց,- նման իրավիճակներում դու պետք է հակահարված տաս»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
- 11/23/2024 16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից