ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հեպատիտ C վիրուսի փոխանցման եղանակները. ի՞նչ անել, երբ ընտանիքում կա վարակակիր/հիվանդ 01/22/2017 11:36 | Առողջություն
Ո՞վ է հաճախ հիվանդանում հեպատիտ C-ով
Հեպատիտ C-ով հիմնականում հիվանդանում են երիտասարդները: Սակայն հիվանդության «տարիքն» աստիճանաբար աճում է:
Աշխարհում 170 մլն. մարդ վարակված է քրոնիկ հեպատիտ C-ով: Ամեն օր վարակվում է 3-4 մլն մարդ: Այն տարածված է ողջ աշխարհում:
Որտե՞ղ է հնարավոր վարակվել հեպատիտ C-ով
Հեպատիտով վարակվել հնարավոր է դաջվածքներ և փիրսինգներ անելիս՝ համապատասխան սրահներում: Թեև, վիճակագրության համաձայն՝ վարակն առավել հաճախ տարածվում է ներարկային թմրամիջոցների խմբակային օգտագործման ժամանակ: Մեծ է վտանգը նաև քրեակատարողական հիմնարկներում:
Բուժաշխատողների՝ հեպատիտ C-ով վարակման վտանգը մեծ է աշխատանքի ժամանակ՝ հիվանդանոցներում վարակված արյան դեպքում` տրավմաների հետ գործ ունենալիս:
Բժշկական հաստատություններում հեպատիտ C-ով վարակման վտանգը մեծ է հիմնականում զարգացող երկրներում: Սանիտարական նորմերի կոպիտ խախտումների դեպքում հիվանդանոցային ցանկացած կաբինետ, որտեղ իրականացվում են բժշկական գործողություններ, կարող է դառնալ վարակի օջախ:
Հաճախ հեպատիտ C-ով վարակման հստակ աղբյուրն այդպես էլ հնարավոր չի լինում պարզել:
Ինչպե՞ս է փոխանցվում վարակը
Վարակումը մեծամասամբ տեղի է ունենում հեմատոգեն, պարենտերալ (արյան միջոցով): Առավել հաճախ վիրուսով վարակումը կատարվում է ընդհանուր օգտագործման ասեղի պատճառով:
Վարակումը հնարավոր է նաև ածելիների, մանիկյուրի պարագաների, նույնիսկ, ատամի խոզանակների ընդհանուր օգտագործման պարագայում:
Զարգացած երկրներում հեպատիտ C-ով վարակումը քիչ հավանական է ստոմատոլոգիական կենտրոններում, ինչը չի կարելի ասել հետամնաց կամ զարգացող երկրների մասին:
Վարակումը սեռական ճանապարհով
Հեպատիտ C-ի սեռական ճանապարհով վարակումը քիչ հավանական է: Անպաշտպան սեռական հարաբերության պարագայում, վարակման հավանականությունը 3-5% է: Վտանգը նվազագույն է մոնոգամ ամուսնական կապի դեպքում: Օրալ սեքսի գործոնը՝ որպես հեպատիտ C-ով վարակման պատճառ, դեռևս անհայտ է:
Հեպատիտ C-ով հիվանդ կամ վիրուսակիր մարդկանց հետ սեռական հարաբերություններ ունեցած անձանց խորհուրդ է տրվում մշտապես կիրառել պահպանակներ: Թեև, մարդու արտաքին տեսքից անհնար է եզրակացնել՝ արդյո՞ք նա հիվանդ է հեպատիտով, թե՝ ոչ:
Հեպատիտ C-ի փոխանցումը մորից երեխային
Վարակակիր մորից երեխային վիրուսի փոխանցումը հազվադեպ կարելի է համարել՝ ոչ ավելի, քան 5% դեպքերում: Վարակումն առավել հավանական է ծննդաբերության ընթացքում:
Մեծամասամբ, երեխաները ծնվում են առողջ:
Հեպատիտ C-ով հիվանդ մոր՝ կրծքով կերակրման դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, եթե մայրը նկատում է կրծքագեղձի մաշկի ամբողջականության խախտում, վնասում, արյունահոսություն:
Տեղի՞ է ունենում արդյոք հեպատիտ C-ի վարակի փոխանցում սովորական շփման ժամանակ
Հեպատիտ C-ն չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով (խոսքի ընթացքում, փռշտալիս, թքի միջոցով), ձեռքսեղմման, գրկախառնության ժամանակ, ընդհանուր սպասքից օգտվելիս, սննդի կամ ընպելիքների միջոցով:
Հեպատիտ C-ով հիվանդ կամ վարակակիր անձինք չպետք է մեկուսացված լինեն հասարակությունից, ընտանիքից, նրանց համար պետք չէ ստեղծել հատուկ պայմաններ աշխատավայրում, ուսման վայրում և այլուր:
Ինչպե՞ս հասկանալ, կա՞ արդյոք ինձ մոտ հեպատիտ C-ով վարակված լինելու վտանգ
Գոյություն ունեն մարդկանց խմբեր՝ վարակման ավելի բարձր ռիսկայինությամբ:
Բարձր ռիսկային
Ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդիկ
Մարդիկ, ում կատարել են արյան մակարդման գործոնների փոխպատվաստում մինչև 1987 թվականը
Միջին ռիսկային
Հեմոդիալիզի ենթարկված պացիենտներ («արհեստական երիկամի» ապարատ)
Մարդիկ, ում կատարել են օրգանների կամ արյան փոխպատվաստում մինչև 1992 թվականը
Լյարդի չախտորոշված հիվանդություններ ունեցող մարդիկ
Վարակակիր մայրերի նորածին երեխաներ
Թույլ ռիսկային
Բուժաշխատողներ և սանիտարա-համաճարակային ծառայության աշխատակիցներ
Սեռական շատ զուգընկերներ ունեցած անձինք
Վարակակիր սեռական զուգընկեր ունեցող անձինք
Ի՞նչ անել, եթե ընտանիքում կա հեպատիտ C վարակակիր/հիվանդ
Հեպատիտ C հիվանդ կամ վարակակիր անձը պետք է պահպանի որոշակի կանոններ՝ ընտանիքի անդամներին վիրուսի փոխանցումը կանխելու համար, այդ թվում՝
չհանդիսանալ արյան կամ օրգանների դոնոր,
մի քանի հոգով չօգտագործել խնամքի այնպիսի պարագաներ, որոնք կարող են վարակի փոխանցման պատճառ դառնալ՝ ածելիներ, էպիլյատոր, ատամի խոզանակ և ատամնաթել, մանիկյուրի պարագաներ,
վերքերի կամ վնասվածքների դեպքում փաթաթել, ծածկել դրանք բինտով կամ բժշկական կպչուն ժապավենով, որպեսզի արյան հոսք չլինի դեպի դուրս (եթե անհրաժեշտ է վարակակրին բժշկական օգնություն ցուցաբերել, վիրակապ դնել՝ անել դա միայն բժշկական ձեռնոցներով):
Սահմանված է, որ հեպատիտ C-ի վիրուսը արտաքին միջավայրում (օրինակ՝ չորացած արյան կաթիլների մեջ) կենսունակ է մինչև 4 օր: Այդ պատճառով, բոլոր այն վայրերը, որտեղ հնարավոր է ընկած լինեն վարակակրի արյան կաթիլներ, պետք է մշակել հատուկ դեզինֆեկցիայի համար նախատեսված լուծույթով, օրինակ՝ քլոր պարունակող լվացող միջոցներով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ