ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ 01/21/2017 16:36 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
Օրակարգային առաջին հարցով խորհուրդն անդրադարձել է Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում վարչական կոռուպցիայի հաղթահարման խնդիրներին: Զեկուցող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Զադոյանն առաջարկել է ՀՀ-ում կրկին գործարկել հակակոռուպցիոն կենտրոններ և նշել, որ 2011 թվականից մինչ 2014-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ ՀՀ-ում արդեն իսկ գործել են նմանատիպ 11 կենտրոններ: Ակնկալվում է՝ կենտրոնների գործարկմամբ կանխարգելել կոռուպցիան վարչական մակարդակով:
Զադոյանը նշել է, որ հակակոռուպցիոն կենտրոնները պետք է որդեգրեն եռաչափ մոտեցում՝ իրավական աջակցություն ցուցաբերեն կոռուպցիայից տուժած քաղաքացիներին, իրականացնեն ընթացակարգերի և օրենսդրական ակտերի մոնիթորինգ և ներկայացնեն բարեփոխումների առաջարկություններ, բարձրացնեն հանրային իրազեկության մակարդակը: Զեկուցողի խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարում այդ կենտրոնները եղել են արդյունավետ մոդել և կան բազմաթիվ հաջող օրինակներ. 2011-2014-ն ընկած ժամանակահատվածում վարչական կոռուպցիայի հետ կապված կենտրոններին է դիմել ավելի քան 17 հազար շահառու, իսկ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործերը կազմել են երկու հազարից ավելի: Նախատեսվում է ծրագիրն իրականացնել կառավարության և դոնոր կազմակերպությունների համաֆինանսավորմամբ:
Վարչապետ Կարապետյանը կոռուպցիայի դեմ պայքարում կարևորել է քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը, հետադարձ կապի ապահովումն ու հանրային վերահսկողության բարձրացումը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ ներկայացված գաղափարի շուրջ համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ նախաձեռնել քննարկում:
Կարեն Զադոյանը ներկայացրել է նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրող անձանց (ազդարարների) իրավունքների պաշտպանության հարցը՝ նշելով, որ այդ ուղղությամբ առկա է երկու մոտեցում: Առաջինով՝ ազդարարների իրավունքները պաշտպանվում են գործող օրենսդրության պայմաններում՝ տրամադրելով անվտանգության երաշխիքներ, երկրորդով՝ առաջարկվում է ստեղծել էլեկտրոնային հարթակ, որի միջոցով հնարավորություն կլինի ստանալ անանուն բողոքներ: Երկրորդ մոտեցման հետ կապված ուսումնասիրվել է միջազգային փորձը և այժմ մշակվում են օրենսդրական նախագծեր, որոնք ուղղված են անանուն ազդարարների անվտանգության ապահովմանը: Առաջարկվել է նաև քննարկել կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրող անձանց խրախուսական մոտեցում ցուցաբերելու հնարավորությունը:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ այժմ քննարկվում է վերը նշված երկու մոդելներին համալրված մոտեցում ցուցաբերելու հարցը՝ անանուն ազդարարման գաղափարախոսության, սերտեֆիկացված էլեկտրոնային հարթակի ստեղծման առաջարկի ներքո: Բացի այդ, նախատեսվում է սահմանել կոռուպցիոն դրսևորման մասին ազդարարող անանուն անձին հետադարձ հարց տալու հնարավորություն՝ երաշխավորելով անանունության սկզբունքը: Նախարարն ընդգծել է, որ նախագիծը դրվելու է լայնամասշտաբ քննարկման:
«Կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ ազդարարող անձանց դերը կոռուպցիայի կանխարգելման և հայտնաբերման գործում կարևոր է»,- նշել է վարչապետը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին ու Արդարադատության նախարարին հանձնարարել ազդարարների պաշտպանության մեխանիզմների ներդրման, էլեկտրոնային անանուն ազդարարման հարթակի տեխնիկական ապահովման ուղղությամբ ձեռնարկել քայլեր, այդ թվում՝ «Ազդարարների պաշտպանության մասին» օրենքը հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել կառավարություն:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը խորհրդին է ներկայացրել հանրային ծառայության ոլորտում շահերի բախման և գույքի ու եկամուտների հայտարարագրման հետ կապված խնդիրները, որոնք վերաբերել են շահերի բախման եզրույթի սահմանմանը, գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց ցանկի ընդլայնմանը, օրենսդրական կարգավորումներին, շահերի բախումը վերահսկող կառույցների գործունեությանը, այդ ուղղությամբ առկա բացերին և այլն: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ մշակվում կամ արդեն իսկ շրջանառության մեջ են գտնվում ներկայացված խնդիրների ու առկա բացերի լուծումները նախատեսող օրենսդրական փաթեթներ: Հիմնական փոփոխությունները կներկայացվեն առաջիկայում:
«Պարզ է, որ թե օրենսդրական, թե պրակտիկ տեսանկյունից նշված ոլորտներում կան բազմաթիվ բացեր: Ելնելով դրանից, հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին՝ կառավարությանը ներկայացնել հանրային ծառայողների շահերի բախման կարգավորման և հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց ցանկի ընդլայնման վերաբերյալ օրենսդրական փաթեթ»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Այնուհետև խորհրդին են ներկայացվել բիզնես ոլորտում առաջարկվող հակակոռուպցիոն համակարգային բարեփոխումների առաջարկներ: Դրանք վերաբերել են գործարար շահերի պաշտպանի ինստիտուտի ներդրմանը, բիզնես ոլորտի հետ գործունեություն ծավալող իրավազանց պաշտոնատար անձանց նկատմամբ ծառայողական քննությունների անցկացմանը, պատասխանատվության միջոցների կիրառմանը, թիրախային բիզնես ոլորտներում քաղաքականությունները մշակելիս հանրային ծառայողների գործունեության ուսումնասիրությունների իրականացմանը, հանրային ծառայողների համար օրենսդրությամբ սահմանված իրենց կողմից կատարված աշխատանքների արդյունքների չափման առարկայական ցուցանիշների մշակմանը և դրանց հիման վրա աշխատավարձերի բոնուսային համակարգի ներդրմանը, հարկային ու մաքսային ոլորտների աշխատողների հայտարարագրերի ներկայացմանը և այլն:
«Չափազանց կարևորում ենք բիզնես միջավայրում հավասար, արդար և թափանցիկ դաշտի ձևավորումը, այդ առումով, ներկայացված առաջարկները կարևոր են մեզ համար»,- ընդգծել է վարչապետը: Կարեն Կարապետյանն Արդարադատության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին հանձնարարել է մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել նշված առաջարկությունները և ներկայացնել լուծումներ: Վարչապետը կարևորել է բիզնես հաշտարարի ինստիտուտի ներդրման գաղափարը և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները:
Օրակարգային վերջին հարցով «Բաց հասարակության հիմնադրամներ» գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը ներկայացրել է «Կոռուպցիայի դեմ պայքարը և բարեվարքության արմատավորումը Հայաստանի կրթական ոլորտում» հետազոտության արդյունքները և նշել, որ փորձել են վեր հանել կրթության ոլորտում բոլոր համակարգային խնդիրները, ներկայացնել դրանց լուծման առաջարկություններ: Ներկայացված հիմնախնդիրների և առաջարկությունների շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում:
Վարչապետը նշել է, որ կրթական համակարգում նախապատրաստվում է բարեփոխումների մեծ փաթեթ, որով ներկայացվելու են առկա տարբեր խնդիրների լուծման ուղիները: «Դպրոցների հետ կապված ունենք բազմաթիվ խնդիրներ, ունենք մեկ աշակերտին հասնող քառակուսի մետրաժի ավելցուկ, ոչ լավ կենցաղային պայմաններ, աշակերտի թվով ուսուցիչների քանակի ավելցուկ, թերբեռնված դպրոցներ»: Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ ուսումնասիրել զեկույցում բարձրացված խնդիրները, դրանք քննարկել շահագրգիռ կողմերի հետ և ներկայացնել առաջարկություններ՝ նախարարության գերակա խնդիրների, միջոցառումների և օրենսդրական փոփոխությունների տեսքով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան