ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվրոպական դատարանում հասկացել են, որ Ադրբեջանում ռասիզմի խնդիր կա. Արա Ղազարյան 01/21/2017 17:11 | ԼՐԱՀՈՍ
Ալեքսանդր Լապշինի գործի առանցքն ավելի ու ավելի շատ դառնալու է ազատ խոսքը՝ Լապշինը ենթարկվել է քրեական հետապնդման ոչ թե նրա համար, որ կատարել է հանցագործություն, այլ նրա համար, որ հայերի նկատմամբ բարյացակամ կարծիք է արտահայտել: Այս մասին «Հայք» վերլուծական-լրատվական կենտրոնում լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը նշեց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը:
Նա ընդգծեց, որ եթե որևէ անձ՝ լրագրող կամ հետազոտող կամ քաղաքական գործիչ, քննադատական կարծիք է արտահայտում որևէ պետության քաղաքականության վերաբերյալ, դա չի նշանակում ոտնձգություն նրա տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի դեմ:
«Բայց տեսնում ենք, որ Ադրբեջանն այդ քաղաքականությունն է որդեգրում, ինչ և Թուրքիան՝ բոլոր անձանց դեմ, ովքեր քրդերի, հայերի հարցն են բարձրացրել»,- ասաց Ա.Ղազարյանը՝ հավելելով, որ եթե Ադրբեջանը փորձում է իր քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածը կիրառել, ավելի ու ավելի շատ է ներքաշվելու աշխարհակարգի դեմ:
«Ադրբեջանը պետք է իրեն լավ հաշիվ տա, թե ուր է ինքը գնում, իսկ ինքը գնում է Եվրոպայի խորհրդի կարգի դեմ, ԵԱՀԿ ազատ խոսքի կարգի դեմ»,- ասաց Արա Ղազարյանը:
Իրավաբանն ընդգծեց, որ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածը շատ նման է Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածին, որի վերաբերյալ տասնյակ դատական ակտեր կան, ամբողջ միջազգային հանրությունը քննադատում է այն:
Հոդվածի առարկան այն է, որ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի դեմ Ադրբեջանի քաղաքականության վերաբերյալ յուրաքանչյուր անձի կողմից քննադատություն համարվելու է հանցագործություն: Այն, որ Ադրբեջանի սև ցուցակում 168 լրագրող կա, դա արդեն իսկ նշանակում է, որ քրեական հետապնդումը չունի այն նպատակը, որը սահմանված է օրենքով՝ հանցավորության դեմ պայքար:
Ըստ Ա.Ղազարյանի, Լապշինի գործով այսօրվա դրությամբ միջազգային իրավասու մարմինները ՄԱԿ-ի մարդու իրավունքների և Խոշտանգումների կանխարգելման կոմիտեներն են: «Լապշինի կինը, ընտանիքի անդամները պետք է շտապ դիմում ուղարկեն, և այստեղ մենք կարող ենք նրանց օգնել, խնդրելով կանխել արտահանձնումը»:
Ա.Ղազարյանը գտնում է, եթե նույնիսկ Լապշինին հանձնեն, մեկ տասնամյակ գործընթաց է սկսվելու ոչ միայն դատական, այլև մարդու իրավունքների տարբեր պլատֆորմներ անընդհատ Ադրբեջանին հիշեցնելու են, որ դու արել կամ անում ես սա:
Միջազգային իրավունքի մասնագետը նշեց, որ «մենք ունենք տասնյակ գործեր, որ Եվրոպական դատարանը քննում է, մի շարք գործերով արդեն մոտենում է ավարտին՝ խոշտանգումների հիմքում այսպես թե այնպես ընկած է ռասիզմը, հայատյացությունը և կրկին ՄԻԵԴ-ը մոտ է կայացնելու առաջին վճիռները Կոնվենցիայի 14-րդ հոդվածով՝ խտրականության արգելում»:
Արա Ղազարյանը հայտնեց, որ Մանվել Սարիբեկյանի սպանության գործով երբ ինքը գանգատ էր ներկայացնում ՄԻԵԴ քիչ հույսեր ուներ, որ այն կկոմունիկացվի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածով՝ խտրականություն, հայատյացություն, ռասիզմ, սակայն 2015թ. երեք այլ գործերի հետ այն կոմունիկացվեց:
«Ես հասկացա, որ Եվրոպական դատարանում հասկացել են, որ Ադրբեջանում խնդիր կա: Եվրոպայում հասկանում են, որ բոլոր թույլատրելի սկզբունքները խախտվում են, դրա համար էլ եվրոպական դատարանը որոշեց ի վերջո սկսել դատավարություն, իսկ յուրաքանչյուր դատավարության դա քաղաքական դաշտի համար չափազանց կարևոր ռեսուրս է, պետությունն արարքն անելիս պետք է մտածի հետևանքների մասին, իսկ այսօրվա աշխարհում հետևանքներ սրբագրելը բավական դժվար գործ է»,- ասաց Արա Ղազարյանը:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը համաձայնեց իրավաբանի հետ, որ սա քաղաքական իմաստով ռասիզմի դրսևորում է, ֆաշիզմ և պանթյուրքիզմ: Նա հիշեցրեց, որ գաղութացված ժողովուրդներին ու պետություններին ազատություն տալու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի հիման վրա շատ երկրներ անկախություն ստացան: Կոնվենցիան նախատեսում է ժողովրդի ինքնորոշմանը խանգարելու պարագայում պատժամիջոցներ այն պետության նկատմամբ, որը ոտնձգություն է կատարում ինքնորոշման իրավունքի իրացման նկատմամբ:
Քաղաքագետը նշեց, որ Արցախի պետությունը անկախ պետականություն է, իր բարեկամների միջոցով ՄԱԿ-ում պետք է սկսի գործընթաց և պահանջի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ֆաշիստական պետության հանդեպ:
Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու Անի Գասպարյանը հայտնեց, որ Խորհուրդը նամակ է հղել Բելառուսի նախագահին: Դրանում շեշտվում է, որ Լապշինի դեպքն իսկապես գլոբալ առումով մարդու իրավունքների, ազատ տեղաշարժի, ազատ խոսքի կոպտագույն խախտում է, և դա, անկասկած, այդպես է ընդունվելու բոլորի կողմից: Նամակում շեշտվել է նաև, որ ղարաբաղյան հիմնախնդիրը միայն Հայաստանի ու Ադրբեջանի խնդիրը չէ, դա գլոբալ, տարածաշրջանի անվտանգության խնդիր է:
Այդ խնդրի կարգավորման հարցում բոլոր երկրները՝ ոչ միայն Մինսկի խմբի, տարբեր հասարակական կազմակերպություններ, այցելելով և՛ Երևան, և՛ Բաքու, և՛ Ստեփանակերտ, փորձում են քաղաքացիական հասարակության միջոցով խնդրին խաղաղ կարգավորում տալ, և Լապշինի ձերբակալումը նաև այդ տեսանկյունից է վտանգավոր: Նամակում նշվել է այն 600-ից ավելի անձանց անունները, որոնք Բաքվի սև ցուցակում են հայտնվել, այդ թվում հինգ բելառուսցիների մասին, համոզմունք հայտնվել, որ Լուկաշենկոն ողջախոհություն կդրսևորի և արտահանձնման որոշում չի կայացնի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ