ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքապետարանի գործողություններն ու ոստիկանների պահանջն անօրինական են եղել. անձն ազատ է արձակվել կալանքից 01/21/2017 17:42 | Քրեական խրոնիկոն
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանը 12.01.2017թ. կայացված որոշմամբ մերժել է քննիչի միջնորդությունը՝ Վրեժ Բադալյանին կալանքի տակ պահելու ժամկետը ևս 2 ամիս ժամանակով երկարացնելու մասին, և նա ազատ է արձակվել: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց Վ.Բադալյանի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը:
Վրեժ Բադալյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը, որի համար որպես պատիժ է նախատեսված 5-10 տարի ժամկետով ազատազրկումը, սակայն դատարանը գտել է, որ չի հաստատվել մեղադրյալի կողմից այդ հանցագործությունը կատարելու վերաբերյալ հիմնավոր կասկածը:
Ըստ մեղադրանքի` Վրեժ Բադալյանը, չենթարկվելով իր ծառայողական պարտականությունները կատարող, ոստիկանության տեսուչ Դավիթ Փանոսյանի օրինական պահանջին` այն է չխոչընդոտել Երևան քաղաքի Արտաշատի խճուղու 105/5 հասցեի մոտակայքում գտնվող ապօրինի շինության ապամոնտաժման աշխատանքներին, բռնություն է գործադրել նրա նկատմամբ. բռունցքով հարվածելով նրա դեմքին՝ պատճառել է առողջությանը թեթև վնաս:
Ըստ Ե.Սարգսյանի, Երևանի քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցները հայտնաբերել են վերը նշված շինությունը, այն համարել են ինքնակամ կառուցված շինություն և այդ կապակցությամբ կազմել են մեղադրյալի հոր կողմից վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրություն, ինչի վերաբերյալ վերջինս առարկություն է ներկայացրել:
«Բնականաբար, այս ենթադրյալ վարչական իրավախախտման վերաբերյալ իրավասու մարմնի կողմից դեռևս օրենքով սահմանված կարգով պետք է վարչական վարույթ իրականացվեր և իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից այդ կապակցությամբ որոշում կայացվեր, որպեսզի հաստատվեր, որ անձն իրոք կատարել է վարչական իրավախախտում: Բացի այդ, նշված վարույթի ընթացքում պետք է փաստվեր, որ անձը չի կարող օրինականացնել այդ ինքնակամ շինությունը, որից հետո միայն որոշվեր քանդել այդ ինքնակամ շինությունը»,- ասաց փաստաբանը:
Ընդ որում, նշեց Ե.Սարգսյանը, իրենց տրամադրության տակ առկա են Երևանի քաղաքապետի կողմից կայացված բազմաթիվ որոշումներ, որոնցով հենց վերջինս է որոշել նախ չօրինականացնել նշված ինքնակամ շինությունը, ապա` նոր միայն քանդել ինքնակամ շինությունը:
«Սույն դեպքում, սակայն, առանց վարչական վարույթ իրականացնելու, առանց միակ իրավասու պաշտոնատար անձի` Երևանի քաղաքապետի կողմից նշված ինքնակամ շինությունը չօրինականացնելու և այն քանդելու մասին որոշում կայացնելու, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցներն ապօրինաբար որոշել են հենց տեղում քանդել այդ շինությունը, որի համար նույնիսկ էքսկավատոր են կանչել», - ասաց պաշտպանը:
Բնականաբար, դրան առարկել են մեղադրյալը և նրա հայրը, նրանք հայտնել են, որ թույլ չեն տալու քանդել այդ շինությունը՝ մինչև համապատասխան որոշում չլինի: Այդ ժամանակ էլ քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության աշխատակիցներին են կանչել, որպեսզի ապահովեն, որ իրենք անարգել քանդեն այդ շինությունը:
Ոստիկանության աշխատակիցներն էլ՝ գալով դեպքի վայր և պարզելով, որ առկա է միայն վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ կազմված արձանագրություն, իսկ կառույցը քանդելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի որոշումն առկա չէ, ապօրինաբար պահանջել են, որպեսզի մեղադրյալի հարազատները չխոչընդոտեն կառույցի քանդման աշխատանքներին:
Ստացվում է, որ քաղաքապետարանի աշխատակիցներն օրենքի խախտմամբ, առանց նման իրավասություն ունենալու, սկսել են քանդել այդ շինությունը, իսկ ոստիկանության աշխատակիցներն էլ ոչ միայն օժանդակել են այդ ապօրինի գործողություններին, դեռ մի բան էլ անօրինական պահանջ են ներկայացրել, որպեսզի մեղադրյալի հայրը չխոչընդոտի այդ ապօրինի գործողությունների կատարմանը:
«Ակնհայտ է, որ ոստիկանության աշխատակիցներն անօրինական են գործել և այդ դեպքում արդեն իսկ անհիմն է քննիչի այն մեղադրանքը, որ Վրեժ Բադալյանը «չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին` այն է չխոչընդոտել նշված ապօրինի շինության ապամոնտաժման աշխատանքներին»:
Ըստ Երեմ Սարգսյանի, ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշմամբ արձանագրել է, որ եթե որպես իշխանության ներկայացուցիչ հանդես եկող անձի գործողություններն ապօրինի են, ապա նրա նկատմամբ գործադրված բռնությունը չի կարող որակվել որպես իշխանության նյերկայացուցչի նկատմամբ գործադրված բռնություն և չի կարող քրեական պատասխանատվություն վրա հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով:
Երեմ Սարգսյանը հայտնեց, որ հենց այս ամենն էլ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության քննարկման ժամանակ ինքն ու փաստաբան Վաղարշակ Գևորգյանը ներկայացրել են դատարանին, և դատարանն էլ իրենց պատճառաբանությունները հիմնավոր է համարել, ապա նաև մերժել է քննիչի միջնորդությունը, և Վրեժ Բադալյանն ազատ է արձակվել կալանքից:
Ցավոք սրտի, այս դեպքում ևս, նշեց փաստաբանը, դատախազն առանց խորապես գործն ուսումնասիրելու, ուղղակի մեխանիկորեն, պարտադիր վերաքննիչ բողոք է ներկայացրել, նշելով գործի նյութերից չբխող հիմնավորումներ և այդ կերպ անհարկի ծանրաբեռնելով պետական ապարատի` դատախազության և Վերաքննիչ դատարանի աշխատանքը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից