Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան

Եվրոպական դատարանում հասկացել են, որ Ադրբեջանում ռասիզմի խնդիր կա. Արա Ղազարյան 01/21/2017   17:11  |  ԼՐԱՀՈՍ

Ալեքսանդր Լապշինի գործի առանցքն ավելի ու ավելի շատ դառնալու է ազատ խոսքը՝ Լապշինը ենթարկվել է քրեական հետապնդման ոչ թե նրա համար, որ կատարել է հանցագործություն, այլ նրա համար, որ հայերի նկատմամբ բարյացակամ կարծիք է արտահայտել: Այս մասին «Հայք» վերլուծական-լրատվական կենտրոնում լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը նշեց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը:

Նա ընդգծեց, որ եթե որևէ անձ՝ լրագրող կամ հետազոտող կամ քաղաքական գործիչ, քննադատական կարծիք է արտահայտում որևէ պետության քաղաքականության վերաբերյալ, դա չի նշանակում ոտնձգություն նրա տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի դեմ:

«Բայց տեսնում ենք, որ Ադրբեջանն այդ քաղաքականությունն է որդեգրում, ինչ և Թուրքիան՝ բոլոր անձանց դեմ, ովքեր քրդերի, հայերի հարցն են բարձրացրել»,- ասաց Ա.Ղազարյանը՝ հավելելով, որ եթե Ադրբեջանը փորձում է իր քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածը կիրառել, ավելի ու ավելի շատ է ներքաշվելու աշխարհակարգի դեմ:

«Ադրբեջանը պետք է իրեն լավ հաշիվ տա, թե ուր է ինքը գնում, իսկ ինքը գնում է Եվրոպայի խորհրդի կարգի դեմ, ԵԱՀԿ ազատ խոսքի կարգի դեմ»,- ասաց Արա Ղազարյանը:

Իրավաբանն ընդգծեց, որ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածը շատ նման է Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածին, որի վերաբերյալ տասնյակ դատական ակտեր կան, ամբողջ միջազգային հանրությունը քննադատում է այն:

Հոդվածի առարկան այն է, որ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի դեմ Ադրբեջանի քաղաքականության վերաբերյալ յուրաքանչյուր անձի կողմից քննադատություն համարվելու է հանցագործություն: Այն, որ Ադրբեջանի սև ցուցակում 168 լրագրող կա, դա արդեն իսկ նշանակում է, որ քրեական հետապնդումը չունի այն նպատակը, որը սահմանված է օրենքով՝ հանցավորության դեմ պայքար:

Ըստ Ա.Ղազարյանի, Լապշինի գործով այսօրվա դրությամբ միջազգային իրավասու մարմինները ՄԱԿ-ի մարդու իրավունքների և Խոշտանգումների կանխարգելման կոմիտեներն են: «Լապշինի կինը, ընտանիքի անդամները պետք է շտապ դիմում ուղարկեն, և այստեղ մենք կարող ենք նրանց օգնել, խնդրելով կանխել արտահանձնումը»:

Ա.Ղազարյանը գտնում է, եթե նույնիսկ Լապշինին հանձնեն, մեկ տասնամյակ գործընթաց է սկսվելու ոչ միայն դատական, այլև մարդու իրավունքների տարբեր պլատֆորմներ անընդհատ Ադրբեջանին հիշեցնելու են, որ դու արել կամ անում ես սա:

Միջազգային իրավունքի մասնագետը նշեց, որ «մենք ունենք տասնյակ գործեր, որ Եվրոպական դատարանը քննում է, մի շարք գործերով արդեն մոտենում է ավարտին՝ խոշտանգումների հիմքում այսպես թե այնպես ընկած է ռասիզմը, հայատյացությունը և կրկին ՄԻԵԴ-ը մոտ է կայացնելու առաջին վճիռները Կոնվենցիայի 14-րդ հոդվածով՝ խտրականության արգելում»:
Արա Ղազարյանը հայտնեց, որ Մանվել Սարիբեկյանի սպանության գործով երբ ինքը գանգատ էր ներկայացնում ՄԻԵԴ քիչ հույսեր ուներ, որ այն կկոմունիկացվի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածով՝ խտրականություն, հայատյացություն, ռասիզմ, սակայն 2015թ. երեք այլ գործերի հետ այն կոմունիկացվեց:

«Ես հասկացա, որ Եվրոպական դատարանում հասկացել են, որ Ադրբեջանում խնդիր կա: Եվրոպայում հասկանում են, որ բոլոր թույլատրելի սկզբունքները խախտվում են, դրա համար էլ եվրոպական դատարանը որոշեց ի վերջո սկսել դատավարություն, իսկ յուրաքանչյուր դատավարության դա քաղաքական դաշտի համար չափազանց կարևոր ռեսուրս է, պետությունն արարքն անելիս պետք է մտածի հետևանքների մասին, իսկ այսօրվա աշխարհում հետևանքներ սրբագրելը բավական դժվար գործ է»,- ասաց Արա Ղազարյանը:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը համաձայնեց իրավաբանի հետ, որ սա քաղաքական իմաստով ռասիզմի դրսևորում է, ֆաշիզմ և պանթյուրքիզմ: Նա հիշեցրեց, որ գաղութացված ժողովուրդներին ու պետություններին ազատություն տալու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի հիման վրա շատ երկրներ անկախություն ստացան: Կոնվենցիան նախատեսում է ժողովրդի ինքնորոշմանը խանգարելու պարագայում պատժամիջոցներ այն պետության նկատմամբ, որը ոտնձգություն է կատարում ինքնորոշման իրավունքի իրացման նկատմամբ:

Քաղաքագետը նշեց, որ Արցախի պետությունը անկախ պետականություն է, իր բարեկամների միջոցով ՄԱԿ-ում պետք է սկսի գործընթաց և պահանջի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ֆաշիստական պետության հանդեպ:

Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու Անի Գասպարյանը հայտնեց, որ Խորհուրդը նամակ է հղել Բելառուսի նախագահին: Դրանում շեշտվում է, որ Լապշինի դեպքն իսկապես գլոբալ առումով մարդու իրավունքների, ազատ տեղաշարժի, ազատ խոսքի կոպտագույն խախտում է, և դա, անկասկած, այդպես է ընդունվելու բոլորի կողմից: Նամակում շեշտվել է նաև, որ ղարաբաղյան հիմնախնդիրը միայն Հայաստանի ու Ադրբեջանի խնդիրը չէ, դա գլոբալ, տարածաշրջանի անվտանգության խնդիր է:

Այդ խնդրի կարգավորման հարցում բոլոր երկրները՝ ոչ միայն Մինսկի խմբի, տարբեր հասարակական կազմակերպություններ, այցելելով և՛ Երևան, և՛ Բաքու, և՛ Ստեփանակերտ, փորձում են քաղաքացիական հասարակության միջոցով խնդրին խաղաղ կարգավորում տալ, և Լապշինի ձերբակալումը նաև այդ տեսանկյունից է վտանգավոր: Նամակում նշվել է այն 600-ից ավելի անձանց անունները, որոնք Բաքվի սև ցուցակում են հայտնվել, այդ թվում հինգ բելառուսցիների մասին, համոզմունք հայտնվել, որ Լուկաշենկոն ողջախոհություն կդրսևորի և արտահանձնման որոշում չի կայացնի:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]