ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես կասկածում եմ, որ պետական որոշ մարմիններ չեն ուզում, որ Վահան Շիրխանյանը գա դատարան. Հայկ Ալումյան 01/20/2017 16:55 | Դատական ռեպորտաժներ
Հանցավոր համագործակցության վերաբերյալ գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց նույն պատճառով՝ ամբաստանյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ ու պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բացակայության պատճառով:
Մեղադրող կողմը՝ վկայակոչելով քրեակատարողական հիմնարկից ստացված տեղեկանքը՝ նշեց, որ արդեն երրորդ նիստն է, ինչ առանց հարգելի պատճառի, դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ Վահան Շիրխանյանը չի ներկայանում դատարան:
Նույն այդ տեղեկանքին հղելով՝ մեղադրողը նշեց նաև, որ Վ.Շիրխանյանին պատգարակով տեղափոխելու անհրաժեշտություն չկա, նրա առողջական վիճակը բավարար է:
Մեղադրողը միջնորդեց ապահովել ամբաստանյալի ներկայությունը հաջորդ դատական նիստին, որպեսզի չխախտվի նաև մյուս ամբաստանյալների՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը:
Վ.Շիրխանյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը հակադարձեց մեղադրող կողմի հայտարարություն-միջնորդությանը՝ նշելով. «Ինձ համար տհաճ է լսել՝ «առողջական վիճակը բավարար է» բառերը, առողջական վիճակը բավարար չէ, այն շատ ծանր է»:
Որպես ՔԿՀ տեղեկանքը հերքող ապացույցներ Հ.Ալումյանը դատարանին ներկայացրեց երեք փաստաթուղթ: Դրանց թվում է, մասնավորապես, անցյալ տարվա նոյեմբերի 10-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ 17 թերթ կազմող որոշումը, որում հստակ նշվում է, թե ինչ առողջական խնդիրներ ունի Վահան Շիրխանյանը և որ նրան չի ցուցաբերվում անհրաժեշտ բուժօգնություն:
Իսկ հասարակական դիտորդական խմբի անցյալ տարվա դեկտեմբերի 9-ի ընթացիկ հաշվետվության մեջ նշվում է, որ թեև իր՝ Վահան Շիրխանյանի, վերաբերյալ բազմաթիվ բժշկական հետազոտություններ են անցկացվել և նշվում է, որ անձին հնարավոր է բուժել ՔԿՀ-ում, դիտորդական խումբը գտել է, որ, հակառակը, կալանքի մեջ գտնվելուց ի վեր Վ.Շիրխանյանի վիճակը տեսանելիորեն վատացել է:
Վ.Շիրխանյանին աստիճանաբար սպանում են, հավելեց Հայկ Ալումյանը:
Պաշտպանը դատարանին ներկայացրեց նաև օրերս ամբաստանյալին հետազոտած բժիշկ նյարդաբանի եզրակացությունը, ըստ որի ամբաստանյալը տառապում է գոտկատեղի հատվածում ցավային նյարդարմատային համախտանիշով, այսինքն՝ ցավեր ունի գոտկատեղի հատվածում ու չի կարողանում քայլել: «Ես կասկածում եմ, որ պետական որոշ մարմիններ չեն ուզում, որ Վահան Շիրխանյանը գա դատարան»,- ասաց պաշտպանն՝ ընդգծելով, որ ինքը պատգարակով կամ սայլակով իր պաշտպանյալին տեղափոխելու հարցում որևէ խնդիր չի տեսնում: Պաշտպանը միջնորդեց դատարանին հրահանգել ՔԿՀ-ին ներկայացնել իր պաշտպանյալի բժշկական քարտը՝ միջնորդությունն, ըստ դատարանի, կբավարարվի:
Դատարանն առաջարկեց գործի նախապատրաստական փուլն անցկացնել ամբաստանյալի բացակայությամբ, սակայն պաշտպանական կողմը հայտարարեց, որ ամբաստանյալի բացակայությամբ չի կարող գործի քննությունը շարունակվել: Մասնավորապես, այլ ամբաստանյալների պաշտպան, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հայտարարեց, որ այդ դեպքում կխախտվի Վահան Շիրխանյանի պաշտպանության իրավունքը: Պաշտպանը միջնորդեց մեկ ժամով հետաձգել դատական նիստը, իսկ այդ ընթացքում հրահանգել ամբաստանյալին պատգարակով տեղափոխել դատարան: Մի շարք փաստաբաններ, այդ թվում՝ Վ.Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը, միացան միջնորդությանը: Սակայն միջնորդությունը մնած առկախ՝ ոչ մերժվեց, ոչ բավարարվեց, դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 27-ը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից