Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Մաքսիմալ փոխել միջավայրը, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը նվազեն. Վարչապետ 01/20/2017   19:35  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի Ամերիկյան համալսարան:Վարչապետը  համալսարանի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել կրթական հաստատությունում, ծանոթացել բուհի ընթացիկ գործունեությանը, ուսումնառության պայմաններին և ծրագրերին: Կարեն Կարապետյանը եղել է համալսարանի գրադարանում, որը  սպասարկում է ոչ միայն ուսանողադասախոսական անձնակազմին, այլ բաց է նաև հասարակության համար: Վարչապետը եղել է նաև  ուսանողների գրանցման բաժնում, համալսարանական միջոցառումների, համաժողովների անցկացման համար նախատեսված «Ալեք և Մարի Մանուկեան» սրահում, լաբորատորիաներում, զրուցել  աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքներով: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ որակյալ կրթության երաշխավորմամբ, հավասար պայմաններ ստեղծելով՝ երկրում անպայման ունենալու ենք առաջընթաց: «Սակայն մեր նպատակը պարզապես առաջընթացը չէ, խոսքն այնպիսի առաջընթացի մասին է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի նկատի իր առօրյա կյանքի որակի բարձրացումը»,- ասել է Կարեն կարապետյանը:       

Այնուհետև կառավարության ղեկավարը հանդիպել է համալսարանի ուսանողներին և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Վարչապետը նշել է, որ  տպավորված է Ամերիկյան համալսարանով, այստեղ իրականացվող ուսումնառությամբ և ավելացրել, որ բուհի  ղեկավարության հետ քննարկել են կրթական համակարգում տեղի ունեցող զարգացումներին, Ամերիկյան համալսարանի հետագա գործունեությանը, այստեղ առկա մթնոլորտը հայաստանյան մյուս բուհերում ևս ստեղծելու  հնարավորություններին վերաբերող հարցեր: «Մի առիթով ինձ հարցրել են, թե ի՞նչպես եմ տեսնում վաղվա Հայաստանը: Իմ պատասխանը պատրաստված չէր և չէի ակնկալում, որ նման հարց կլինի. պատասխանը ձևակերպել եմ հետևյալ կերպ՝ անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ Հայաստան: Այդ պատասխանի մեջ իրականում իմ աշխարհահայացքն է, այլ ոչ թե այն, որ լսողն ավելի դրական ինձ վերաբերվի: Ես ավելի քան համոզված եմ, որ ինտելեկտուալ բաղադրիչը մեր երկրին անհրաժեշտ է: Եթե չկարողանանք կիրթ, գրագետ  քաղաքացի ունենալ, լավ երկիր չենք ունենա: Մենք դա կարո՞ղ ենք անել, թե ոչ՝ միանշանակ կարող ենք: Այդ առումով, կրթական համակարգին մեր կառավարությունը ցուցաբերելու է մաքսիմալ ուշադրություն: Մենք մեծ հույսեր ենք կապում ձեզ հետ և մաղթում հաջողություններ, որ այստեղ առկա միջավայրը, մթնոլորտը տարածվի ամբողջ երկրով»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով Հայաստանում ներդրումների համար ավելի գրավիչ պայմաններ ստեղծելու մասին հարցին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ բիզնեսի ներգրավման համար պետք է լինեն հասկանալի, թափանցիկ, վստահելի և կանխատեսելի պայմաններ՝ հարկային, մաքսային, դատական համակարգերում, օրենսդրական դաշտում: «Այս պահին դրա համար ո՞ւնենք իդեալական միջավայր, իհարկե՝ ոչ: Մենք ունենք ծրագիր, թե քայլ առ քայլ ինչպես ենք գնալու: Ավելին, օրերս ստեղծել ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որի հոգաբարձուների խորհրդի անդամների մեծամասնությունը մասնավոր հատվածի ներկայացուցիչներ են՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, սփյուռքից, որի շրջանակում ձևավորելու ենք մեր ռազմավարությունը, տեսլականը, բարեփոխումները, թե ուր ենք գնալու: Եվ կենտրոնի հիմնական ուղղություններից մեկը լինելու է բիզնես միջավայրը փոխելը: Այստեղ որևէ հեծանիվ հորինել պետք չէ, ընդամենը պետք է ապահովենք այն պայմանները, որ բիզնեսը ծաղկի: Երջանիկ երկրների վարկանիշներում եղել են այնպիսի պետություններ, որտեղ գործարարը, աշխատող, ստեղծագործող մարդն իրեն լավ է զգում, ոչ թե այն երկրները, որոնք  ունեն  նավթ, գազ կամ այլ բնական պաշարներ: Անելու ենք այնպես, որ ներդրումները գան մեր երկիր»,- շեշտել է վարչապետը՝ ավելացնելով, որ գալիք շաբաթ ներկայացվելու են տարբեր ոլորտներում ակնկալվող ներդրումային ծրագրերը: «Կարծում եմ՝ բավականին հետաքրքիր պատասխաններ են լինելու, բաժանումը կատարվելու է ըստ ոլորտների, որտեղ լինելու է նաև մշակույթը: Առաջին անգամ մշակույթի նախարարը հայտարարել է, որ մեր մշակույթը պետք է ևս կապիտալիզացնել: Այդ առումով, մենք գիտենք ինչպես ենք գնալու առաջ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Խոսելով հայաստանյան կրթական համակարգն արտասահմանցի ուսանողների համար գրավիչ դարձնելու հարցի մասին՝ վարչապետը նշել է, որ դրա համար պետք է մեր երկրի կրթական համակարգը լինի ժամանակակից և ակտուալ: «Մեզ մոտ կրթվելու առաջին գրավականը լավ կրթական համակարգն է և դա նախևառաջ կարևոր է հենց մեր զարգացման համար: Եթե կարողանանք օրենսդրական, ենթակառուցվածքների դաշտն այնպես դարձնել, որ օտարերկրյա մարդն իրեն ապահով զգա Հայաստանում, այդպես էլ  կլինի: Դրա համար պետք է քրթտնաջան աշխատել: Իսկ հավատո՞ւմ եմ ես այդ գաղափարին՝ միանշանակ: Ավելին, ես համոզված եմ, որ այդպես էլ լինելու է»:

Ուսանողները հետաքրքրվել են վարչապետից՝ ի՞նչպիսի տարի է ակնկալում  և հետագայում ի՞նչ ծրագրեր կան: «2017 թվականը ես տեսնում եմ որպես ախտորոշման, կառավարության մեխանիզմների հստակեցման, կայունացման փուլ, ինչի պարագայում կստեղծենք լավ բազիսային վիճակ, որպեսզի 2018 թվականից սկսած ունենանք ռեգուլյար կայուն աճ: Երբ գույքագրում ենք, փոխում կառավարման որոշակի գործողություններ, ծախսերի կրճատումներ ենք անում, այդ տարվա ընթացքում սպասել շատ կտրուկ աճ՝ բավականին բարդ է»:

Կոռուպցիայի դեմ պայքարում Կարեն Կարապետյանը կարևորել է միջավայրի փոփոխությունը և նշել, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ է լայնածավալ աշխատանք: «Մեր քայլերի փիլիսոփայությունը հետևյալն է՝ մաքսիմալ փոխել միջավայրը, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը նվազեն: Համոզված եմ, որ ստեղծելով  հակակառուպցիոն հերթական կառույցը՝ կոռուպցիան չի նվազի, եթե այդ միջավայրը չփոխվի»,- ընդգծել է վարչապետը՝ ավելացնելով, որ նոր կառավարության գործունեության 100 օրվա ընթացքում ընդունված որոշումների 9 տոկոսը եղել է հակակոռուպցիոն, իսկ 10 տոկոսը՝ բիզնես միջավայրի բարելավման վերաբերյալ: «Այդպես էլ աշխատելու ենք՝  պարբերաբար նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը»,- նշել է գործադիրի ղեկավարը:

Ուսանողները վարչապետից հետաքրքրվել են՝ ի՞նչ երեք խորհուրդ կտա բուհը նոր ավարտողներին, ինչին ի պատասխան Կարեն Կարապետյանը նշել է. «Եղեք անկախ, ակտիվ և սիրեք ձեր հայրենիքը: Մաղթում եմ ձեզ հաջողություններ, համոզված եղեք, որ մեր երկրից լավ երկիր մեզ համար չկա, եթե մեր երկիրն ունի թերություններ, դրանք մենք պետք է շտկենք»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:00 13/01/2017  |  ՔաղաքականԱրտահանումը ՀՆԱ-ի կազմում ունի փոքր տեսակարար կշիռ. Վարչապետ
20:44 12/01/2017  |  ԼՐԱՀՈՍԿառավարության թիմի անդամները զգում են իրենց ոլորտների զարկերակները. ՀՀ վարչապետ
20:07 12/01/2017  |  ԼՐԱՀՈՍՑանկացած գաղափար պետք է լինի առարկայական. Կարեն Կարապետյան
18:51 12/01/2017  |  ԼՐԱՀՈՍԿենտրոնում ձևավորված թիմը պրոֆեսիոնալ է.վարչապետ
22:07 26/12/2016Վարչապետը` լրագրողներին. Տոներից հետո աշխատանքի վերադառնաք լավ առումով ագրեսիվ ձեր աշխատանքի նկատմամբ
14:46 21/12/2016  |  ԼՐԱՀՈՍՊետբյուջեի ծախսերն ուղղվելուն են մաքսիմալ էֆեկտ խոստացող մինիմալ ծախսով ծրագրերին
14:42 21/12/2016  |  ԼՐԱՀՈՍՍուբսիդավորում ենք տնտեսություններ, որոնք անհեռանկարային են. Կարեն Կարապետյան
00:18 06/12/2016  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը պետական ապարատի օպտիմալացումը համարում է նոր աշխատատեղեր ստեղծելու միջոց
00:11 06/12/2016  |  ԼՐԱՀՈՍԱմանորյան արձակուրդի օրերը չեն կրճատվի
02:01 04/12/2016  |  ՔաղաքականԵս չեմ կարող բեռ դառնալ, եթե արդյունավետ չլինեմ. ՀՀ վարչապետ

Արխիվ

[]