ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետը հանձնարարել է ներկայացնել Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի կայուն կառավարման կոշտ ծրագիր 01/20/2017 17:23 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման խնդիրների վերաբերյալ:Այս մասին տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
ՀՀ կառավարության՝ 2016թ. դեկտեմբերի 15-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարել էր՝ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և ներկայացնել տեղեկատվություն ՀՀ-ում առանց ջրօգտագործման թույլտվության գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբեկտների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել առաջարկություններ ապօրինի ջրօգտագործումը բացառելու ուղղությամբ:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը զեկուցել է, որ Բնապահպանական պետական տեսչություն ջրօգտագործողների ուղարկած հաշվետվությունների և ջրավազանային կառավարման մարմինների կողմից իրականացված դիտարկումների հիման վրա արձանագրվել է, որ առանց ջրօգտագործման թույլտվության գործունեություն է իրականացնում շուրջ 574 տնտեսվարող սուբյեկտ: Վարչապետին տեղեկատվություն է ներկայացվել Արարատյան դաշտում ըստ ոլորտների (խմելու-կենցաղային, գյուղատնտեսական, արդյունաբերական, ձկնաբուծական) ստորերկրյա ջրերի փաստացի օգտագործման, գերօգտագործման ազդեցության գնահատման, ստեղծված բնապահպանական իրավիճակի, շահագործվող հորատանցքերի փաստացի ծախսի, ջրօգտագործման թույլտվությունների և ձկնաբուծարանների գործունեության վերաբերյալ:
Անդրադառնալով գերօգտագործման հետևանքներին՝ ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը նշել է, որ մոտավորապես 205 հորատանցքեր դադարել են շատրվանել, 2016 թ. դրությամբ Սևջուր գետի ակունքների աղբյուրների որոշ խմբեր անհետացել են, ինչի հետևանքով զգալիորեն կրճատվել է Հայաստանի ջրառատ գետերից մեկի՝ Սևջուր գետի սնումն ակունքում, էականորեն կրճատվել է Ակնա լճի մակերեսը և բնական ելքը: 2013-2014 թթ. վտանգվել է 29 համայնքի՝ մոտ 8000 հա հողատարածքների ոռոգումը, 2014 թ. Սևանա լճից օրենքով նախատեսված ծավալից ավելի շատ ջուր է բաց թողնվել, 2013-2014 թթ. կատարվել են լրացուցիչ ծախսեր ՀՀ պետական բյուջեից և այլ աղբյուրներից:
Նշվել է նաև, որ ապօրինի ջրօգտագործումը բացառելու նպատակով կատարվել են մի շարք աշխատանքներ. մասնավորապես, 2014թ. առ այսօր Արարատյան դաշտում լուծարվել են 56, կոնսերվացվել՝ 63 և փականային ռեժիմի բերվել՝ 330 ինքնաշատրվանող խորքային հորեր, ինչի արդյունքում խնայված ջրաքանակը կազմել է շուրջ 28808,8 լ/վրկ՝ տարեկան 908,5 մլն մ³: Ներկայացվել են նաև ջրային ռեսուրսների կայուն կառավարման առաջարկություններ, որոնք վերաբերում էին, մասնավորապես, ջրօգտագործման համակարգում էներգախնայող և ջրախնայող տեխնոլոգիաների ներդրմանը, օրենսդրական, ինստիտուցիոնալ և դաշտային միջոցառումների անցկացմանը, նոր հորատանցքերի թույլտվությունների տրամադրման բացառմանը, լքված հորերի փակմանը և վերահսկողության համակարգի ներդրմանը և այլն:
Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել բնապահպանական վտանգավոր իրավիճակի բարելավմանը և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված լուրջ քայլերի ձեռնարկումը՝ հանձնարարելով ստեղծել շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ:
«Տալիս եք շատ կոշտ և առարկայական միջոցառումների ծրագիր և շատ կոշտ հաշվարկում եք այն լիմիտը, որը ձկանը պետք է գնա, ապրոբացիա եք անում ձկան բիզնեսով զբաղվող այն կառույցների հետ, որոնց խոսքին հավատում ենք: Եթե գողանում է, դրա դեմը պետք է առնել, այդտեղ խնդիր չկա, բայց ես ուզում եմ՝ համոզված լինենք, որ մենք արհեստական խոչընդոտներ չենք ստեղծելու բիզնեսի համար. ինչ որ ասում ենք՝ իրավունք ունենք ոչ միայն ռեսուրսի տիրոջ, այլև տրամաբանության, բարոյականության տեսանկյունից: Ինչ վերաբերում է սակագներին՝ եթե թվերը ճիշտ են, ապա պետք է սահմանել կոշտ գներ՝ տրամաբանության մեջ, մաքսիմալ կոշտ: Այսօրվանից բոլորն իրենց գործառույթները խստագույնս կատարեն», - ասել է վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից