ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խորհրդարանական պատվիրակության հանդիպումներն Իսրայելի Կնեսետում 01/19/2017 17:41 | ԼՐԱՀՈՍ
Իսրայելի Պետության Կնեսետի հրավերով հունվարի 18-ին տեղի է ունեցել ՀՀ խորհրդարանական ընդլայնված պատվիրակության այցը Կնեսետ` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունըԼ
Կնեսետում խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Կնեսետի փոխնախագահ, Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին երկու տարիներին բարեկամության խմբերի նախաձեռնությունները, տիկին Պլոսկովի ղեկավարած պատվիրակության՝ նախորդ տարվա ընթացքում Հայաստան կատարած երկու այցերի արդյունքները, ինչպես նաեւ բարեկամության խմբերի կողմից Երեւանում հիմնադրված Հայաստան-Իսրայել միջազգային ֆորումի օրակարգային հարցերը:
Կողմերը կարեւորել են ֆորումի դերը միջխորհրդարանական կապերի զարգացման, ինչպես նաեւ երկու հասարակությունների միջեւ գործարար հարաբերությունների ձեւավորման, միջմշակութային կապերի աշխուժացման, տեխնոլոգիական ոլորտում համագործակցության, առողջապահության եւ մի շարք համատեղ հումանիտար ծրագրերի իրականացման գործում: Կողմերը հույս են հայտնել, որ միջխորհրդարանական հարաբերությունների եւ շփումների ակտիվացումը դրականորեն կանդրադառնա նաեւ միջպետական հարաբերությունների ամրապնդման վրա: Հայկական կողմը կարեւորել է նաեւ երկու պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչների փոխայցերը: Քննարկվել են տարածաշրջանային կայունության եւ երկարատեւ խաղաղության ապահովման հետ կապված հարցերը:
Այնուհետեւ հայկական պատվիրակությունը հանդիպել է Կնեսետի միջմշակութային փոխանակումների հարցերի հանձնաժողովի նախագահ, իշխող կոալիցիայի ղեկավար, Լիկուդ կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Դավիդ Բիտանի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է Կնեսետի խորհրդարանական կառավարման համակարգի մի շարք առանձնահատկություններ եւ Կնեսետի փորձը՝ որպես խորհրդարանական կառավարման համակարգի առանցք: Քննարկվել են նաեւ մշակութային փոխանակման եւ երիտասարդների շրջանում արվեստի տարբեր ոլորտների խրախուսման ծրագրեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Իսրայելի միջեւ մշակութային տուրիզմի զարգացման հնարավորություններին:
Օրվա ավարտին հայկական պատվիրակությունը հանդիպել է Կնեսետի իշխող կոաիցիայի Կուլանու կուսակցության ներկաացուցիչ, պատգամավոր Էլի Կոենի հետ: Պարոն Կոենը նշել է, որ պատասխանատու է տնտեսական եւ գործարար հարաբերությունների համար եւ պատրաստվում է ստանձնել Իսրայելի Պետության Էկոնոիկայի նախարարի պարտականությունները: Հայկական պատվիրակությունը հանդիպման ընթացքում ներկայացրել է մի շարք ոլորտներում համագործակցության առկա ներուժը՝ կարեւորելով գործարար կապերի ակտիվացման եւ ներդրումային միջավայրի ձեւավորման անհրաժեշտությունը: Հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ վարչապետի խորհրդական, ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը ներկայացրել է նախորդ երկու օրերի ընթացքում գործարար ոլորտի ներկայացուցիչների հանդիպումները, դրանցում արծարծված մի շարք խնդիրներ, ինչպես նաեւ ՀՀ կառավարության կողմից իրականացվող տնտեսական զարգացման եւ ներդրումային քաղաքականության առաջնահերթությունները:
Հադիպման ընթացքում զրուցակիցների միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն մի շարք նախագծերի վերաբերյալ գործնական քննարկումներ կազմակերպելու մասով: Հանդիպման ավարտին Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ նախարարի պարտականությունները ստանձնելուց հետո Էլի Կոենը գործնական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ գործարար կապերի աշխուժացման ուղղությամբ՝ վստահեցնելով, որ բարեկամական խորհրդարանական խմբերն իրենց լիազորությունների շրջանակում կաջակցեն ոլորտի բոլոր նախաձեռնություններում:
Նույն օրը ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակությունը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանի գլխավորությամբ եղել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում՝ այցելելով Տիրոջ Սուրբ գերեզմանին: Այնուհետեւ պատվիրակությունն այցելել է «Յադ Վաշեմ»՝ Հոլոքոստի զոհերի հուշաhամալիր:
Նշենք, որ այցի ընթացքում խորհրդարանական պատվիրակությունը Իսրայել Պետության Յաֆո քաղաքում Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Սուրբ Նիկողայոս վանքի տարածքում հանդիպել է Թել Ավիվի հայկական համայնքային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթաքում քննարկվել են Իսրայելում հայ համայնքի գործունեության, ինքնության պահպանման, ինչպես նաեւ հոգեւոր-մշակութային հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Հայ խորհրդարանականները քննարկումների ընթացքում անդրադարձել են մեր հայրենակիցների կողմից բարձրացվող մի շարք հիմնախնդիրներին եւ դրանց լուծման հնարավորություններին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ