ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բժիշկը չի մասնակցի գիտաժողովին. դատարանը մերժեց պաշտպանի դիմումը 01/19/2017 17:13 | Դատական ռեպորտաժներ
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում քննվում է բժշկական մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ գործ:
Ամբաստանյալները «Էրեբունի» բժշկական կենտրոնի չորս բժիշկներ են: Բժիշկ վնասվածքաբան Ահարոն Մարգարյանը, բժիշկ ռենտգենոլոգ Վարդան Անափիոսյանը, բժիշկ վիրաբույժ Արսեն Ասատրյանը և բժիշկ ռեանիմատոլոգ Նարեկ Պեպանյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը:
Ըստ մեղադրական եզրակացության, կոչված լինելով իրականացնել համապատասխան հիվանդների բժշկական հետազոտություններ, բուժում (վերջինս չի վերաբերվում միայն բժիշկ ռենտգենոլոգին) ամբաստանյալները թույլ են տվել մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարում, դրսևորել անփույթ վերաբերմունք դրանց կատարման նկատմամբ, որի հետևանքով անզգուշությամբ առաջացրել են հիշյալ բժշկական կենտրոն ընդունված հիվանդ` Ռաֆիկ Խաչատրյանի մահը:
Այսօրվա դատական նիստին չէր ներկայացել տուժողի իրավահաջորդը, ով առաջինն, ըստ դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի, պետք է հարցաքննվի: Հաջորդ դատական նիստին կապահովվի ինչպես նրա, այնպես էլ գործով վկաների ներկայությունը:
Դատարանը մինչև դատական նիստը հետաձգելը քննության առավ ամբաստանյալ Նարեկ Պեպանյանի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի դիմումը՝ նա խնդրում էր դատարանին հնարավորություն տալ իր պաշտպանյալին ութ օրով բացակայել երկրից՝ գիտաժողովի մասնակցելու նպատակով:
Գործով մեղադրողը նշեց, որ դիմումի մեջ հստակ նշված է բացակայության ամսաթվերը, ինքը առարկություն չունի, սակայն թողնում է դատարանի հայեցողությանը:
Դատարանը, սակայն, գտավ, որ ամբաստանյալի նկատմամբ ընտրվել է չհեռանալու ստորագրություն խափանման միջոցը, և դատարանը՝ գործը վարույթ ընդունելիս, գտել է, որ այն հիմնավոր է: Ըստ դատարանի, դիմումը բավարարելով՝ կարող է բովանդակազրկվել խափանման միջոցն ինքնին և քանի որ չի բացառվում քննությունից խուսափելու հնարավորությունը, դատարանը որոշեց մերժել դիմումը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ