ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ակնհայտ է խաղաղ բնակիչների կյանքին ու առողջությանը վնաս հասցնելու մտադրությունը. Արման Թաթոյան (Տեսանյութ) 01/18/2017 13:49 | ԼՐԱՀՈՍ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հրապարակեց ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղում կատարված մարդու իրավունքների լուրջ խախտումների՝ ադրբեջանական դիվերսիոն հարձակումից հետո կատարված փաստահավաք աշխատանքների արդյունքները:
Աշխատանքները կատարվել են անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին և 30-ին և շարունակվել նաև տոն օրերին:
Փաստեր են հավաքվել նաև 2017թ. հունվարին տեղի ունեցած Ադրբեջանի զինված ուժերի կողմից Չինարի գյուղի գնդակոծությունների դեպքերի վերաբերյալ: Այսպես, հունվարի երեքի գնդակոծություններ են տեղի ունեցել գյուղի դպրոցի և հատկապես մանկապարտեզի ուղղությամբ, հունվարի ութին՝ բնակելի տների ուղղությամբ:
Արման Թաթոյանը նշեց, որ փաստահավաք աշխատանքները հանգեցրեցին եզրահանգման, որ երեք զինծառայողի կյանքից զրկելու և հարձակման դեպքը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ բացակայել է հայ զինծառայողների կողմից հակառակ կողմին վնաս հասցնելու որևէ վտանգ:
Գյուղի ուղղությամբ դեկտեմբերյան գնդակոծությունները սկսվել են առավոտյան ժամը ութից մինչև ժամը մեկը տևել է, և մարդիկ, այդ թվում՝ երեխաները, ստիպված են եղել թաքստոցներում պատսպարվել:
Հունվարի երեքի գնդակոծությունները նույնպես վտանգավոր են, որովհետև տևել են ժամը 18.05-ից մինչև 19.00-ը, ինչը ակնհայտորեն ենթադրում էր, որ կարող էին երեխաներ լինել այդտեղ:
Հունվարի ութի գնդակոծությունների դեպքի վերաբերյալ Պաշտպանը նշեց, որ քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելու առումով գիշերային ժամերը համարվում են ամենախոցելի ժամերը:
Պաշտպանը շեշտեց, որ գյուղի մոտակայքում չկա որևէ զորամաս, որևէ ռազմական օբյեկտ, այստեղ բացառապես քաղաքացիական բնակչություն է, խաղաղ բնակիչներ, ինչը շատ ավելի ակնհայտ է դարձնում խաղաղ բնակիչների կյանքին ու առողջությանը վնաս հասցնելու մտադրությունը:
«Մեր աշխատանքները ցույց տվեցին, որ դրանք եղել են թիրախային հարձակումներ, այսինքն՝ կոնկրետ ուղղված են եղել բնակիչների, բնակավայրերի ուղղությամբ»,- ասաց Արման Թաթոյանն՝ ընդգծելով, որ դա ցույց է տալիս կյանքին ու առողջությանը վնաս հասցնելու մտադրությունը: Պաշտպանն ընդգծեց, որ դպրոցը որքան խորն է գտնվում, բայց միևնույն է թիրախային կրակոցներ են արձակվել:
Առանձնացվել են նաև մանկապարտեզի լուսանկարները, որովհետև այստեղ շատ ավելի շատ էին գնդակոծության հետքերը:
Արման Թաթոյանը նշեց, որ այս զեկույցում ներառվելու է նաև այն, որ հունվարի 13-ին ժամը 16.00-ից մինչև 17.00-ն գնդակոծության պատճառով Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակ էր:
ՄԻ պաշտպանն ընդգծեց, որ փաստահավաք աշխատանքների արդյունքները հիմնված են բացառապես բաց տվյալների վրա, աշխատանքները կատարվել են միջազգայնորեն ընդունված մեթոդներով:
Արման Թաթոյանն ընդգծեց, որ Տավուշի մարզի սահմանային գյուղերի խնդիրները լինելու են առաջնահերթ ուշադրության կենտրոնում՝ սկսած սոցիալական հարցերից մինչև նմանատիպ հարցերը:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից