ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգը կատարելագործվում է 01/18/2017 17:49 | ԼՐԱՀՈՍ
Հունվարի 18-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը ներկայացրեց պետական գնումների ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ անդրադառնալով ինչպես կարգավորման դաշտում կատարված փոփոխություններին, այնպես էլ նախարարության կողմից իրականացված վերլուծական աշխատանքների արդյունքներով այդ ոլորտում նկատված բացթողումներին և դրանք շտկելու նպատակով կատարված քայլերին: Նա նշեց, որ ինչպես բոլոր առցանց համակարգերը, այնպես էլ էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգը պարբերաբար կատարելագործվում է, և գնումների համակարգի շարունակական բարեփոխումները ֆինանսների նախարարության առաջնահերթություններից է:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ 2016թ. վերջին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել և սույն թվականի հունվարի 14-ին ՀՀ Նախագահի կողմից վավերացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքը, որի նպատակն է ապահովել հնարավորինս թափանցիկ, արդյունավետ գնումներ՝ պատկան մարմինների կողմից ցածր գնով ապրանքներ ձեռք բերելու համար:
Այս նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը 2017թ. հունվարից ներդրել է մի համակարգ, որով պետական գնումներին մասնակցող անձանց տեխնիկական, որակական և ֆինանսական տվյալները հասանելի են դառնում բոլորին: Այլ կերպ ասած՝ եթե նախկինում հրապարակվում էր հաղթողի անունը, և գործը կարող էր քննվել միայն բողոքի առկայության դեպքում, ապա այժմ այս համակարգի ներդրմամբ բոլորը տեղեկացված են լինում մասնակցության տվյալների և արդյունքների մասին:
Բարեփոխման արդյունքում բարձրանում է գնումների ընթացակարգերի թափանցիկության և հրապարակայնության, հետևաբար նաև հասարակության կողմից վերահսկողության աստիճանը, ինչն էլ սահմանափակում է հայտերի գնահատման ժամանակ գնահատող հանձնաժողովի՝ հրավերի պահանջներին չհամապատասխանող հայտ ներկայացրած մասնակիցներին հաղթող ճանաչելու վերաբերյալ սուբյեկտիվ որոշումների կայացումը և ոչ լավագույն առաջարկի ընտրությունը:
Կարեն Թամազյանը հույս հայտնեց, որ այսուհետ հասարակությունը հետամուտ կլինի այս գործընթացի վերահսկողությանը, իսկ պետությունն էլ իր հերթին հասարակության մասնակցության արդյունքում ավելի աչալուրջ կլինի ներկայացված բոլոր դիտողություններին և առաջարկներին: Բանախոսը մասնավորապես ընդգծեց, որ ապրիլին ուժի մեջ կմտնի նոր օրենք, որի առավելություններից մեկն էլ մասնակիցների հետ փոխկապակցված անձանց մասին տվյալների լրացումն է, ինչը ևս մեկ դրական քայլ է կոռուպցիոն ռիսկերը նվազագույնին հասցնելու համար. «Սա այս պահին այն տեսանելի ճանապարհն է, որով հասարակությունը կկարողանա «զսպաշապիկ» հագցնել ոչ պարտաճանաչ թե՛ ապրանք ձեռք բերող պետական մարմիններին, թե՛ մրցույթի մասնակիցներին»:
Կարևորելով գնման գործընթացի թափանցիկությունը՝ նախարարությունը հրապարակայնացնում է գնումների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում՝գնումների պայմանագրերը:
Հաջորդ կարևոր քայլն այն է, որ մինչ գնման ընթացակարգին հայտի ներկայացումը ARMEPS համակարգը նախապես իրականացնում է տվյալ հայտի ստուգում, և եթե այն համակարգ վերբեռնելու համար սահմանված պահանջներին անհամապատասխան է, հայտը չի ընդունվում՝ մասնակցին ներկայացնելով կատարված բացթողումը: Այս գործառույթի իրականացման արդյունքում կնվազեն նշված համակարգի միջոցով պատրաստված հայտերը չբացելու հետևանքով այդ հայտերի մերժման դեպքերը, ինչն էլ կհանգեցնի մրցակցության աստիճանի բարձրացմանը:
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի գնումների գործընթացի կառավարման և համակարգման բաժնի պետ Վահե Մահտեսյանն էլ հանգամանորեն ներկայացրեց էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգում հայտերի տեղադրման եղանակը: Նա նշեց, որ հնարավոր է մտնել gnumner.am կայք, որտեղ հրապարակվում է գնումներին առնչվող ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում՝ պայմանագրի մասին հայտարարությունը: «Փոփոխված համակարգը, ըստ էության, հնարավորություն է տալիս տեսնել և՛ հայտերը, և՛ մերժման պատճառները»,- խոսքը ամփոփեց Մահտեսյանը:
Հանդիպման վերջում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կ. Թամազյանը պատասխանեց լրագրողների՝ գնումների ոլորտին առչվող հարցերին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից