ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետական դավաճանության գործով արդարացվածի մասով դատավճիռը բեկանվեց 01/18/2017 15:30 | Դատական ռեպորտաժներ
Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել պետական դավաճանության գործով ամբաստանյալներ Ռաֆիկ Պապոյանի և Կարինե Ղումաշյանի մասով մեղադրական դատավճիռը, և պաշտպանական կողմի բողոքները մերժել:
Իսկ առաջին ատյանի կողմից արդարացված Սերգեյ Պապոյանի մասով դատավճիռը բեկանվել է ու ուղարկվել ստորադաս դատարան՝ նոր քննության: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողը տեղեկացավ ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վերաքննիչ դատարանում գործը քննվում էր պաշտպանական և մեղադրող կողմերի բողոքների հիման վրա՝ դատապարտված ամբաստանյալների պաշտպանները միջնորդում էին արդարացնել իրենց պաշտպանյալներին, իսկ մեղադրողը միջնորդում էր դատապարտել առաջին ատյանի դատարանի կողմից արդարացվածին:
Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Կարինե Ղումաշյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանը վերաքննիչ բողոքում միջնորդում էր բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով Կ. Ղումաշյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 12 տարվա ազատազրկման` առանց գույքի բռնագրավման: Պաշտպանը միջնորդում էր նաև Կարինե Ղումաշյանին առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ և արդարացնել` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, իսկ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, վերացնել և Կարինե Ղումաշյանին ազատ արձակել դատարանի դահլիճից:
Նույն հոդվածով մեղադրվող ամբաստանյալ Ռաֆիկ Պապոյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը վերաքննիչ բողոքում միջնորդում էր բեկանել հիշյալ դատավճիռը, որով Ռաֆիկ Պապոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 14 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման՝ Ռ.Պապոյանի նկատմամբ արդարացման դատական ակտ կայացնելու առումով:
Իսկ մեղադրող Արամ Արամյանը վերաքննիչ բողոքում միջնորդում էր բեկանել դատավճիռը Սերգեյ Պապոյանի մասով՝ նա հիշյալ դատավճռով արդարացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում` նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Մեղադրողը միջնորդում էր Սերգեյ Պապոյանի վերաբերյալ կայացնել մեղադրական դատավճիռ, նրան մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 14 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, կամ Սերգեյ Պապոյանի մասով գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը:
Հիշեցնենք, որ ըստ առաջադրված մեղադրանքի, Ռաֆիկ Պապոյանը՝ բնակվելով Թուրքիայում, հավաքագրվել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած, Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Սեյրան ավունով ներկայացած անձի կողմից և կատարել այդ հետախուզական ծառայության առաջադրանքները` Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիների միջից ընտրել Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար հետաքրքրություն ներկայացնող անձանց ու հավաքագրման նպատակով ծանոթացնել նրա հետ:
Ըստ Կարինե Ղումաշյանին առաջադրված մեղադրանքի, նա՝ բնակվելով Թուրքիայում, ընկել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը և 2013թ. հավաքագրվել այդ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Արման անունով ներկայացած անձնավորության կողմից: Ստանալով վարձատրություն` ընդհանուր մոտ 1500 ԱՄՆ դոլլար գումարի չափով, ստացել է առաջադրանք` կիրառելով գաղտնապահության կանոնների պահպանման մեթոդները` Հայաստանի տարածքից չզանգահարել Արման անունով ներկայացած անձին և այդ ծանոթության մասին ոչ մեկին չհայտնել:
Իսկ ըստ Սերգեյ Պապոյանին առաջադրված մեղադրանքի, որում նա առաջին ատյանի դատարանի կողմից արդարացվել է, նա Թուրքիայում բնակվող հոր` Ռաֆիկ Պապոյանի ուղղորդմամբ, Վրաստանի Թբիլիսի քաղաքում հանդիպել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Սեյրան անունով ներկայացած անձի հետ և հավաքագրվել վերջինիս կողմից` տրամադրելով տեղեկություն ԼՂՀ Մարտունու շրջանում որպես հետախույզ ժամկետային զինծառայության ընթացքում տիրապետած տեղեկությունների վերաբերյալ: Վճարելով 750 ԱՄՆ դոլար գումար` վերոհիշյալ Սեյրանը տվել է առաջադրանք` ընդունվել պայմանագրային ծառայության Մատաղիսի զորամասերից մեկում և տեղեկություններ հայտնել այդ զորամասի մասին համացանցի «սկայպ» ծրագրի կամ «օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով:
Առաջին ատյանի դատարանը Սերգեյ Պապոյանի մասով գտել էր, որ նրա արարքում բացակայում են քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի առկայություն փաստող բավարար ապացույցները: Ըստ էության միակ ապացույցը, ըստ դատարանի եզրահանգման, վերջինիս նախաքննական ցուցմունքն է, որը նախ՝ ինքնին մեղադրանքը հիմնավորող բավարար փաստական տվյալներ չի բովանդակում, ավելին՝ նույնիսկ բովանդակելու պարագայում այդ միակ ապացույցի հիման վրա ամբաստանյալ Ս.Պապոյանի մեղավորության փաստումը կհանգեցնի անմեղության կանխավարկածի, ապացույցները գնահատելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 25-րդ, 127-րդ, 365-րդ հոդվածների պահանջների խախտման։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով