ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լրագրողները հարցեր կարող են ուղղել փոստային ծառայության միջոցով. Վահան Շիրխանյանը դիմում է լրագրողներին 01/17/2017 11:34 | Քրեական խրոնիկոն
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արշակ Խաչատրյանի նախագահությամբ, մերժել է հանցավոր համագործակցության վերաբերյալ գործով ամբաստանյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ և պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանի բողոքը:
Բողոքում պաշտպանը միջնորդում է վերացնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` քրեական գործը դատական քննության նշանակելու մասին 24.11.2016թ. որոշումը Վահան Շիրխանյանի մասով, նրա նկատմամբ վերացնել խափանման միջոց կալանքը և Վահան Շիրխանյանին ազատել կալանքից:
Հայկ Ալումյանը միջնորդում է նաև վերացնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.11.2016թ. որոշմամբ Վահան Շիրխանյանի նկատմամբ կիրառված սահմանափակումը` տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքը:
«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում փաստաբանը հայտնեց, որ Վերաքննիչ դատարանի այդ որոշման դեմ բողոք է ներկայացնելու Վճռաբեկ դատարան՝ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը ներպետական ատյանները սպառելու համար:
Ի դեպ, նշենք, որ դատարանի վարույթում գտնվող, դռնբաց քննվող գործի շրջանակներում ներկայացված հիշյալ բողոքի քննությունը անց է կացվել դռնփակ, ինչի համար, ըստ Հայկ Ալումյանի, որևէ օրինական հիմք չկար:
Փաստաբանը նշեց, որ Վահան Շիրխանյանին առնչվող բոլոր վերաքննիչ բողոքների նման նիստին չէր ներկայացել դատախազը՝ ըստ ամենայնի իմանալով, որ բողոքի ելքը նախորոշված է, և այն կմերժվի:
Ըստ պաշտպանի, իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու համար հիմք չկա, այն չի բխում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներից, որը հստակ ասում է, թե ո՛ր դեպքում կարելի է կալանքի տակ պահելու որոշում կայացնել:
Փաստաբանը նշեց, որ տեսակցությունների ու հեռախոսային խոսակցությունների արգելքը հանվել էր նախաքննության սկսվելուց մի քանի ամիս անց արդեն, իսկ անցյալ տարվա նոյեմբերի 24-ին արգելքը վերականգնվել էր արդեն դատարանի կողմից: Ընդ որում, արգելքը վերականգնվել է ոչ միայն Վահան Շիրխանյանի, այլև կալանքի մեջ գտնվգող մյուս ամբաստանյալների նկատմամբ ևս:
Այդ որոշմանը նոյեմբերի 10-ին, նախորդել էր Վահան Շիրխանյանի՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ նախատեսված հանդիպման չկայանալը՝ տարբեր պատճառաբանություններով լրագրողների դիմումները «Երևան-Կենտրոն» ՔԿՀ ղեկավարության կողմից մերժվել էին:
Պաշտպանը հայտնեց, որ Վահան Շիրխանյանը դիմում է լրագրողներին՝ հայտնելով, որ նրանք կարող են իրենք հարցերն իրեն ուղարկել փոստային ծառայության միջոցով հետևյալ հասցեով՝ Երևան, Նալբանդյան 104, ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, Վահան Շիրխանյանին, բոլոր հարցերին Վ.Շիրխանյանը գրավոր կպատասխանի ու կուղարկի հասցեատերերին:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից