ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ճարտարապետների պալատի ձևավորմամբ դաշտը կկանոնակարգվի 01/17/2017 18:14 | ԼՐԱՀՈՍ
Դեռևս տարեվերջին կառավարության նիստում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ներկայացրեց «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի նախագիծը, որն արժանացավ կառավարության հավանությանը:
Օրենքի ընդունմամբ կստեղծվի Հայաստանի ճարտարապետների պալատ ոչ առևտրային, ոչ կառավարչական հաստատություն, որի գործունեությունը կկանոնակարգվի ինքնակարգավորման սկզբունքով:
Պալատը կիրականացնի ճարտարապետների արտոնագրման և գրանցման, էթիկայի կանոնների հաստատման և դրանց կատարումը վերահսկող, ուսուցման ծրագրերի մշակման և դասընթացների պատշաճ կազմակերպման և անցկացման, պայմանագրերի օրինակելի ձևերի մշակման, աշխատանքների և ծառայությունների գնահատման մեթոդական ցուցումների և այլ գործառույթներ:
«Փաստինֆոն» զրուցել է մասնագիտական շրջանակների և հատկապես՝ նախագծող ճարտարապետների հետ՝ փորձելով պարզել, թե՝ տվյալ օրենքի նախագծի ընդունումը և ճարտարապետների պալատի ձևավորումը որքանով կնպաստեն ճարտարապետների մասնագիտական որակի բարձրացմանը, բնագավառում առողջ մրցակցության ստեղծմանը, որքանով այն կդառնա կարգավորող մարմին ճարտարապետների համար, այլ խոսքով՝ օրենքը, ստեղծվելիք ճարտարապետների պալատը որքանով կկարողանան կանոնակարգել ոլորտը:
Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը ի պատասխան մեր հարցի, ասաց՝ «Ծանոթ եմ օրենքի դրույթներին և շատ կարևորում եմ այն: Միանշանակ, այն համոզման եմ, որ «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի ընդունմամբ և Ճարտարապետների պալատի ձևավորմամբ մեր մասնագիտական բնագծում շատ հարցեր կկանոնավորվեն: Կարծում եմ՝ արդյունավետությունը մեծ է լինելու, քանի որ օրենքի հեղինակները մարդիկ են, կազմակերպություններ, ովքեր ղեկավարում և կազմակերպում են մեր ոլորտը՝ իրականացնելով լավագույն նախագծեր ոչ միայն Հայաստանում, այլև՝ Հայաստանից դուրս: Այս օրենքի ընդունումը կարևոր է նաև, քանի որ այդ կերպ արդեն կարելի է լուրջ ճարտարապետական հսկողություն իրականացնել, ձևավորելով գործունեության պատասխանատվություն, ինչն այսօր չկա»:
Նա անդրադարձավ նաև ըստ օրենքի նախագծի լիցենզիոն գործունեության տրամադրումը Ճարտարապետների պալատին վերապահելու հարցին, տեսակետ հայտնելով, որ այս առումով մասնագիտական կառույցի տրամադրած եզրակացությունը կարևոր դեր կարող է ունենալ՝ դրական ազդեցություն գործելով ոլորտի դերի բարձրացմանը:
Անահիտ Թարխանյանն իր անհամաձայնությունն է հայտնում գործընկերներից մեկի՝ մոսկվաբնակ ճարտարապետ Կարեն Բալյանի՝ ֆեյսբուքում հայտնած այն տեսակետին, թե ճարտարապետների պալատի ստեղծմամբ միությունը կվերածվի բիզնես կառույցի: «Բալյան Կարենին հարգում և բարձր եմ գնահատում իր կարծիքը, բայց կարծես թե՝ այս դեպքում նա լավ չի պատկերացնում, թե ինչ առավելություններ է բերելու ճարտարապետներին նոր օրենքը և պալատը»:
Ճարտարապետ Արտակ Ղուլյանն իր իսկ խոսքով՝ մամուլից է տեղեկացել, որ քաղաքաշինության պետական կոմիտեն մասնագիտական օրենքի նախագիծը ներկայացրել է կառավարություն և վերջինս ընդունել է: Նրա ներկայացմամբ՝ Ավելի վաղ, երբ ճարտարապետների միությունում քննարկվել էր այն, ներկա եմ եղել: Բավական ծավալուն փաստաթուղթ է, խորը չեմ ուսումնասիրել, բայց նախաձեռնությունն արդեն իսկ կարևորում եմ: Այն, որ որորտում խնդիրներ կան, ակնհայտ է, տեսանելի է բոլորին: Տեսնում եք՝ ճարտարապետական բնույթի խնդիրները հաճախ ֆեյսբուքում են քննարկվում, խնդիրներին տիրապետող կամ անտեղյակ մեկը մի բան է ասում լրատվամիջոցները զանգում, կարծիք են հարցնում: Այդ առումով ըստ իս, ճարտարապետների պալատի ստեղծման ցանկությունը լավն է, քանի որ մասնագիտական հարթության մեջ շար հարցերի պատասխանները կտրվեն: Նաև կարևոր է, որ օրենքի հեղինակները առաջարկողները գիտակ մարդիկ են: Իհարկե, որքան գիտեմ, իրավական ուժ չի ունենալու բոլոր դեպքերում:
Ասենք, եթե մի վատ նախագիծ է արվել, պալատում քննարկվում է, մերժվում, բայց պատվիրատուն կարող է կառուցել: Այսինքն, շատ մեծ ակնկալիք չպետք է ունենալ, սակայն, ցանկացած նման խորհրդատվական մարմին դրական դեր ունի, օգնող, կողմնորոշիչ, բայց ոչ՝ պարտադիր: Զուտ երևույթը դրական եմ համարում, հեղինակները՝ Մկրտիչ Մինասյան, Նարեկ Սարգսյան, Սաշուր Քալաշյան, Բորիս Քոչարյան, բոլորն էլ օրենսդրական ասպարեզում փորձ ունեն, ես օրինակ հեռու եմ»:
Արտակ Ղուլյանն անդրադարձավ նաև ճարտարապետների միության ներկա կարգավիճակին, նշելով, որ այն որպես մասնագիտական միավորում, մեծ հաշվով, այսօր չի գործում՝ «մոռացել եմ վերջին անգամ երբ է որևէ ցուցահանդես, քննարկում եղել այնտեղ: Լծակ էլ չունեն, ըստ էության»:
Նրա գնահատմամբ՝ օրենքի ընդունմամբ և պալատի ստեղծմամբ կոնկրետ իրեն մտահոգող հարցերը լուծվում են: «Հիմնականում ինձ մտահոգող հարցերից է իմ՝ ճարտարապետիս իրավունքի հարցը, որ սկսած՝ նախագծման ընթացքից այն պաշտպանված լինի, որ ճնշում չլինի ճարտարապետի վրա նախագծի իրականացման ժամանակ: Շատ հարցերում ճարտարապետներին են մեղադրում, քննադատում, բայց իրականում նրա մեղքը չի, իսկ օրենքում արդեն հստակ կա՝ հեղինակային իրավունքի հարցը: Ճարտարապետներն այսօր ցավոք, որպես արվեստագետ ընդունված չեն: Շոու բիզնեսի ներկայացուցիչներին մարդիկ արվեստագետ են համարում, իսկ մեզ՝ ոչ արվեստագետ, ոչ՝ գիտնական:
Այս օրենքով, կարծում եմ նաև ճարտարապետը պիտի որպես արվեստագետ գնահատվի և նրա ստեղծագործությունը պիտի ունենա նույն հեղինակային իրավունքը, ինչ որ ունի Մարտիրոս Սարյանը կամ Մինաս Ավետիսյանը»:
Ամփոփելով, Արտակ Ղուլյանը երևույթը դրական և կարևոր է համարում, ընդ որում, դիտարկելով՝ «ընդդիմադիր հոսանք կա դաշտում ճարտարապետները շատ հարցերում ընդդիմադիր են, բայց տվյալ դեպքում, բոլորը համակարծիք են, որ ժամանակն է ճարտարապետական հարցերը կարգավորել օրենքով»:
Մեզ հետ զրույցում նույն մտքին էին նաև ճարտարապետներ Գարեգին Եղոյանը և Սարգիս Սարդարյանը: Երկուսն էլ օրենքի անհրաժեշտությունը տեսնում էին և այն համոզման էին, որ կատարվածը դրական քայլ է և վերջնական հաստատումից ու կիրարկումից հետո շատ բան կփոխվի: Գարեգին Եղոյանի գնահատմամբ՝ «Նման պալատ արդեն մեր իրականության մեջ կա՝ Փաստաբանների պալատը, ինչը բնավ վատ բան չի, նույն տրամաբանությամբ՝ Ճարտարապետների պալատի ստեղծումը ևս դաշտի կանոնակարգմանը միտված քայլ է»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ