ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խաչատուր Սուքիասյանը՝ իր հետագա քայլերի և Հայաստանի փրկության մասին. «Փաստ» 01/17/2017 09:36 | Մամուլ
«Փաստ»-ը գրում է, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերից հայտնի գործարար «Սիլ Կոնցեռնի» հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էր, որ քաղաքական հարցերի կպատասխանի հունվարի վերջերին: Ու մինչ օրս նա պահպանելով «դադարի ռեժիմը» տնտեսական ու քաղաքական գործիչը շարունակում է հրաժարվել քաղաքական հարցերին պատասխանելուց:
Նրա մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը օրերս կրկին լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան նշել էր, որ Խ.Սուքիասյանը տարբեր քաղաքական ուժերից խորհրդարանական ընտրություններին մասնակցելու առաջարկներ ստացել է, սակայն այս պահին դեռևս քաղաքական կոնսուլտացիաները չեն ավարտվել:
«Իր մասնակցության ձևաչափի վերաբերյալ դեռ որոշում չկա: Այդ մասին որոշում կայացնելուց հետո պարոն Սուքիասյանն ինքն անձամբ կհայտարարի»,– ասել էր Ա. Մկրտչյանը:
«Փաստ»-ի հետ զրույցում նախկին պատգամավորը ևս մեկ անգամ շեշտեց, որ այդ թեմայով խոսելու հատուկ օր է նշանակվելու, որն ամենայն հավանականությամբ հունվարի 20–ից հետո կլինի և այդ ժամանակ էլ առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին նա իր կարծիքը, ցանկություններն ու մոտեցումները կներկայացնի հանրությանը:
Չհրաժարվելով պատասխանել «Փաստի» մյուս հարցերին Խ. Սուքիասյանը նշեց, որ ցանկացած գործարար պետք է գիտակցի, որ Հայաստանի արդյունաբերության և տնտեսության զարգացումը կախված է նաև իր այս կամ այն գործունեությունից: Ու եթե գործարարներն այդ գիտակցումով կատարեն իրենց քայլերը, ապա Հայաստանը շատ արագ կկարողանա ոչ միայն ոտքի կանգնել, այլև զարգանալ:
Նման կերպ մտածող քանի՞ հայաստանցի գործարար գիտի Խ. Սուքիասյանը հարցին ի պատասխան նշեց, որ այդպես մտածող ցանկացած մարդ պետք է կարողանա իր մոտեցումները քարոզել, որպեսզի նրանց շարքերը գնալով մեծանան:
«Բոլորը պետք է ամեն պահ ամեն վայրկյան մտածեն Հայաստանը զարգացնելու մասին և անընդհատ փնտրեն ու գտնեն այն ապրանքատեսակները, որոնք կարելի է ոչ թե ներկրել, այլ տեղում արտադրել: Սա է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման միակ փրկությունը»,– ասում է Խ. Սուքիասյանը:
Գործարարը նաև խորհուրդ է տալիս հաշվի չառնել Հայաստանի տնտեսությունը թուլացնելուն միտված այլ երկրների շահերը: Դրա փոխարեն առաջ շարժվել սեփական շահերով և ամեն կերպ գտնել թե ո՞րն է Հայաստանի Հանրապետության շահն ու այդպես զարգանալ:
«Մենք պետք է կարողանանք այն պետությունների հնարավորություններն օգտագործելով հարստանալ որոնք չեն ցանկանում, որ Հայաստանը զարգանա: Դրա համար պետք է մտածել, ստեղծել, մրցունակ և հետևողական լինել և ավելի սրտացավ աշխատել, քան ներկայում աշխատում ենք»,– ասում է Խ. Սուքիասյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է զարգանալ մի երկրի տնտեսություն, երբ մի կողմից շուկան է փոքր, մյուս կողմից էլ ձևավորված մենաշնորհները թույլ չեն տալիս, որ տեղական արտադրությունը զարգանա, քաղաքական գործիչն ասաց, որ թեև նշված խնդիրները կան, սակայն այն նույնպես չպեստք է հետաքրքրի երկրի ապագայով մտահոգ մարդկանց: «Այդ խնդիրն արդեն կա և այն բարդ է լուծել: Նոր մրցակիցները զրոյից սկսելով դժվարություններ կուենան տեղական շուկայում և մենաշնորհային դիրք զբաղեցնողի հետ մրցակցելով հազվագյուտ դեպքերում կկարողանան հաջողության հասնել: Նման հարցերը կլուծվեն երկու դեպքում միայն՝ եթե մի կողմից ներկրվող ապրանքների հետ մրցակցելու նպատակով կարողանանք տեղում դրան համարժեք և բարձրորակ ապրանք արտադրել, իսկ երկրորդ դեպքում այնպիսի ապրանքներ արտադրենք, որոնք տարածաշրջանում մեծ պահանջարկ ունեն և այն շատ արագ կարող են իրացվել»,– ասում է Խ. Սուքիասյանը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ»-ի՝ 17.01.17թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից