Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   20:22 Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   20:05 Վերին Լարսի անցակետում 600 հայկական բեռնատար կա կուտակված 11/26/2024   19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին 11/26/2024   19:44 Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանում բրիտանացի մի շարք պաշտոնյաների դեմ 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   19:31 Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա 11/26/2024   19:19 Բրիտանիայում ամերիկյան ավիաբազաների վերևում անօդաչու թռչող սարքեր են նկատել 11/26/2024   19:10 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 11/26/2024   18:54 ՆԳՆ ոստիկանության պետը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր (տեսանյութ) 11/26/2024   18:42 Հայաստանի համար ՀԱՊԿ-ի «դռները բաց են». Ուշակով 11/26/2024   18:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ եկեղեցականներին 11/26/2024   18:33 ՔՊ-ական պատգամավոր հայտարարել է իր նկատմամբ ճնշումների մասին. Դատախազությունը լռում է 11/26/2024   18:30 Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր. ՄԻՊ 11/26/2024   18:22 Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին. Ուշակով 11/26/2024   18:08 Տղամարդը հորինված խաբեբաներից խույս տալով՝ իրական խաբեբաներին է փոխանցել 16 մլն ռուբլի գումար 11/26/2024   18:05 Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է 11/26/2024   17:59 ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է 11/26/2024   17:52 ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները 11/26/2024   17:39 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Չիլիի ափերի մոտ 11/26/2024   17:21 ՍԴ-ն որոշեց ՝ 102 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը 11/26/2024   17:03 Բրիտանացի դիվանագետին կվտարեն Ռուսաստանից լրտեսության համար 11/26/2024   17:03 Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. հանգամանքները պարզվում են (տեսանյութ) 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   16:54 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անջեյ Դուդայի հանդիպումը 11/26/2024   16:52 Դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է՝ 41 քրեական գործերով դատական ակտն ուշացումով կողմերին տրամադրելու համար․ հաղորդումը ներկայացրել է Դատական դեպարտամենտի ղեկավարը 11/26/2024   16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան 11/26/2024   16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում 11/26/2024   16:40 Նոր նշանակում՝ Փաշինյանի ստորագրմամբ 11/26/2024   16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/26/2024   16:22 Վրաստանում հայտնել են նախագահական ընտրությունների օրը 11/26/2024   16:18 ՌԴ – Իրան մերձեցումը կարող է զսպել Երրորդ համաշխարհային պատերազմը. միջազգայնագետ (տեսանյութ) 11/26/2024   16:10 Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետ 11/26/2024   16:05 Պայքարի ուղին, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ. Սաղաթելյան 11/26/2024   16:05 Մի շարք շրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   15:54 Կայունությունը Կովկասում ձեռք կբերվի խաղաղության համաձայնագրի միջոցով, որը կստորագրեն Ադրբեջանը և Հայաստանը. Թուրքիայի ՊՆ 11/26/2024   15:38 Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնակատարին 11/26/2024   15:30 Դանակահարել են 15-ամյա պատանուն 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   15:07 Սուրեն Պապիկյանը հետեւել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման քննության ընթացքին 11/26/2024   15:00 ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վարկային հերթական պարտավորության վերաբերյալ գործով որոշում կայացնելու 11/26/2024   14:56 Ախուրյանում փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակը 11/26/2024   14:47 Վրաստանում ադրբեջանցիները հարսանիքի ժամանակ դանակահարել են միմյանց. 7 վիրավոր կա 11/26/2024   14:45 Խաղաղությունը ինքնին տրված իրականություն չէ, այն պետք է ամեն օր պաշտպանել. Մամիջանյան 11/26/2024   14:33 Խաբարովսկում խանդոտ ադրբեջանցին ծեծել, ապա՝ խեղդամահ է արել զուգընկերուհուն 11/26/2024   14:18 Վարչապետի խնդրանքը ԲԴԽ նախագահին ճնշում չէ. Վլադիմիր Վարդանյան 11/26/2024   14:14 Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ի դիմումին
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին

«Տղաներ, որ ելան մարտի». Նորայր Զախարյանը ցանկանում է շարք վերադառնալ, բայց նախ սիրած աղջկան կասի իր զգացմունքների մասին 01/17/2017   13:54  |  Ղարաբաղյան հակամարտություն

«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակներում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Նորայր Զախարյանին և նրա սխրանքի պատմությունը։ Նորայրն ապրում է Գավառում, սովորում գյուղատնտեսական քոլեջի չորրորդ կուրսում՝ անասնաբուժության ֆակուլտետում։ Երբ քոլեջն ավարտի ցանկանում է սովորել Գավառի համալսարանի դեղագործական ֆակուլտետում։ Բայց նաև մտածում է ընդունվել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, քանի որ շատ է ուզում ուսումնասիրել հայ ժողովրդի դարավոր պատմությունը։

Մինչև բանակ գնալը զբաղվել է գյուղատնտեսությամբ և ձիերի ու շների խնամքով, զորացրվելուց հետո էլ շարունակում է կենդանիների խնամքը։ Ազատ ժամանակ ունենալու դեպքում, շատ է սիրում ձիավարել և շներին զբոսանքի տանել։ Խոսելով երազանքներից՝ Նորայրն ասաց, որ ինչպես բոլորը, իհարկե, ինքն էլ ունի երազանք, բայց, նրա համոզմամբ, ոչ բոլորն են իրականանում։

«Ուղղակի չեմ ուզում խոսել այդ մասին, կարևորը ամեն ինչ իր ժամանակին լինի։ Ես կարծում եմ, որ երազանքը պետք է դարձնել նպատակ և առաջ շարժվել այդ ամենը իրագործելով»:

Նորայրը ծառայության է մեկնել 2015 թվականին։ Սկզբնական ամիսներն անցկացրել է Էջմիածնի ուսումնական գումարտակում, որտեղ ստացել է ինժեներ-սակրավորի մասնագիտություն։ Դրանից հետո շարունակել է ծառայությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Պաշտպանության Բանակի հյուսիսային զորամասերից մեկում։

«Էջմիածնի ուսումնական գումարտակը ավարտել եմ լավ գնահատականներով և կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել ԼՂՀ»,- հպարտությամբ ասաց մեր պատմության հերոսը։ Այժմ պաշտպանության ոլորտում աշխատելը նրա նպատակներից մեկն է։ Նորայրի այդ նպատակը ծնվել է բանակում ծառայելուց հետո, բայց դրա խորը հիմքերը գալիս են ինչպես ինքն է ասում ժառանգաբար` իր պապիկի հորից, ով մասնակցել է 1918 թվականի մարտերին և պապիկից, ով կռվել է Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ: Նրա խոսքով՝ այդ ամենը նույնպես պատճառ է հանդիսացել, որ միշտ ցանկություն է ունեցել ծառայելու հայրենիքին։

«Ինքնակամ եմ գնացել ծառայության ու ոչ իմ կամքով հեռացել։ Ընդամենը 9 ամիս էր անցել իմ ծառայությունից, երբ պատերազմը սկսվեց։ Հիմա, արդեն տուն եմ վերադարձել, բայց միևնույնն է ինձ տեսնում եմ նորից բանակի շարքերում, հատկապես, որ ունեմ ինժեներ-սակրավորի մասնագիտություն։ Հույս ունեմ, որ ՊՆ-ն կսատարի և աշխատանքի կընդունի։ Կցանկանայի մայիսից աշխատել, երբ կավարտեմ ուսումս։ Ծառայության ընթացքում սիրել եմ զինվորականի կյանքն ու առօրյան, ինչին նպաստել է ընտանիքում ստացած ռազմահայրենասիրական դաստիարակությունս»,- ասաց Նորայրը։ Ոտքի երկրորդ վիրահատությունը կատարվել է մոտ յոթ ամիս հետո, որից օրեր անց «Արմենպրես»-ի ստեղծագործական
խումբը նրան հանդիպեց հենց հոսպիտալում՝ վիրակապարանի մոտ։ Նորայրը ժպիտով և խանդավառությամբ դիմավորեց մեզ։ Քանի որ այդ օրը դուրս էր գրվում՝ շատ ուրախ էր. «Անչափ ուրախ եմ, որ դուրս եմ գրվում ու գնալու եմ տուն։ Տանը լավ է»։

Այժմ Նորայրը քայլում է ժամանակավոր պրոթեզով և վերականգնվում է վիրահատությունից հետո, իսկ հիմնականը կստանա փետրվարին։ Նորայրն ասաց, որ չնայած ինքը պրոթեզավորված է, իրեն բնավ հաշմանդամ չի համարում։

«Մարդ հաշմանդամ է դառնում այն ժամանակ, երբ ինքն է իրեն զգում այդպիսին։ Ես ինձ վատ էլ չեմ զգում, Աստծուց շատ շնորհակալ եմ, որ այսպես է ամեն ինչ ավարտվել, կարող էր ավելի վատ էլ լինել։ Քառօրյայի ժամանակ վիրավորված տղաներ կան, ովքեր դեռ հիվանդանոցում են և քայլել չեն կարողանում։ Ուրախ եմ, որ այսպես եմ փրկվել և հիմա ընտանիքիս կողքին եմ ու իմ տանը»,- մեծ լավատեսությամբ ասաց Նորայր Զախարյանն ու հավելեց, որ դեռ երկու ամիս էլ չէր անցել ոտքի անդամահատումից, պրոթեզը հագել է և մոտ երկու շաբաթ քայլել հենակներով։ Դրանից հետո հանգիստ տեղաշարժվել է առանց որևէ օգնության։

Չկարողացավ չնշել, թե որքան շատ է գնահատում իր բժիշկ օրթոպեդ Մկրտիչ Գինոսյանի կատարած աշխատանքը և ասաց. «Մկրտիչ Գինոսյանի ջանքերով մեր բոլոր տղաների պրոթեզավորումը բարեհաջող է կատարվել, իմը նույնպես, որից հետո վազել եմ, ձի և մեքենա եմ վարել։ Շատ լավ հարմարվել եմ ու իմ ոտքից ընդհանրապես չեմ տարբերում ու չեմ էլ մտածում այդ մասին»:

Նա շեշտեց, որ ամենայն հավանականությամբ Աստված է իրեն պահել, երբ աղոթել է, որպեսզի ողջ մնա։ Նորայրի խոսքերով` Աստված չի ցանկացել իր ընտանիքին ևս ﬔկ անգամ տեսնել թաց աչքերով. նրա քույրն առաջին կարգի հաշմանդամություն ունի։

Չնայած այսպիսի դժվարություններին, Նորայրը լավատեսությամբ էր լցված և ժպիտը դեմքից չէր իջնում։ Մարտական գործողությունների ժամանակ զինվորական պարտքը կատարելիս նա վիրավորվել է և անգամ այդ պահին չի մտածել սեփական անձի մասին։

«Ես հերոս եմ համարում Մոնթեին, Մովսես Գորգիսյանին, ինչպես նաև Կոմանդոսին և այլ ազգային հերոսների, բայց աﬔնևին էլ ոչ ինձ։ Հերոս են նաև Աբաջյան Ռոբերտը և այլ տղաներ, ովքեր իրենց կյանքը զոհեցին ապրիլյան պատերազﬕ ընթացքում։ Իմ կարծիքով` ﬔնք դեռ այդքան գործ չենք արել, որպեսզի դասենք մեզ նրանց շարքերը և արժանանանք այդ կոչմանը»,- շեշտեց Նորայր Զախարյանը։

Կարծես խոսակցությունն արդեն ավարտում էինք, բայց Նորայրն ասելիք ուներ, նա անկեղծացավ, իր համար շատ կարևոր բան պետք է նշեր. «Սիրելի աղջիկ ունեմ և նա երևի գիտի այդ մասին։ Բայց հիվանդանոցից դուրս գրվելուց հետո անպայման անձամբ կասեմ, քանի որ խոսքերով չեմ արտահայտել իմ զգացմունքները»:

Լիլիթ Դեմուրյան

Լուսանկարը` Մխիթար Խաչատրյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:09 19/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Նարեկ Մալխասյանն առաջին կրակոցից խոցել է հակառակորդի ուղղաթիռը
17:47 16/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Ռաֆայել Հովհաննիսյան. երեք տանկ խոցած հերոսը
11:28 12/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Շանթ Ղազարյանը ոգեշնչվել է իրենց կողքին անձնազոհ կամավորների ներկայությունից
11:33 09/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Գևորգ Մանուկյանին ուժ են տվել թիկունքում գտնվողները
10:28 06/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Տիգրան Հախվերդյանը պատրաստ է կրկին կանգնել ծառայակիցների կողքին
17:16 05/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱրցախում վիրավորված զինծառայողների վիճակը լավ է. նրանցից մեկին կվիրահատեն. News.am
12:08 03/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱրցախում վիրավորված զինծառայողներից մեկի վիճակն արդեն լավ է
15:17 28/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Տանկիստի կյանքի երեք րոպեները
14:45 25/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Յուրաքանչյուր մարդու պարտքն է իր երկիրը պաշտպանելը. Արագած Աբրահամյան
16:50 24/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Հայրենիքը պաշտպանելը բոլորիս պարտքն է. Շուլի Հակոբյան

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]