ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպանական կողմը անթույլատրելի ապացույց ճանաչելու միջնորդություններ կներկայացնի 01/17/2017 15:39 | Դատական ռեպորտաժներ
Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության գործով այսօրվա դատական նիստում հետազոտվեցին 4 լուսանկարով անձանց ճանաչման ներկայացնելու քննչական գործողությունների տեսաձայնագրությունները:
Դրանցից մեկով վկան հայտնել է, որ 30 մ հեռավորության վրա հեռախոսով խոսելիս է եղել, «մի մոմենտ» է տեսել, 20-25 տարեկան «նիհար-միհար» տղերք էին, լուսանկարներում պատկերված անձանցից որևէ մեկին չի ճանաչում:
Ընդ որում. սկզբնապես վկան նշել է, որ հնարավոր է, որ ճանաչել է թիվ 1 լուսնակարում պատկերված անձին, սակայն ավելի ուշադիր նայելուց հետո ասել է, որ նրան էլ չի ճանաչում:
Գործով բոլոր երեք ամբաստանյալների պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ տեսանկարահանումը նայելով կարելի է միայն գուշակել, թե որ արձանագրության մասին է խոսքը:
Փաստաբանը նշեց, որ թիվ մեկ լուսանկարում պատկերվածը ամբաստանյալներից և ոչ մեկը չէ` Արթուր Սուքիասյանն է, ով նման չէ ամբաստանյալներից և ոչ մեկին:
Հաջորդ վկան ճանաչման մեկ այլ քննչական գործողությանը հայտարարել է, որ որևէ մեկին չի ճանաչում և այդ մասին համոզված է հայտարարում: Պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ գործողությունը սահմանված կարգով չի կատարվել` քննչական գործողության արձանագրությունն ընդհանրապես չի տեսանկարահանվել:
Պաշտպանը նշեց, որ թիվ 3 լուսանկարում պատկերված է ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանը, և վկան հստակ նշում է, որ ոչ ոք այդ երեք անձանց թվում չի եղել:
Մեկ այլ քննչական գործողությանը մասնակցած վկան հայտարարել է, որ ճանաչում է թիվ 3 լուսանկարում պատկերված անձին, ում տեսել է նախօրեին, նա իրեն վատ էր զգում, սիրտն էր բռնել, տեսքից էլ երևում էր, որ վատ է զգում, խնդրել է իրեն «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխել, ինքը տեղափոխել է, սակայն ոչ հիվանդանոց:
Վկան նշել է, որ անձին ճանաչել է «չախկալ խոշոր աչքերից» ու նոսր մազերից: Վկան միաժամանակ նշել է, որ անձին շատ է նմանեցնում իր տեսած անձին, սակայն վստահ է, թե ոչ` չի կարող ասել:
Պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարեց` միանշանակ անթույլատրելի ապացույց է, ինչի վերաբերյալ հետագայում միջնորդություններ կարվեն: Փաստաբանը նկատեց, որ «չախկալ աչքերով» անձն իր պաշտպանյալն է, ճանաչման ներկայացված անձանցից նա միակն է, որ «չախկալ աչքեր» ու նոսր մազեր ունի և առանձնանում է մյուսներից այն դեպքում, որ ճանաչման են ներկայացվում իրար նման անձինք:
Լ. Սահակյանը նշեց նաև, որ տեսանկարահանող անձը հարցեր է տալիս, ինչի իրավունքը չունի, նա ավելի ակտիվ է, քան քննիչն այն դեպքում, որ միայն քննիչն ունի հարցեր տալու իրավունք:
Հիշեցնենք, որ գործով ամբաստանյալները երեքն են՝ «Գաստիկ» մականվամբ Վահան Հակոբյանը, «Տլե» մականվամբ Սարգիս Հախանումյանն ու «Ծգլ» մականվամբ Սարգիս Գրիգորյանը:
Ըստ մեղադրական եզրակացության, Վահան Հակոբյանը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել և պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող` 1963թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և 1960թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ , որոնք ապահովված են եղել պահունակներով, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:
Ըստ մեղադրանքի, 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել (առնվազն 82 փամփուշտ) Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, որի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Նախաքննական մարմինը որպես սպանության դրդապատճառ նշել է այն, որ Վահան Հակոբյանը «լարված, անբարյացակամ, գժտված վիճակում» է եղել Լևոն Ղազարյանի ու նրա շրջապատի հետ և, ըստ մեղադրական եզրակացության, սպանությունը կատարվել է վրեժխնդրությունից դրդված:
Լուսանկարը՝ Առավոտի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել