ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վկան պնդել է, որ Հայկազ Բարսեղյանին 4 կուրսանտներն են թևանցուկ, գլուխը կախ գցած իջեցրել աստիճանահարթակով 01/16/2017 19:27 | Դատական ռեպորտաժներ
Հ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով շարունակվում է վկաների հարցաքննությունը:
Երևանի Ավան և Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նախատեսվում էր վկա Թելման Մխիթարյանի հարցաքննությունը, ով, սակայն, օգտվելով իր դատավարական իրավունքից, հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց:
Բանն այն է, որ Թելման Մխիթարյանը Հայկազ Բարսեղյանի սպանության գործի շրջանակներում բացահայտված գործերից մեկով ունի մեղադրյալի կարգավիճակ:
Ըստ մեղադրանքի՝ 2015թ. հունվարի 28-29-ին Մխիթարյանը, ընդգրկված լինելով որպես մարտկոցի հերթապահ, իսկ Խաչիկ Մինասյանը՝ օրապահ, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի կանոնների նկատմամբ դրսևորել են անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, ինչն էլ առաջացրել է ծանր հետևանք:
Նախաքննության փուլում Մխիթարյանն առաջադրված մեղադրանքն ընդունել է:
Նկատի ունենալով, որ սպանության գործով որպես վկա անցնող Մխիթարյանը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց՝ մեղադրանքը պաշտպանող դատախազը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը:
Պաշտպանական կողմն առարկեց՝ պատճառաբանելով, թե վկայի նախաքննական ցուցմունքը կարող է հրապարակվել էական հակասությունների դեպքում, ուստիև՝ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը գտավ, որ մեղադրողի միջնորդությունը չի բխում օրենքի պահանջից:
Դատարանի որոշմամբ հրապարկվեցին վկայի նախաքննական ցուցմունքները:
Մասնավորապես, ըստ հրապարակված նախաքննական ցուցմունքի՝ վկան տեսել է, թե ինչպես են Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Մովսես Ազարյանը, և Վաչե Սահակյանը Հայկազ Բարսեղյանի թևերն ընկած աստիճանահարթակով իջնում:
Նախաքննության ընթացքում տված լրացուցիչ ցուցմունքներում վկան պնդել էր ասվածն ու հավելել, որ Հայկազ Բարսեղյանին մի կողմից Վաչե Սահակյանն էր թևանցուկ արել, իսկ մյուս կողմից՝ Գնել Թևոսյանը, իսկ Մովսես Ազարյանը և Նորիկ Սահակյանը քայլել են նրանց հետևից:
Վկան հայտնել էր նաև, որ Հայկազ Բարսեղյանը չէր քայլում, այլ նրան տանում էին, ոտքերը գետնին էին քսվում, նրա գլուխը կախ էր հագին կար զինվորական բաճկոն, սպորտային գլխարկ, հաստ տաբատ, սպորտային զինվորական կոշիկներ:
Ըստ Թելման Մխիթարյանի նախաքննական ցուցմունքի՝ նա կարծել է, թե կուրսանտ Արթուր Վահանյանին են թևանցուկ տանում և որ նա խմած է, սակայն ավելի ուշ, երբ հայտնի է դարձել այս ողբերգական դեպքի մասին, հասկացել է, որ Հայկազն է եղել:
Վկան հետագա ցուցմունքներում պնդել էր, որ տեսել է նրանց դեմքը և որ այդ 4 երիտասարդներ են եղել Հայկազի թևերը ընկած տեղափոխողները:
Վկան նաև նշել է, որ դեպքից հետո զորանոցում զրուցել է կուրսանտ Նորիկ Օհանջանյանի հետ, ով պատմել է, որ քնից արթնացել է մահճակալի ճռճռոցից և աչքերը բացելով՝ Հայկազի մահճակալի մոտ տեսել է Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանի: Ըստ Օհանջանյանի պատմածի՝ Վաչեն բռնած է եղել Հայկազի ոտքերը, իսկ Նորիկին և Գնելին էլ տեսել է Հայկազի ձեռքերը բռնելիս, և նրա բերանը փակելիս, ինչից շատ է վախեցել և ըստ Օհանջանյանի՝ լեզուն վախից կուլ է գնացել:
Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո վկան հրաժարվեց հարցերին պատասխանել:
Նշենք նաև, որ պաշտպանական կողմն արժանահավատ չհամարեց վկայի նախաքննական ցուցմունքը, իսկ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանն էլ միջնորդեց վկայի նախաքննական ցուցմունքները ճանաչել անթույլատրելի, քանի որ, ըստ պաշտպանի, դրանց հրապարակման կարգը խախտվել է, և դրանք հրապարակվել են քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտմամբ:
Պաշտպանի միջնորդությունը մերժվեց՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Հաջորդ դատական նիստին վկաների հարցաքննությունը կշարունակվի:
Լուսանկարը՝ Armtimes.com-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
- 11/23/2024 16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից