ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սերժ Սարգսյան. Եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանի զարգացման գործում ակտիվորեն ներգրավենք միջազգային ընկերություններին 01/16/2017 17:57 | ԼՐԱՀՈՍ
Հանրապետության Նախագահի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ Նախագահին առընթեր «Հայաստանի իրավազորություն» ծրագրի իրագործման ընթացքի և առաջիկա անելիքների վերաբերյալ: Մասնակցել են Ծրագրի խորհրդի անդամները: Խորհրդակցության սկզբում Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է խորհրդի առջև դրված խնդիրներին և գործունեության առաջնահերթություններին: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
«Կարծում եմ, որ եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանի զարգացման գործում մենք շատ ավելի ակտիվորեն ներգրավենք միջազգային ընկերություններին, տարբեր մասնագետների, շնորհաշատ մարդկանց, ինչպես նաև ավելի առարկայորեն մասնակցենք աշխատանքի միջազգային բաժանմանը: Եվ որպեսզի միջազգային բիզնեսի համար Հայաստանը դարձնենք ավելի գրավիչ, մենք նոր շունչ պետք է հաղորդենք դատական, ֆինանսական, հարկային ոլորտներում կատարվող բարեփոխումներին, ավելի եռանդուն կատարելագործենք մեր բիզնես միջավայրը, ինչը հնարավորություն կտա տեսանելի ապագայում մեր երկրի զարգացմանը, բարեփոխումներին նոր ուժ հաղորդելու:
Տեղյակ եք, որ նոյեմբերի 30-ին ես վավերացրել եմ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական փաթեթը, համաձայն որի` Հայաստանն ազատականացրել է իրավաբանական անձանց՝ դեպի երկիր և երկրից դուրս տեղափոխվելու հնարավորությունները:
Հայաստանի Հանրապետության նպաստավոր իրավազորություն կառուցելու նպատակով 2016թ. նոյեմբերի 26-ին իմ հրամանագրով ստեղծվել է այս խորհուրդը, և ձեր մշակած ծրագրի հիմնադրույթները հավանության են արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: «Հայաստանի իրավազորության» խորհուրդը, փաստորեն, այսօր անց է կացնում իր առաջին լիարժեք նիստը: Կարծում եմ, որ նպատակները բոլորիս հայտնի են: Ուղղակի, ես համոզմունք ունեմ, որ մենք ավելի խորապես պետք է ուսումնասիրենք միջազգային փորձը և, հիմք ընդունելով Հայաստանի գրավչությունը, առավելությունները, մեր ժողովրդի և, առաջին հերթին, մեր երիտասարդ, տաղանդավոր մասնագետների հնարավորությունները, հայության դիրքերն աշխարհում՝ կառուցենք Հայաստանի Հանրապետության իրական պատկերը և Հայաստանի Հանրապետությունում նպաստավոր իրավազորություն ստեղծենք իրավաբանական անձանց և ընկերությունների համար:
Ես վստահ եմ, որ այստեղ նաև մեծ դերակատարություն ունի Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես նաև Հայաստանի օրեցօր ավելացող մասնակցությունը Եվրամիության տարբեր ծրագրերին: Բայց ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ մեր որդեգրած դիրքորոշումը՝ անօրինական փողերի լվացմանը հակազդելու, քրեական գործունեության ֆինանսավորումը չհանդուրժելու, ֆիսկալ ծովահենության դեմ և ֆինանսական ոլորտի թափանցիկությանն ուղղված միջազգային ճիգերին օժանդակելու, մնում է անփոփոխ: Մեզ համար ամենակարևորն այս պահին Հայաստանի զարգացմանը զուգահեռ՝ սա է: Մենք որևէ նոր բան չենք հնարելու, մենք աշխատելու ենք մեր օրենքների հիման վրա և աշխատելու ենք մեր երկրի զարգացման համար»,-ասել է Նախագահ Սարգսյանը:
«Հայաստանի իրավազորություն» ծրագրի խորհրդի անդամները Հանրապետության Նախագահին զեկուցել են Նախագահի հրամանագրով ամրագրված հանձնարարականների կատարման ընթացքը: Նշվել է, որ սահմանված ժամկետում ՀՀ կառավարության քննարկմանն ու հաստատմանը ներկայացված «Հայաստանի իրավազորություն» ծրագրի հիմնադրույթներից բացի, Կառավարության որոշմամբ ստեղծվել է նաև «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը, որի գրանցման աշխատանքները ներկայումս գտնվում են ավարտական փուլում: Առաջիկա անելիքների շարքում խորհրդի անդամներն առանձնացրել են վերոնշյալ հիմնադրամի կողմից ընկերության ստեղծումը, որին կփոխանցվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված լիազորությունները: Այդպիսով, կամբողջականացվի Ծրագրի գործունեության ինստիտուցիոնալ հիմքը:
Հանրապետության Նախագահի հրամանագրի համաձայն, եռամսյա պարբերականությամբ ՀՀ Նախագահին հաշվետվություն կներկայացվի «Հայաստանի իրավազորություն» ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից