ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վճռաբեկ դատարան դիմելը մի քայլ է դեպի ՄԻԵԴ. Անուշ Հարությունյան 01/15/2017 19:36 | Դատական ռեպորտաժներ
Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման շրջանակում հանրային պետական շահ ճանաչված հողամասը փոխհատուցմամբ սեփականատերերից Հայաստանին օտարելու գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է պատասխանողների՝ սեփականատերերի ներկայացուցիչ, փաստաբան Անուշ Հարությունյանի բողոքը:
Պատասխանողների ներկայացուցիչը, արձանագրելով, որ առաջին ատյանի դատարանի կողմից թույլ են տրվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների խախտումներ, պահանջում է բեկանել գործով կայացված վճիռը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
«Ի հակառակ մեր սպասելիքների, մերժվեց մեր բողոքը: Հույս ունեինք, որ որոշման մեջ պատճառաբանությունները ներկայացված կլինեն, սակայն դրանք իսպառ բացակայում էին»,- «Փաստինֆո»-ի լրագրողի հետ հարցազրույցում ասաց փաստաբան Անուշ Հարությունյանը՝ հավելելով, որ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ միայն մեկ նախադասությամբ նշվել է, որ բողոքում պետք է նշվի, թե նոր երևան եկած հանգամանքներն ինչ ազդեցություն են ունեցել գործի ելքի վրա և արդյոք դրանք էական նշանակություն ունե՞ն գործի համար, թե՞ ոչ:
«Եվ այդպիսով հանգել են հետևության, որ մի շարք դատավարական գործողություններ, որոնք ինչպես մենք նշել ենք, կատարվել են առանց լիազորագրի հայցվոր կողմի փաստաբանի մասնակցությամբ, պարզ չի, թե ինչ ազդեցություն են թողել գործի վրա»,- ասաց Ա.Հարությունյանը:
Փաստաբանը նշեց, որ իրենց համար անհասկանալի է Վերաքննիչ դատարանի այս դիրքորոշումը, քանի որ լուրջ դատավարական գործողություններ էին կատարվել առանց լիազորագրի՝ մասնավորապես, գործի վարույթն էր վերսկսվել, երրորդ անձ ներգրավելու միջնորդություն էր եղել, որոնց իրավունքներին ու օրինական շահերին դատարանն անդրադարձել է իր վճռով:
Այնուամենայնիվ, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել նույնիսկ այդ դատավարական գործողություններին, նշել է, որ մի քանի դատավարական գործողությունների կատարումն առանց լիազորագրի դեռևս բավարար հիմք չի օրինական ուժի մեջ մտած վճիռը բեկանելու համար՝ վկայակոչելով իրավական կայունության սկզբունքը:
Սեփականատերերի ներկայացուցիչը նշեց նաև, որ իրենց բողոքում վկայակոչվել էր Վճռաբեկ դատարանի նախադեպը, որը փաստական հանգամանքներով նույնանման էր տվյալ գործին:
«Այսինքն՝ մենք ոչ թե զուտ իրավական վերլուծության մասով էինք վկայակոչել, այլ փաստական հանգամանքների մասով, նշել էինք, որ Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն, կիրառելի է տվյալ նախադեպը տվյալ դեպքում, քանի որ փաստական հանգամանքներն ամբողջությամբ նույնն էին, և Վճռաբեկ դատարանը վկայակոչվող որոշման մեջ գտել էր, որ գործը ենթակա է բեկանման: Այդ պարագայում անհասկանալի է դառնում, թե ինչու օրինական ուժի մեջ չմտած վճիռը Վճռաբեկ դատարանի կողմից բեկանվում է, իսկ օրինական ուժի մեջ մտած վճիռը հնարավոր չէ բեկանել, մասնավորապես, եթե տարիներ էլ չեն անցել, ընդամենը մի քանի ամիս հետո նորից վերաքննիչ բողոք է բերվել նոր երևան եկած հանգամանքով»,- ասաց փաստաբանն՝ ընդգծելով, որ վճիռը չի էլ կատարվել, այսինքն՝ կատարման հետադարձ ուժի և նման խնդիրներ դատարանի առջև բարձրացված չէին, և դատարանը քաջատեղյակ էր այդ մասին:
Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել հիշյալ նախադեպին, ընդհանրապես որևիցե եզրահանգում այդ մասով չի կատարել և ընդամենը երկու տողով մերժել է բողոքը:
Անուշ Հարությունյանը հայտնեց, որ իրենք պատրաստվում են վճռաբեկ բողոք ներկայացնել: «Սպասելիքները մեծ չեն, քանի որ գիտենք առանց նույնիսկ հիմքերում խորանալու՝ բողոքները վարույթ չընդունելու Վճռաբեկ դատարանի պրակտիկան: Այդ իսկ պատճառով դա մեկ քայլ է դեպի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչ խնդիր ի սկզբանե դրել էր վստահորդս իմ առջև»,- ասաց Անուշ Հարությունյանը:
Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման շրջանակում Արագածոտնի մարզի Ուջան համայնքում գտնվող հողամասը բացառիկ՝ հանրային պետական շահ ճանաչելու հիմքով այն փոխհատուցմամբ սեփականատերերից Հայաստանին օտարելու գործով սեփականատերերի՝ Ադամյան ընտանիքի, ներկայացուցիչ, փաստաբան Անուշ Հարությունյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել նոր երևան եկած հանգամանքների հիմքով:
Մասնավորապես, գործի նյութերի ուսումնասիրությունից պատասխանողների ներկայացուցիչը պարզել էր, որ հայցվոր կողմի ներկայացուցչի լիազորագիրը տրված է երկու ամիս ժամկետով, սակայն նա շուրջ մեկ տարի գործել է դատարանում առանց պատշաճ լիազորագրի, իրականացրել է դատավարական գործողություններ, միջնորդություններ ներկայացրել գործի քննությունը կասեցնելու, վերսկսելու, երրորդ անձ ներգրավելու մասին, որոնք առաջին ատյանի դատարանի կողմից բավարարվել են:
Առանց պատշաճ լիազորագրի գործելը դատավարական կոպիտ խախտում է: Ըստ Վճռաբեկ դատարանի՝ նույնանման գործի շրջանակում արտահայտած դիրքորոշման, առանց պատշաճ լիազորագրի գործելը դատավարական կոպիտ խախտում է և չի կարող դրվել օրինական վճռի հիմքում:
Եվ հենց այս՝ նոր երևան եկած հանգամանքի՝ հայցվոր կողմի ներկայացուցչի պատշաճ լիազորագիր չունենալու հիմքով էլ Ա.Հարությունյանը միջնորդել է ընդունել վերաքննիչ բողոքն՝ ընդդեմ առաջին ատյանի դատարանի վճռի, որը բավարարվել է, և բողոքը վարույթ է ընդունվել:
Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում պատասխանողների սեփականություն հանդիսացող 3.195 քմ ընդհանուր մակերեսով հողամասը ճանաչվել է որպես հանրային գերակա շահ և դրանից հետո փոխահատուցում նշանակել, որի հետ սեփականատերերը համաձայն չեն եղել:
Պատասխանող կողմը հողամասի արժեքի հետ կապված խնդիրներ չի առաջադրել, քանի որ մոտ 13 500 000 դրամի փոխհատուցում է սահմանվել: Խնդիրը խաղողի և այլ պտղատու մրգերի այգիների արժեքի հաշվարկն է՝ ընդամենը 500 000 դրամի չափով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից