ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էջմիածնի քաղաքապետի՝ անցյալ տարվա նախընտրական միջադեպի գործով անսպասելի զարգացում. ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել գեներալի ազգականին 01/14/2017 15:05 | Քրեական խրոնիկոն
Անցյալ տարի Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների նախընտրական շրջանում աղմկահարույց միջադեպի գործով լրիվ նոր հանգամանքներ են ի հայտ եկել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քննությամբ չի հիմնավորվել այն ժամանակ քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի կամ որևէ այլ անձի կողմից ինչպես գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի, այնպես էլ մյուսների նկատմամբ սպանության փորձ կատարելու հանգամանքը։
Հիշեցնենք, որ քաղաքապետի կողմնակիցները պնդում էին, որ Ա.Թումանյանը սպանության փորձ է կատարել եւ նրանց հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել։ Սակայն պարզվում է՝ քննության արդյունքում Քննչական կոմիտեն հերքել է սպանության փորձի վարկածը եւ պարզել, որ հենց Գրիգորյանի կողմնակիցներն են բռնություն գործադրել Թումանյանի նկատմամբ։ Ըստ մեր տեղեկությունների՝ Արթուր Թումանյանն ու նրա համախոհ Ստեփան Աբգարյանը 2016թ. սեպտեմբերի 16-ին՝ ուշ երեկոյան, վերջինիս «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով փորձել են ավտոմայրուղու մի հատվածից շրջադարձի համար նախատեսված վայրից վերադասավորվել և գնալ դեպի Էջմիածին քաղաք։
Այդ ընթացքում գործող քաղաքապետի ազգական Արամ Գրիգորյանի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենանան հարվածել է նրանց ավտոմեքենային, որից անմիջապես հետո դրանից իջած Գրիգորյան եղբայրները վազել են իրենց ուղղությամբ:
Արթուր Թումանյանը բախումից հետո իջել է ավտոմեքենայից, նկատել է նրանց մոտ ընկած ատրճանակ, որը վերցնելով Արթուր Թումանյանը նստել է Ստեփան Աբգարյանի վերոհիշյալ ավտոմեքենան և դիմել փախուստի դեպի Էջմիածին քաղաք:
Ճանապարհին մի քանի ավտոմեքենաներ են հետապնդել, և ըստ Արթուր Թումանյանի, գետնից վերցրած ատրճանակից ավտոմեքենայի դիմացի աջ փոքրիկ պատուհանից մի քանի կրակոցներ է օդ արձակել, որպեսզի դրանով վախեցնի և հետապնդողները դադարեցնեն հետապնդումը, սակայն, ի վերջո նրանք հասել են իրենց և ծեծի ենթարկել իրենց:
ՀՀ ՔԿ-ից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ նշանակված համալիր դատաձգաբանական, դատաքիմիական, դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված «Լեքսուս» 01 00 045, «Տոյոտա քեմրի» 45 ՍԼ 045, «Տոյոտա քեմրի» 10 RO 045 և ՎԱԶ 2106 մակնիշի 06 ՏՍ 001 հաշվառման համարանիշներով ավտոմեքենաների վրա հրազենային բնույթի վնասվածքներ չեն հայտնաբերվել։
Մեզ հաջողվեց պարզել, որ քրեական գործ է հարուցվել Թումանյանին եւ Աբգարյանին ծեծելու դեպքի առթիվ։
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Կարեն Արմենակյանը, Արսեն Կարապետյանը, Արամ Գրիգորյանը անձնական հարցեր պարզաբանելու նպատակով, ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում հետապնդել են Արթուր Թումանյանին և Ստեփան Աբգարյանին: Այդ ընթացքում վերջիններս ցանկացել են դիմել փախուստի, սակայն չեն կարողացել, Արթուր Թումանյանին բռնել են Էջմիածին քաղաքի թիվ 6-րդ մանկապարտեզի մոտ եւ ծեծել՝ հարվածելով մարմնի տարբեր հատվածներին: Դրա հետևանքով թեկնածուն ստացել է ձախ աչքի վերին և ստորին կոպերի ենթամաշկային արյունահավաքների, ձախ աչքի սպիտակուցաթաղանթի արյունազեղման, ձախ ակնակապճի դրսային պատի, ձախ այտային աղեղի, ձախ հայմորյան ծոցի դրսային պատի կոտրվածքների և գլխուղեղի ցնցման ձևով մարմնական վնասվածքներ։ Պատճառված վնասվածքները դատաբժիշկները գնահատել են որպես միջին ցանրության։
Բռնության է ենթարկվել նաեւ Ստեփան Աբգարյանը, որին պատճառված վնասվածքները գնահատվել են թեթև ` առողջության կարճատև քայքայումով:
Կարեն Արմենակյանին և Արամ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, 117-րդ հոդվածով՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը, և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, իսկ Արսեն Կարապետյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Գործով նախաքննությունն ավարտվել է ու ուղարկվել դատարան: Դատարանն արդեն նշանակել է առաջին դատական նիստի օրը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից