Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   20:22 Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   20:05 Վերին Լարսի անցակետում 600 հայկական բեռնատար կա կուտակված 11/26/2024   19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին 11/26/2024   19:44 Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանում բրիտանացի մի շարք պաշտոնյաների դեմ 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   19:31 Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա 11/26/2024   19:19 Բրիտանիայում ամերիկյան ավիաբազաների վերևում անօդաչու թռչող սարքեր են նկատել 11/26/2024   19:10 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 11/26/2024   18:54 ՆԳՆ ոստիկանության պետը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր (տեսանյութ) 11/26/2024   18:42 Հայաստանի համար ՀԱՊԿ-ի «դռները բաց են». Ուշակով 11/26/2024   18:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ եկեղեցականներին 11/26/2024   18:33 ՔՊ-ական պատգամավոր հայտարարել է իր նկատմամբ ճնշումների մասին. Դատախազությունը լռում է 11/26/2024   18:30 Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր. ՄԻՊ 11/26/2024   18:22 Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին. Ուշակով 11/26/2024   18:08 Տղամարդը հորինված խաբեբաներից խույս տալով՝ իրական խաբեբաներին է փոխանցել 16 մլն ռուբլի գումար 11/26/2024   18:05 Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է 11/26/2024   17:59 ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է 11/26/2024   17:52 ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները 11/26/2024   17:39 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Չիլիի ափերի մոտ 11/26/2024   17:21 ՍԴ-ն որոշեց ՝ 102 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը 11/26/2024   17:03 Բրիտանացի դիվանագետին կվտարեն Ռուսաստանից լրտեսության համար 11/26/2024   17:03 Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. հանգամանքները պարզվում են (տեսանյութ) 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   16:54 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անջեյ Դուդայի հանդիպումը 11/26/2024   16:52 Դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է՝ 41 քրեական գործերով դատական ակտն ուշացումով կողմերին տրամադրելու համար․ հաղորդումը ներկայացրել է Դատական դեպարտամենտի ղեկավարը 11/26/2024   16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան 11/26/2024   16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում 11/26/2024   16:40 Նոր նշանակում՝ Փաշինյանի ստորագրմամբ 11/26/2024   16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/26/2024   16:22 Վրաստանում հայտնել են նախագահական ընտրությունների օրը 11/26/2024   16:18 ՌԴ – Իրան մերձեցումը կարող է զսպել Երրորդ համաշխարհային պատերազմը. միջազգայնագետ (տեսանյութ) 11/26/2024   16:10 Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետ 11/26/2024   16:05 Պայքարի ուղին, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ. Սաղաթելյան 11/26/2024   16:05 Մի շարք շրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   15:54 Կայունությունը Կովկասում ձեռք կբերվի խաղաղության համաձայնագրի միջոցով, որը կստորագրեն Ադրբեջանը և Հայաստանը. Թուրքիայի ՊՆ 11/26/2024   15:38 Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնակատարին 11/26/2024   15:30 Դանակահարել են 15-ամյա պատանուն 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   15:07 Սուրեն Պապիկյանը հետեւել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման քննության ընթացքին 11/26/2024   15:00 ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վարկային հերթական պարտավորության վերաբերյալ գործով որոշում կայացնելու 11/26/2024   14:56 Ախուրյանում փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակը 11/26/2024   14:47 Վրաստանում ադրբեջանցիները հարսանիքի ժամանակ դանակահարել են միմյանց. 7 վիրավոր կա 11/26/2024   14:45 Խաղաղությունը ինքնին տրված իրականություն չէ, այն պետք է ամեն օր պաշտպանել. Մամիջանյան 11/26/2024   14:33 Խաբարովսկում խանդոտ ադրբեջանցին ծեծել, ապա՝ խեղդամահ է արել զուգընկերուհուն 11/26/2024   14:18 Վարչապետի խնդրանքը ԲԴԽ նախագահին ճնշում չէ. Վլադիմիր Վարդանյան 11/26/2024   14:14 Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ի դիմումին
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին

Սխալ քրեաիրավական որակումը կհանգեցնի նույն արարքի համար կրկնակի պատիժ նշանակելուն. փաստաբան 01/13/2017   22:33  |  Դատական ռեպորտաժներ

Ադամանդներ հափշտակելու նպատակով Դուբայում Հնդկաստանի քաղաքացու սպանության գործով հաջորդ՝ հունվարի 26-ի, դատական նիստում ամբաստանյալները կօգտվեն իրենց վերջին խոսքի իրավունքից, ապա դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու:

Իսկ այսօրվա դատական նիստում պաշտպանական ճառերով հանդես եկավ պաշտպանական կողմը:

Մասնավորապես, երեք ամբաստանյալներից մեկի՝ Սեմյոն Եդիգարյանի, պաշտպան, փաստաբան Կարեն Հակոբյանը իր պաշտպանական ճառում նշեց, որ առկա են օրենքով նախատեսված բոլոր հիմքերն իր պաշտպանյալին վերագրվող բոլոր մեղադրանքներով անպարտ ճանաչելու, վերջինիս անմեղությունը հաստատող դատական ակտ կայացնելու համար: Ըստ Կարեն Հակոբյանի, գործի նախաքննությունը ոչ միայն ընդհանրապես հեռու է եղել քրեադատավարական նորմերով սահմանված քննության, այլև պրոֆեսիոնալ քննության չափորոշիչներից:

ՀՀ և ԱՄԷ միջպետական հարաբերությունները չվնասելու գործելաոճով պայմանավորված, սեփական քաղաքացիներին առանց բավարար հիմքերի մեղադրելու գործելաոճը փոխանցվել է նաև դատաքննության փուլ:

Օրենքի պահանջի ոտնահարումն արդեն դատաքննության  փուլում հանգեցրել է մեղադրողի կողմից դատակոչի ցուցակից հանված և դատաքննության ընթացքում ընդհանրապես չհետազոտված ԱՄԷ-ի ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները, կրկին չհետազոտված, օրենքով որպես ապացույց գոյություն չունեցող ամբաստանյալ Հովհաննես Մելքոնյանի բացատրությունը որպես հիմնական և վճռորոշ ապացույցներ վկայակոչելու, և որպես հետևանք՝ մեղադրական ճառով ամբաստանյալներին վերագրվող առանձնապես ծանր հանցագործությունների հաստատված լինելու վերաբերյալ անհիմն եզրահանգում կատարելու, անարդարացիորեն դաժան պատիժներ` ցմահ ազատազրկման ձևով վերջնական պատիժ նշանակելու միջնորդություն ներկայացնելու համար:

Ըստ պաշտպանի, քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներն անթույլատրելի են, քանի որ ձեռք են բերվել սույն գործով նախաքննություն իրականացնելու պատշաճ սուբյեկտներ չհանդիսացող քննիչների, այդ թվում նաև քրեական գործը վարույթ չընդունելու և ՀՀ գլխավոր դատախազի կողմից ապօրինի կերպով  «Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հանձնման մասին» պայմանագրի պահանջներին հակառակ հարուցված քրեական գործի շրջանակներում:

 Այսպես, 24.01.2014թ. ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով Արաբական Միացյալ Էմիրություններից մաքսանենգությամբ 1058.148 գրամ քաշով, տարբեր գույների ադամանդներ ՀՀ տարածք տեղափոխելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ, այն դեպքում, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, նշված հոդվածով նախաքննությունը կատարելու պարտականություն սահմանվել է միայն ազգային անվտանգության կամ մաքսային մարմինների քննիչների համար:

Այսինքն, տվյալ դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, ՀՀ ոստիկանության ՀԿԳ քննության վարչության քննիչները պարտավոր էին ենթադրյալ մաքսանենգության վերաբերյալ ստացված հաղորդումը, դրա կապակցությամբ նախապատրաստված նյութերն ուղարկել ըստ քննչական ենթակայության:

Դրա փոխարեն, 24.01.2014թ. ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ, որը ևս քննիչի և գործի նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության, մասնավորապես, մեղադրող Ա.Բարսեղյանի թողտվությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջի կոպիտ խախտմամբ, անմիջապես չի ուղարկվել իրավասու քննչական մարմին, քանի որ միայն ազգային անվտանգության կամ մաքսային մարմինների քննիչներն են հանդիսացել նշված քրեական գործով նախաքննություն իրականացնելու իրավասություն ունեցող պատշաճ սուբյեկտներ:

Բացի այդ,  ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Բադալյանի ցուցումից հետո քրեական գործը վարույթ չընդունելուց հետո քրեական գործով ձեռք բերված բոլոր փաստական տվյալները որպես ապացույց օգտագործելն անթույլատրելի է:

Այսպիսով, ըստ պաշտպան Կարեն Հակոբյանի, քրեական գործում բացակայում է ինչպես Ս.Եդիգարյանի, այնպես էլ մյուսների արարքում հանցակազմի առկայության մասին վկայող որևէ օրինական ու թույլատրելի ապացույց: Ինչպես Ս.Եդիգարյանը, այնպես էլ մյուս ամբաստանյալները  որպես մեղադրյալ են ներգրավվել լիովին ապօրինի, նման որոշում  կայացնելու և  առաջադրելու իրավունք չունեցող անձի կողմից և այդ ապօրինի մեղադրանքով էլ ներկա պահին գտնվում են ամբաստանյալի կարգավիճակում: Մինչդատական վարույթը կատարվել է քրեադատավարական օրենքի  մի շարք էական խախտումներով` այդ թվում, քննչական և դատավարական գործողություններ կատարելու իրավունք չունեցող անձանց կողմից իրականացվել է ապօրինի քրեական հետապնդում, կիրառվել են դատավարական հարկադրանքի միջոցներ, կատարվել են քննչական ու դատավարական գործողություններ:

Մեղադրական եզրակացությունը կազմել է այն կազմելու լիազորություն չունեցող անձի կողմից:

Մեղադրողի ճառից պարզ դարձավ, նշեց Կարեն Հակոբյանը, որ մեղադրողը բավարարվեց միայն մեղադրական եզրակացությունը կրկնելով, վերը նշված անթույլատրելի նյութերը ներկայացնելով որպես հիմնավոր ապացույցներ:

 Պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իր պաշտպանյալին և մյուս ամբաստանյալներին վերագրվել են տիպական մեղադրանքներ, քանի որ առաջադրված մեղադրանքների ձևակերպումները համարյա ամբողջությամբ նույնն են բոլոր ամբաստանյալների դեպքում: Վերջիններիս առաջադրված մեղադրանքներում բացակայում են կոնկրետ ամբաստանյալների արարքների նկարագրությունները:

«Ինչպես պաշտպանյալիս, այնպես էլ մյուս ամբաստանյալներին վերագրվող մեղադրանքները դրանք ամբողջությամբ ամբաստանյալ Հովհաննես Մելքոնյանի մեղադրանքի կրկնությունն են»,- ասաց փաստաբանը:

Ոչ նախաքննության ընթացքում, ոչ դատաքննության ընթացքում անմեղության կանխավարկածի պահանջների պահպանմամբ մեղադրանքի կողմը նույնիսկ փորձ չի կատարել թույլատրելի ապացույցներով հերքել ամբաստանյալների ներկայացրած փաստարկները, մասնավորապես, չեն հերքել ամբաստանյալներ Ս.Եդիգարյանի և Խ.Մելքոնյանի ցուցմունքները իրենց միջոցներով Դուբայ մեկնելու, իրականում Հ.Մելքոնյանի Խ.Մելքոնյանին 1.000 ԱՄՆ դոլար պարտք լինելը, ուղարկված գումարով պարտքը մարելու հանգամանքը: Քննությամբ այդպես էլ չի հաստատվել, որ տուժողից մինչև դեպքը մեծ քանակի ադամանդներ ուզողները եղել են կոնկրետ ամբաստանյալները, ի վերջո ով, երբ և ինչպես է կատարել մեղադրանքներում նշված դերաբաշխումը, եթե նախապես պլանավորվել է հանցագործության կատարումը, կատարվել է դերաբաշխում, ապա ինչով է պայմանավորված վերագրվող հանցագործության հետքերը թաքցնելու համար ոչինչ չանելը, օրինակ՝ ձեռնոցներ չդնելը, դեպքի վայրում մեծաքանակ, այդպես էլ դատաքննության ընթացքում չհետազոտված հետքերի առկայությունը: Նմանապես, մեղադրանքի կողմը չի պարզաբանել. եթե նախապես պլանավորված է եղել ավազակության, սպանության և մաքսանենգության կատարումը կազմակերպված խմբի կողմից, ապա ինչպես կարող էին առանձնապես ծանր հանցանքը կազմակերպված խմբի կազմում կատարելու դեպքում խմբի անդամները թույլ տալ, որ հարձակման ժամանակ որևէ մասնակցի հագին եղած հագուստները վերցնեն իրենց հետ:

«Մասնավորապես, մինչ օրս թե նախաքննությամբ, թե դատաքննությամբ այդպես էլ չի պարզվել, թե պաշտպանյալս երբ, որտեղ, ինչ հանգամանքներում է ներգրավվել կազմակերպված հանցախմբի կազմում: Չի պարզվել, թե Ս.Եդիգարյանը նշված դեպքերի ժամանակ կոնկրետ ինչ գործողություններ է կատարել, իսկ դրանք պարզված, կոնկրետացված լինելու դեպքում միայն պաշտպանական կողմը կարող էր հակափաստարկներ ներկայացնել: Այդպես էլ դատաքննության ընթացքում որևէ ապացույցով չի հաստատվել, որ Ս.Եդիգարյանը բռունցքով հարվածել է տուժողին, կապել է տուժողի ոտքերը և այլն»:

Այսինքն, ի սկզբանե ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները բարեխիղճ կերպով չի առաջադրվել, դատաքննության ժամանակ ևս նշված թերությունները չեն վերացվել: Ի վերջո, անբարեխիղճ առաջադրված մեղադրանքների արդյունքում պաշտպանական կողմը զրկվել է մեղադրանքի իրավական և փաստական հիմքերն ամբողջությամբ հասկանալու հնարավորությունից, իսկ պաշտպանությունը հնարավորինս կազմակերպվել է վերացական, նույնական մեղադրանքների կապակցությամբ, այդ պատճառով էլ շատ դեպքերում մասնակից պաշտպանները դատաքննության ընթացքում բացի կոնկրետ իրենց պաշտպանյալին պաշտպանելուց, ակամա ստիպված էին լինում պաշտպանել մյուս ամբաստանյալներին:

Վերագրվող մեղադրանքների պայմաններում, երբ ըստ մեղադրանքի կողմի՝ Ս.Եդիգարյանը ավազակության ընթացքում միևնույն ժամանակ կատարել է նաև սպանություն, պաշտպանը գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ ընդգրկում է ավազակության հանցակազմը քրեաիրավական որակման առումով: Այդ պատճառով սխալ է լրացուցիչ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով արարքի որակումը, ինչը նման սխալ քրեաիրավական որակման կհանգեցնի նույն արարքի համար կրկնակի պատիժ նշանակելուն:

Տվյալ դեպքում քրեաիրավական նորմերի մրցակցության կանոններին համապատասխան,  առաջնայնություն պետք է տրվի բացառիկ քրեաիրավական նորմին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետին և հատուկ նորմը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերն, ըստ էության կլանվում է բացառիկի մեջ:

Կարեն Հակոբյանը նշեց նաև, որ դատաքննության ընթացքում դատարանը ծանուցագրեր ուղարկելու, Ինտերպոլի ազգային գրասենյակի աջակցությամբ միջոցներ է ձեռնարկել ԱՄԷ-ի Դուբայ քաղաքի դատախազությունից ստացված քրեական գործով հարցաքննված տուժող Ռահուլ Ռաջենդրա Կառնավատին, վկաներ Մոհամմեդ Ալի Իբրահիմին, Վինոդ Բհանդարի Մահավիր Բհանդարին, Դենիշ Կումար Բավի Լալ Բալյալին, Աբդուլլահ Աբդուրահման Բոկար Մալաբարին դատաքննությանը հարցաքննության կանչելու համար, սակայն վերջիններս հրաժարվել են ներկայանալ ՀՀ դատարան:

Պաշտպանական կողմը նշված անձանց ցուցմունքները հրապարակելու վերաբերյալ առարկել է, միջնորդել է ապահովել վկաների և տուժողի ներկայությունը և դատական նիստի ժամանակ հարցաքննությունը, ի վերջո՝ դատաքննության ընթացքում ամբաստանյալների հակընդդեմ հարցման իրավունքի իրացումը:

Դատարանն արձանագրելով, որ սպառվել են նշված անձանց հարցաքննության կանչելու հնարավորությունները, որոշել և դատաքննության ընթացքում հրապարակել է վերջիններիս ցուցմունքները, ընդ որում արձանագրելով, որ քրեական գործի նյութերում բացակայում են վկաներ  Դենիշ Կումար Բավի Լալ Բալյալի, Աբդուլլահ Աբդուրահման Բոկար Մալաբարի հարցաքննության արձանագրությունները: Այնուամենայնիվ, քանի որ մեղադրողը նշված անձանց ցուցմունքները վկայակոչել էր որպես ապացույցներ, վերջինիս պնդմամբ դատարանը թույլատրեց հրապարակել այդ ցուցմունքների մեջբերումները:

«Գտնում եմ, որ մինչ օրս հայտնի չէ, թե նախ, իրականում նշված վկաները գոյություն ունեն, թե՝ ոչ, երկրորդ, վկաների կողմից հարցաքննության ներկայանալուց հրաժարվելը չի կարող գնահատվել հարգելի այն պարզ տրամաբանությամբ, որ ազնիվ, ճշմարիտ տեղեկություններ հայտնած որևէ անձնավորություն չի կարող առանց որևէ պատճառի հրաժարվել ներկայանալ հարցաքննության»:

Ավելին, քննության ոչ մի փուլում ամբաստանյալները հնարավորոթյուն չեն ունեցել առերես հարցաքննվել մեղադրական եզրակացությամբ նշված մեղադրանքի կողմի վկաների հետ, ինչն էլ հանգեցնում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի դ/ ենթակետով երաշխավորված ամբաստանյալների իրավունքների խախտման:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:24 03/11/2016  |  Դատական ռեպորտաժներՄեղադրողը միջնորդեց ցմահ ազատազրկման դատապարտել բոլոր երեք ամբաստանյալներին
22:58 16/08/2016  |  Դատական ռեպորտաժներՄաքսանենգության հոդվածն ուժը կորցրել է. ի՞նչ փոփոխություն կկրի Դուբայում սպանության գործով ամբաստանյալների մեղադրանքը
14:20 27/10/2015  |  Քրեական խրոնիկոնԱՄԷ ապահովագրական ընկերությունները չեն կարող քաղհայց ներկայացնել. պաշտպան
15:04 13/10/2015  |  Քրեական խրոնիկոնԱՄԷ-ի ապահովագրական ընկերությունները քաղհայց ներկայացրեցին ՀՀ քաղաքացի ամբաստանյալների դեմ
16:10 21/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱՄԷ-ում սպանության գործով Դուբայում բնակվող վկաներն ու տուժողը չներկայացան
12:55 04/07/2015  |  Քրեական խրոնիկոնՍպանության գործի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննությունները նշանակվել են մաքսանենգության գործով. պաշտպանական կողմը՝ խախտումների մասին
12:01 05/02/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷքստրադիցիայի ենթարկված մեղադրյալների մասով խախտվել են մարդու իրավունքները. ահազանգում է փաստաբանը

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]