ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արտահանումը ՀՆԱ-ի կազմում ունի փոքր տեսակարար կշիռ. Վարչապետ 01/13/2017 19:00 | Քաղաքական
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում ամփոփել է ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությունը՝ ներկայացնելով ըստ ոլորտների կատարված աշխատանքները:
Ախտորոշվել են, մասնավորապես, տնտեսական զարգացման խնդիրները: Արտահանման մասով - Հայաստանը, հանդիսանալով փոքր ներքին շուկայով երկիր և ունենալով մասշտաբի էֆեկտի բացակայություն, պետք է զարգացման մոդելը կառուցի արտահանմամբ պայմանավորված տնտեսական աճի վրա:
Սակայն հարկ է նշել, որ դեռևս արտահանումը ՀՆԱ-ի կազմում ունի փոքր տեսակարար կշիռ. 2015 թվականին ապրանքների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 15.4%, իսկ ապրանքների և ծառայությունների արտահանումը` 29.8%: Չնայած 2016 թվականին արտահանման կանխատեսվող զգալի աճին, ՀՆԱ-ի նկատմամբ ապրանքների արտահանման հարաբերակցության ցուցանիշը կմնա ցածր՝ մոտավորապես 18%.
Շարունակում է խնդրահարույց լինել արտահանման կենտրոնացման մեծ աստիճանն ինչպես շուկաների, այնպես էլ արտահանվող ապրանքատեսականու մասով: Անբավարար է դեպի հարևան պետություններ ապրանքների արտահանման ծավալը. 2015 թվականի ընթացքում դեպի Ռուսաստանի Դաշնություն ապրանքների արտահանումը Ռուսաստանի մեկ բնակչի հաշվով կազմել է 1.7 ԱՄՆ-ի դոլար, իսկ նույնը դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ 1.0 ԱՄՆ-ի դոլար։
Արդյունքում ՝
· արտահանման ներուժ ձևավորող կլաստերների բացակայություն և ձեռնարկությունների արտահանման պոտենցիալի ցածր մակարդակ.
· արդյունաբերական ձեռնարկությունների կողմից ապրանքային արտադրանքի ավելացման ուղղությամբ ներդրումների բացակայություն.
· արտահանումն սպասարկող և արտահանմանն աջակցող շուկայական ծառայությունների` լոգիստիկ ծառայությունների, արտահանման վարկավորման ու ապահովագրման ծառայությունների զարգացվածության ցածր մակարդակ:
Ինչ է արվել
1. ԵԱՏՄ շուկաներ հայաստանյան ապրանքատեսակների արտահանման խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու նպատակով ՌԴ Վերին Լարս մաքսային կետի, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնյաների մասնակցությամբ դեկտեմբերին ձևավորվել է աշխատանքային խումբ:․
2. Մշակվել և ԵԱՏՄ հանձնաժողովին են ներկայացվել տեղական արտադրատեսակների առանձնահատկությունը սահմանող ստանդարտներ։
3. ԵՄ շուկա մուտքի դուրացման ուղղությամբ կարևոր քայլ էր այն, որ 2016 թվականի նոյեմբերին ՀՀ «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ը դարձել է հավատարմագրման եվրոպական համագործակցության ասոցացված անդամ և ստորագրվել է անդամակցության համաձայնագիր:
4. Բանակցություններ են տարվում Իրանի Ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի հետ Հայաստանում կատարված սերտիֆիկացման արդյունքները ճանաչելի դարձնելու և Հայաստանում պարենային և ոչ պարենային արտադրանքի համապատասխանության գնահատման մարմինների ներկայացուցչություններ կամ մասնաճյուղեր բացելու ուղղությամբ: Իրանական կողմն արդեն իսկ դրական է արձագանքել այդ նախաձեռնությանը:
5. Աշխատանքներ են տարվում Իրանի հետ սահմանագծին ազատ տնտեսական գոտու ձևավորման ուղղությամբ։ Նախատեսվում է, որ մինչև ապրիլ ամիսն ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքներն սկսված կլինեն:
6. Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայկական գյուղմթերքի և սննդամթերքի արտահանման ուղղությամբ: Առաջիկայում նախատեսվում է Էմիրությունների պատվիրակության այց Հայաստան, որի ընթացքում կհստակեցվի այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների ճանապարհային քարտեզը:
7. Քննարկումներ են տարվում վերազգային կորպորացիաների հետ իրենց ցանցերում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ապահովելու ուղղությամբ: Մասնավորապես, կազմակերպվել է METRO AG ընկերության ռուսաստանյան ներկայացուցչության պատվիրակության այցը։ Ներկայումս բանակցություններ են տարվում մի շարք ընկերությունների հետ հայկական արտադրանքի արտահանման ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից