ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սխալ քրեաիրավական որակումը կհանգեցնի նույն արարքի համար կրկնակի պատիժ նշանակելուն. փաստաբան 01/13/2017 22:33 | Դատական ռեպորտաժներ
Ադամանդներ հափշտակելու նպատակով Դուբայում Հնդկաստանի քաղաքացու սպանության գործով հաջորդ՝ հունվարի 26-ի, դատական նիստում ամբաստանյալները կօգտվեն իրենց վերջին խոսքի իրավունքից, ապա դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու:
Իսկ այսօրվա դատական նիստում պաշտպանական ճառերով հանդես եկավ պաշտպանական կողմը:
Մասնավորապես, երեք ամբաստանյալներից մեկի՝ Սեմյոն Եդիգարյանի, պաշտպան, փաստաբան Կարեն Հակոբյանը իր պաշտպանական ճառում նշեց, որ առկա են օրենքով նախատեսված բոլոր հիմքերն իր պաշտպանյալին վերագրվող բոլոր մեղադրանքներով անպարտ ճանաչելու, վերջինիս անմեղությունը հաստատող դատական ակտ կայացնելու համար: Ըստ Կարեն Հակոբյանի, գործի նախաքննությունը ոչ միայն ընդհանրապես հեռու է եղել քրեադատավարական նորմերով սահմանված քննության, այլև պրոֆեսիոնալ քննության չափորոշիչներից:
ՀՀ և ԱՄԷ միջպետական հարաբերությունները չվնասելու գործելաոճով պայմանավորված, սեփական քաղաքացիներին առանց բավարար հիմքերի մեղադրելու գործելաոճը փոխանցվել է նաև դատաքննության փուլ:
Օրենքի պահանջի ոտնահարումն արդեն դատաքննության փուլում հանգեցրել է մեղադրողի կողմից դատակոչի ցուցակից հանված և դատաքննության ընթացքում ընդհանրապես չհետազոտված ԱՄԷ-ի ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները, կրկին չհետազոտված, օրենքով որպես ապացույց գոյություն չունեցող ամբաստանյալ Հովհաննես Մելքոնյանի բացատրությունը որպես հիմնական և վճռորոշ ապացույցներ վկայակոչելու, և որպես հետևանք՝ մեղադրական ճառով ամբաստանյալներին վերագրվող առանձնապես ծանր հանցագործությունների հաստատված լինելու վերաբերյալ անհիմն եզրահանգում կատարելու, անարդարացիորեն դաժան պատիժներ` ցմահ ազատազրկման ձևով վերջնական պատիժ նշանակելու միջնորդություն ներկայացնելու համար:
Ըստ պաշտպանի, քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներն անթույլատրելի են, քանի որ ձեռք են բերվել սույն գործով նախաքննություն իրականացնելու պատշաճ սուբյեկտներ չհանդիսացող քննիչների, այդ թվում նաև քրեական գործը վարույթ չընդունելու և ՀՀ գլխավոր դատախազի կողմից ապօրինի կերպով «Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հանձնման մասին» պայմանագրի պահանջներին հակառակ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Այսպես, 24.01.2014թ. ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով Արաբական Միացյալ Էմիրություններից մաքսանենգությամբ 1058.148 գրամ քաշով, տարբեր գույների ադամանդներ ՀՀ տարածք տեղափոխելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ, այն դեպքում, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, նշված հոդվածով նախաքննությունը կատարելու պարտականություն սահմանվել է միայն ազգային անվտանգության կամ մաքսային մարմինների քննիչների համար:
Այսինքն, տվյալ դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, ՀՀ ոստիկանության ՀԿԳ քննության վարչության քննիչները պարտավոր էին ենթադրյալ մաքսանենգության վերաբերյալ ստացված հաղորդումը, դրա կապակցությամբ նախապատրաստված նյութերն ուղարկել ըստ քննչական ենթակայության:
Դրա փոխարեն, 24.01.2014թ. ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ, որը ևս քննիչի և գործի նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության, մասնավորապես, մեղադրող Ա.Բարսեղյանի թողտվությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջի կոպիտ խախտմամբ, անմիջապես չի ուղարկվել իրավասու քննչական մարմին, քանի որ միայն ազգային անվտանգության կամ մաքսային մարմինների քննիչներն են հանդիսացել նշված քրեական գործով նախաքննություն իրականացնելու իրավասություն ունեցող պատշաճ սուբյեկտներ:
Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Բադալյանի ցուցումից հետո քրեական գործը վարույթ չընդունելուց հետո քրեական գործով ձեռք բերված բոլոր փաստական տվյալները որպես ապացույց օգտագործելն անթույլատրելի է:
Այսպիսով, ըստ պաշտպան Կարեն Հակոբյանի, քրեական գործում բացակայում է ինչպես Ս.Եդիգարյանի, այնպես էլ մյուսների արարքում հանցակազմի առկայության մասին վկայող որևէ օրինական ու թույլատրելի ապացույց: Ինչպես Ս.Եդիգարյանը, այնպես էլ մյուս ամբաստանյալները որպես մեղադրյալ են ներգրավվել լիովին ապօրինի, նման որոշում կայացնելու և առաջադրելու իրավունք չունեցող անձի կողմից և այդ ապօրինի մեղադրանքով էլ ներկա պահին գտնվում են ամբաստանյալի կարգավիճակում: Մինչդատական վարույթը կատարվել է քրեադատավարական օրենքի մի շարք էական խախտումներով` այդ թվում, քննչական և դատավարական գործողություններ կատարելու իրավունք չունեցող անձանց կողմից իրականացվել է ապօրինի քրեական հետապնդում, կիրառվել են դատավարական հարկադրանքի միջոցներ, կատարվել են քննչական ու դատավարական գործողություններ:
Մեղադրական եզրակացությունը կազմել է այն կազմելու լիազորություն չունեցող անձի կողմից:
Մեղադրողի ճառից պարզ դարձավ, նշեց Կարեն Հակոբյանը, որ մեղադրողը բավարարվեց միայն մեղադրական եզրակացությունը կրկնելով, վերը նշված անթույլատրելի նյութերը ներկայացնելով որպես հիմնավոր ապացույցներ:
Պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իր պաշտպանյալին և մյուս ամբաստանյալներին վերագրվել են տիպական մեղադրանքներ, քանի որ առաջադրված մեղադրանքների ձևակերպումները համարյա ամբողջությամբ նույնն են բոլոր ամբաստանյալների դեպքում: Վերջիններիս առաջադրված մեղադրանքներում բացակայում են կոնկրետ ամբաստանյալների արարքների նկարագրությունները:
«Ինչպես պաշտպանյալիս, այնպես էլ մյուս ամբաստանյալներին վերագրվող մեղադրանքները դրանք ամբողջությամբ ամբաստանյալ Հովհաննես Մելքոնյանի մեղադրանքի կրկնությունն են»,- ասաց փաստաբանը:
Ոչ նախաքննության ընթացքում, ոչ դատաքննության ընթացքում անմեղության կանխավարկածի պահանջների պահպանմամբ մեղադրանքի կողմը նույնիսկ փորձ չի կատարել թույլատրելի ապացույցներով հերքել ամբաստանյալների ներկայացրած փաստարկները, մասնավորապես, չեն հերքել ամբաստանյալներ Ս.Եդիգարյանի և Խ.Մելքոնյանի ցուցմունքները իրենց միջոցներով Դուբայ մեկնելու, իրականում Հ.Մելքոնյանի Խ.Մելքոնյանին 1.000 ԱՄՆ դոլար պարտք լինելը, ուղարկված գումարով պարտքը մարելու հանգամանքը: Քննությամբ այդպես էլ չի հաստատվել, որ տուժողից մինչև դեպքը մեծ քանակի ադամանդներ ուզողները եղել են կոնկրետ ամբաստանյալները, ի վերջո ով, երբ և ինչպես է կատարել մեղադրանքներում նշված դերաբաշխումը, եթե նախապես պլանավորվել է հանցագործության կատարումը, կատարվել է դերաբաշխում, ապա ինչով է պայմանավորված վերագրվող հանցագործության հետքերը թաքցնելու համար ոչինչ չանելը, օրինակ՝ ձեռնոցներ չդնելը, դեպքի վայրում մեծաքանակ, այդպես էլ դատաքննության ընթացքում չհետազոտված հետքերի առկայությունը: Նմանապես, մեղադրանքի կողմը չի պարզաբանել. եթե նախապես պլանավորված է եղել ավազակության, սպանության և մաքսանենգության կատարումը կազմակերպված խմբի կողմից, ապա ինչպես կարող էին առանձնապես ծանր հանցանքը կազմակերպված խմբի կազմում կատարելու դեպքում խմբի անդամները թույլ տալ, որ հարձակման ժամանակ որևէ մասնակցի հագին եղած հագուստները վերցնեն իրենց հետ:
«Մասնավորապես, մինչ օրս թե նախաքննությամբ, թե դատաքննությամբ այդպես էլ չի պարզվել, թե պաշտպանյալս երբ, որտեղ, ինչ հանգամանքներում է ներգրավվել կազմակերպված հանցախմբի կազմում: Չի պարզվել, թե Ս.Եդիգարյանը նշված դեպքերի ժամանակ կոնկրետ ինչ գործողություններ է կատարել, իսկ դրանք պարզված, կոնկրետացված լինելու դեպքում միայն պաշտպանական կողմը կարող էր հակափաստարկներ ներկայացնել: Այդպես էլ դատաքննության ընթացքում որևէ ապացույցով չի հաստատվել, որ Ս.Եդիգարյանը բռունցքով հարվածել է տուժողին, կապել է տուժողի ոտքերը և այլն»:
Այսինքն, ի սկզբանե ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները բարեխիղճ կերպով չի առաջադրվել, դատաքննության ժամանակ ևս նշված թերությունները չեն վերացվել: Ի վերջո, անբարեխիղճ առաջադրված մեղադրանքների արդյունքում պաշտպանական կողմը զրկվել է մեղադրանքի իրավական և փաստական հիմքերն ամբողջությամբ հասկանալու հնարավորությունից, իսկ պաշտպանությունը հնարավորինս կազմակերպվել է վերացական, նույնական մեղադրանքների կապակցությամբ, այդ պատճառով էլ շատ դեպքերում մասնակից պաշտպանները դատաքննության ընթացքում բացի կոնկրետ իրենց պաշտպանյալին պաշտպանելուց, ակամա ստիպված էին լինում պաշտպանել մյուս ամբաստանյալներին:
Վերագրվող մեղադրանքների պայմաններում, երբ ըստ մեղադրանքի կողմի՝ Ս.Եդիգարյանը ավազակության ընթացքում միևնույն ժամանակ կատարել է նաև սպանություն, պաշտպանը գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ ընդգրկում է ավազակության հանցակազմը քրեաիրավական որակման առումով: Այդ պատճառով սխալ է լրացուցիչ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով արարքի որակումը, ինչը նման սխալ քրեաիրավական որակման կհանգեցնի նույն արարքի համար կրկնակի պատիժ նշանակելուն:
Տվյալ դեպքում քրեաիրավական նորմերի մրցակցության կանոններին համապատասխան, առաջնայնություն պետք է տրվի բացառիկ քրեաիրավական նորմին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետին և հատուկ նորմը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերն, ըստ էության կլանվում է բացառիկի մեջ:
Կարեն Հակոբյանը նշեց նաև, որ դատաքննության ընթացքում դատարանը ծանուցագրեր ուղարկելու, Ինտերպոլի ազգային գրասենյակի աջակցությամբ միջոցներ է ձեռնարկել ԱՄԷ-ի Դուբայ քաղաքի դատախազությունից ստացված քրեական գործով հարցաքննված տուժող Ռահուլ Ռաջենդրա Կառնավատին, վկաներ Մոհամմեդ Ալի Իբրահիմին, Վինոդ Բհանդարի Մահավիր Բհանդարին, Դենիշ Կումար Բավի Լալ Բալյալին, Աբդուլլահ Աբդուրահման Բոկար Մալաբարին դատաքննությանը հարցաքննության կանչելու համար, սակայն վերջիններս հրաժարվել են ներկայանալ ՀՀ դատարան:
Պաշտպանական կողմը նշված անձանց ցուցմունքները հրապարակելու վերաբերյալ առարկել է, միջնորդել է ապահովել վկաների և տուժողի ներկայությունը և դատական նիստի ժամանակ հարցաքննությունը, ի վերջո՝ դատաքննության ընթացքում ամբաստանյալների հակընդդեմ հարցման իրավունքի իրացումը:
Դատարանն արձանագրելով, որ սպառվել են նշված անձանց հարցաքննության կանչելու հնարավորությունները, որոշել և դատաքննության ընթացքում հրապարակել է վերջիններիս ցուցմունքները, ընդ որում արձանագրելով, որ քրեական գործի նյութերում բացակայում են վկաներ Դենիշ Կումար Բավի Լալ Բալյալի, Աբդուլլահ Աբդուրահման Բոկար Մալաբարի հարցաքննության արձանագրությունները: Այնուամենայնիվ, քանի որ մեղադրողը նշված անձանց ցուցմունքները վկայակոչել էր որպես ապացույցներ, վերջինիս պնդմամբ դատարանը թույլատրեց հրապարակել այդ ցուցմունքների մեջբերումները:
«Գտնում եմ, որ մինչ օրս հայտնի չէ, թե նախ, իրականում նշված վկաները գոյություն ունեն, թե՝ ոչ, երկրորդ, վկաների կողմից հարցաքննության ներկայանալուց հրաժարվելը չի կարող գնահատվել հարգելի այն պարզ տրամաբանությամբ, որ ազնիվ, ճշմարիտ տեղեկություններ հայտնած որևէ անձնավորություն չի կարող առանց որևէ պատճառի հրաժարվել ներկայանալ հարցաքննության»:
Ավելին, քննության ոչ մի փուլում ամբաստանյալները հնարավորոթյուն չեն ունեցել առերես հարցաքննվել մեղադրական եզրակացությամբ նշված մեղադրանքի կողմի վկաների հետ, ինչն էլ հանգեցնում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի դ/ ենթակետով երաշխավորված ամբաստանյալների իրավունքների խախտման:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով