ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սպանության գործով վկայի ցուցմունքը հակասում էր իր իսկ նախաքննական ցուցմունքին և մեղադրական եզրակացությանը 01/12/2017 23:30 | Դատական ռեպորտաժներ
Սիրած աղջկան վարկաբեկելու և սուտ տեղեկություններ հայտնելու հարցերի պարզաբանման ընթացքում տեղի ունեցած սպանության գործով այսօր դատարանում սկսվեց վկաների հարցաքննության փուլը:
Հարցաքննված երկու վկաներից մեկը ամբաստանյալի, մյուսը՝ տուժողի, ընկերներն էին:
Ամբաստանյալ Գոռ Սարգսյանի ընկեր վկան հայտնեց, որ իր ընկերը շուրջ երկու ամիս հանդիպում էր աղջկա հետ, արդեն պետք է նշանվեին: Ամբաստանյալի հետ առաջին հանդիպմանը տուժողը Գոռին ասել է, որ սեռական կապ է ունեցել Գոռի ընկերուհու հետ: Առաջին հանդիպումից հետո Գոռն, ըստ նրա ընկերոջ, նեղված էր ու անտրամադիր, չէր շփվում, չէր խոսում:
Ամբաստանյալն իր սիրած աղջկան տարել է բժշկի մոտ և համոզվել, որ աղջկան անվանարկել են, ապա որոշել է նորից հանդիպել տուժողի հետ և պարզել, թե ինչու է նա այդպիսի լուրեր տարածում, անվանարկում իր սիրած աղջկան: Ամբաստանյալը ցանկանում էր պահանջել տուժողից, որ ներողություն խնդրի աղջկանից:
«Գոռը չի՞ ասել, որ ցանկանում էր պատժել» հարցին ի պատասխան վկան բացասական պատասխան տվեց: Նա նաև նշեց, որ Գոռը հանգիստ մարդ է իր խառնվածքով, միշտ հաշտեցնողի, հանդարտեցնողի դերում է եղել:
Վկան հայտնեց, որ տեղեկություն չի ունեցել Գոռի մոտ դանակ լինելու մասին: Ըստ ամբաստանյալի ընկերոջ, ամբաստանյալն ու տուժողը առանձնացել են, ինքը որևէ գործողություն չի տեսել, սակայն ձայներ են լսվել և գոռոց՝ վախ: Վկան տեսել է տուժողին՝ կքանստած, սակայն նրան չի մոտեցել, քանի որ «կանչեցին՝ ոստիկանություն» և իրենք շտապ հեռացել են:
Երկրորդ վկան տուժողի ընկերն էր՝ նրանք երկուսն էլ սովորում էին համալսարանի նույն ֆակուլտետում:
Ըստ վկայի, տուժողը ուզում էր իրենից հեռու վանել աղջկան, սակայն վերջինս հաշտվելու ուղիներ էր փնտրում: Ի դեպ, մեղադրական եզրակացությունում պատկերն այլ է՝ ըստ մեղադրական եզրակացութան, աղջկա ցանկությամբ նրանք դադարեցրել են իրենց հարաբերությունները, թեև Ազատն ամեն կերպ տարբեր պատրվակներով փորձել է վերականգնել նախկին շփումը, սակայն դա արդյունք չի տվել:
Տուժողի ընկերը հայտնեց, որ Գոռը գնացել էր համալսարան՝ իր սիրած աղջկա համակուրսեցի տղաների հետ ծանոթանալու, տուժողը լսել է իր նախկին ընկերուհու անունը և մոտեցել, ապա հավաստիանալով, որ իր նախկին ընկերուհու նոր ընկերն է, Գոռին ասել է՝ աղջիկն այն աղջիկը չէ, որի հետ արժե ընկերություն անել:
4-5 օր հետո Գոռը եկել է համալսարան, ասել՝ առանձնանանք, ապա լսվել են գոռոցներ՝ «վախ, վախ, խփեց»: Երբ ձայները լսելով՝ իրենք մոտեցել են տուժողին, նա ասում էր՝ «աչքերիս դեմը սևանում է, չեմ ուզում մեռնել»: Տուժողը խոսում էր, սակայն աչքերը փակվում էին, ինքը հարվածել է շատ արյուն կորցրած տուժողին, որպեսզի ուշքը չգնա: Վկան հայտնեց, որ ինքը ամբաստանյալի մոտ դանակ չի նկատել:
Ամբաստանյալի պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տուժողի հետ առաջին հանդիպման գնալիս ամբաստանյալն արդեն իսկ իմացել է տուժողի մասին: Պաշտպանը հայտնեց, որ ըստ հեռախոսահամարների ելքային-մուտքային զանգերի վերծանումների, առաջին հանդիպման օրն իր պաշտպանյալը զանգահարել է տուժողին:
Վկայի ցուցմունքում նրա իսկ նախաքննական ցուցմունքների հետ էական հակասություն նկատեց նաև դատարանը: Վկան իր նախաքննական ցուցմունքում հայտնեց, որ աղջիկը տուժողին հայտնել էր, որ հղի է նրանից, տուժողը զարմացել է, որովհետև նրա հետ սեռական հարաբերություն չի ունեցել՝ «ոչ հղի է եղել, ոչ էլ նման բան»: Մինչդեռ դատարանում հրապարակված վկայի նախաքննական ցուցմունքում հղիության կեղծ ահազանգի մասին ոչինչ չկար:
Ըստ մեղադրական եզրակացության, գործով տուժողը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի երրորդ կուրսի ուսանող Ազատը, համակրել է և 2015թ. հունվարից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ընկերություն արել իր համակուրսեցի աղջկա հետ:
Աղջկա ցանկությամբ նրանք դադարեցրել են իրենց հարաբերությունները, թեև Ազատն ամեն կերպ տարբեր պատրվակներով փորձել է վերականգնել նախկին շփումը, սակայն դա արդյունք չի տվել:
2016թ. մարտից աղջկան համակրել է և մտերիմ հարաբերություններ է հաստատել Սևան քաղաքի բնակիչ, գործով ամբաստանյալ Գոռ Սարգսյանը: Աղջկա հետ շփման ընթացքում նա տեղեկացել է աղջկա ու Ազատի միջև նախկինում ունեցած հարաբերությունների մասին և ցանկացել է հանդիպել վերջինիս այդ կապի վերաբերյալ զրուցելու նպատակով:
2016թ. ապրիլի 4-ին ՀՊՏՀ-ի մասնաշենքի մոտակայքում հանդիպել և զրուցել է Ազատի հետ, որի ընթացքում վերջինս հայտնել է իր ու աղջկա միջև նախկինում տեղի ունեցած հարաբերությունների մասին, միաժամանակ տեղեկացրել է, որ վերջինս «տուն տանելու աղջիկ չէ»:
Տուժողի տեղեկություններից մտահոգվելով՝ Սարգսյանը աղջկան տարել է բժշկական կենտրոն՝ համապատասխան հետազոտության, որի արդյունքում պարզվել է աղջկա կույս լինելու հանգամանքը:
Այնուհետև Սարգսյանն Ազատի կողմից աղջկան վարկաբեկելու և սուտ տեղեկություններ հայտնելու հարցերի պարզաբանման նպատակով, իր ընկերների հետ միասին, ապրիլի 8-ին ժամը 13.30-14.00-ի սահմաններում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնաշենքին հարող տարածքում հանդիպել է Աբրահամյանին և նրա մի խումբ ընկերներին, որից հետո Ազատին առաջարկել է առանձնանալ և զրույցը ծավալել մյուսներից անջատ պայմաններում:
Ըստ մեղադրական եզրակացության, առանձնանալով մյուսներից` Սարգսյանն ու Ազատը քայլել են դեպի կենսաբանության մասնաշենքի ետնամասի կողմը, որտեղ էլ օգտվելով մեկուսի պայմաններից, ամբաստանյալը մեկ անգամ գլխով հարվածել է տուժողի դեմքի շրջանին՝ աջ աչքի ստորին կոպի հատվածում պատճառելով վնասվածք, ապա տուժողին կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, նրա մոտ գտնվող ծակող-կտրող շեղբ ունեցող մեկսայրանի դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս կենսականորեն կարևոր օրգաններին, այն է՝ կրծքավանդակի ձախ կեսի շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, ապա Չարենցի փողոցով դիմել է փախուստի: Իսկ տուժողը Չարենցի փողոցից տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 17.45-ին ստացած վնասվածքներից գիտակցության չգալով՝ մահացել է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը