ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հեշտացվում է ամուսնության բացակայության մասին տեղեկանք ստանալու գործընթացը. Արփինե Հովհաննիսյան 01/12/2017 10:28 | ԼՐԱՀՈՍ
Նախկինում ՀՀ տարածքից դուրս ամուսնություն գրանցելու նպատակով Արդարադատության նախարարության կողմից ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ էր, որպեսզի քաղաքացին նախ դիմի իր բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին, այնուհետև՝ Արդարադատության նախարարություն: Կառավարության՝ 2016 թվականի վերջին կատարած փոփոխությամբ քաղաքացին այլևս տարածքային ստորաբաժանում գնալու անհրաժեշտություն չի ունենա: «Արմենպրես»-ի հետ զրույցում նորամուծությունը մանրամասնեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Նախկինում, երբ քաղաքացին, ամուսնական տարիքը լրանալուց հետո մի քանի անգամ փոխած էր լինում իր բնակության վայրը, ստիպված էր լինում դիմել այդ վայրերի սպասարկումն իրականացնող տարածքային մարմիններ, որը ենթադրում էր թե՛ ժամանակի և թե՛ լրացուցիչ ֆինանսական միջոցների կորուստ: Այժմ այդ քաշքշուկն ու տարածքային մարմիններ դիմելու անհրաժեշտությունը չկա»,- ասաց նախարարը:
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր այդ փաստաթուղթը ստանալու համար պետք է ներկայացնել միայն անձնագիր, իսկ լրացուցիչ փաստաթղթերը կհավաքագրի Արդարադատության նախարարությունը՝ ՔԿԱԳ միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով, որը համակցված է բնակչության պետական ռեգիստրի բազային:
Կատարված բարեփոխման համատեքստում նախարարն առանձնացրեց նաև կոռուպցիոն ռիսկերի և կամայականությունների նվազեցմանն ուղղված մեխանիզմները:
«Վստահ կարող եմ ասել, որ նախարարության կողմից ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրման գործընթացում բացակայում են նշված ռիսկերը, քանի որ բոլոր վճարումները, տեղեկանքի տրամադրման ժամկետները կրճատելու համար, հստակ սահմանված են ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ ամուսնության առկայության կամ բացակայության մասին տեղեկությունները ստուգվում են ինչպես տարածքային մարմինների արխիվների տվյալների, այնպես էլ էլեկտրոնային համակարգի միջոցով»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը:
Որպես ծառայության մատուցման նոր գործառույթ՝ ՀՀ ԱՆ-ն այսուհետ, քաղաքացու ցանկության և նախատեսված վճարումը կատարելու դեպքում, կարող է տրամադրել երկլեզու տեղեկանք՝ հայերեն-անգլերեն կամ հայերեն-ռուսերեն:
Երկլեզու տեղեկանք տրամադրելու նպատակն է խնայել քաղաքացու ժամանակը՝ թարգմանության համար նոտարական գրասենյակ դիմելու հարցում: Նախարարը նաև հավելեց, որ այս տարվա հուլիսից մեր քաղաքացիների համար ևս մեկ նոր գործիքակազմ կներդրվի՝ նրանց հնարավորություն տալով www.e-gov.am և Արդարադատության նախարարության www.moj.am կայքերի միջոցով դիմում ներկայացնել՝ համապատասխան տեղեկանքը ստանալու նպատակով: Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ նախորդ տարեվերջին գործարկված պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների միջոցով ևս քաղաքացին հնարավորություն կունենա առանց ՀՀ արդարադատության նախարարություն այցելելու դիմում ներկայացնել և ստանալ այդ տեղեկանքը: Երևանում դրանք գործում են «Հայփոստ»-ի (հասցե՝ Նալբանդյան 21), «Արդշինբանկ»-ի (հասցե՝ Տիգրան Մեծի 24), «Ամերիաբանկ»-ի (հասցե՝ Դեղատան 6) և «Կոնվերս բանկ»-ի ( հասցե՝ Քաջազնունու 4/6) նշված հասցեներում, ինչպես նաև Գառնի համայնքում գտնվող «Հայփոստ»-ի գրասենյակում, Գյումրի քաղաքի «Հայփոստ»-ի գրասենյակում (հասցե՝ Ռիժկովի 5) և Էջմիածին քաղաքի «Հայփոստի» գրասենյակում (ք.Էջմիածին, Մ.Մաշտոցի-2):
Նշենք, որ նախկինում հնարավոր չէր տեղեկանք տրամադրել այն քաղաքացիներին, որոնք հաշվառված չէին ՀՀ տարածքում, որն էլ դժվարություններ էր առաջացնում ՀՀ քաղաքացիների համար օտարերկրյա պետության իրավասու մարմիններին իրենց ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու հարցում: Այսօր արդեն այդ հնարավորությունն ընձեռված է և ՀՀ տարածքում հաշվառում չունեցող ՀՀ քաղաքացիների ընտանեկան կարգավիճակի ստուգումը կկատարվի էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից