ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի ԶՈւ և այլ ուժային կառույցների հայտնի կորուստները 2016-ին. Razm.info 01/12/2017 14:17 | Ղարաբաղյան հակամարտություն
«Ռազմինֆո»-ն դիտարկում է Ադրբեջանի բանակի և մյուս զինված կառույցների հայտնի դարձած կորուստները 2016-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։
Փորձ է արվել նաև գնահատել թաքցրած կորուստների մոտավոր քանակը։ Տարին առանձնանում է 1994 թ. հրադադարի պայմանագրի ստորագրումից հետո մարտական կորուստների աննախադեպ մեծ թվով։
«Մյուս զինված կառույցներն» են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, ՆԳՆ ներքին զորքերը, պետական պահպանության հատուկ ծառայությունը, մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայությունը, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և արտակարգ իրավիճակների նախարարության ռազմականացված ստորաբաժանումները։ Բոլոր նշված կառույցները պատերազմի ժամանակ կարող են ներգրավվել նաև Ադրբեջանի «արտաքին սահմանների պաշտպանությանը»։
Կորուստները ներկայացնում ենք «մարտական» և «ոչ մարտական» բաժանումով։ Մարտական կորուստների թվում են հայկական կողմի գործողությունների արդյունքում, ինչպես նաև՝ առաջնագծում ականների պայթյուններից սպանված զինծառայողները։
Աղբյուրներ
Զեկույցի աղբյուրներն են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրությունները, ադրբեջանական (հատկապես ընդդիմադիր) մամուլի հրապարակումները, սոցցանցերում զոհված զինծառայողների մասին գրառումները։
Հարկ է նշել, որ պաշտոնական տվյալները բավականին թերի են, ավելին՝ ՊՆ-ն հայտնում է միայն մարտական կորուստների մի մասը, իսկ ոչ մարտական կորուստների մասին պաշտոնական որևէ տեղեկություն ընդհանրապես չի տրամադրվում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ կորուստների իրական թիվը շատ ավելի մեծ է։ Այդ մասին առավել մանրամասն կխոսենք ստորև։
Վիճակագրությունը կազմելիս՝ վերանայել ենք նաև նախորդ տարիների կորուստների մասին մեր տվյալները, քանի որ 2016-ին մենք համեմատել էինք ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի զեկույցներն այդ երկրի այլ պաշտոնական աղբյուրների, ինչպես նաև Razm.info-ի տվյալների հետ, ինչի շնորհիվ հայտնի էր դարձել 2014–15 թթ. Ադրբեջանի ՊՆ չհայտնած առնվազն ևս 10 մարտական կորստի մասին։
2016 թվականի հայտնի կորուստները
Հիմնվելով բաց աղբյուրների վրա՝ հնարավոր է եղել կազմել 2016 թվականին ադրբեջանական զինուժում և ուժային մյուս կառույցներում 153 կորստի ցուցակ, որից 116-ը մարտական են (~75%), 35-ը՝ ոչ մարտական (~23%), ևս 2-ի մահվան պատճառը մեզ հայտնի չէ։ Մարտական կորուստների հիմնական մասը՝ 99 մարդ, այն զինծառայողներն են, որոնք մահացել են ապրիլի ընթացքում, կամ ավելի ուշ՝ ապրիլին ստացած վերքերից։
Ադրբեջանի ուժային կառույցների հայտնի կորուստները 2013-2016թթ
Ինչպես արդեն բազմիցս նշել ենք, Ադրբեջանը 2014 թ․ օգոստոսյան ռազմական գործողություններից հետո պետական մակարդակով սահմանափակել է սպանված զինծառայողների մասին ցանկացած տեղեկության արտահոսք։ Չնայած դրան, ադրբեջանական հենց պաշտոնական որոշ հայտարարություններից հնարավոր է լինում մոտավորապես հասկանալ իրական կորուստների հավանական չափերը։
Այսպես՝ ելնելով միայն Ադրբեջանի զինդատախազ Խանլար Վելիևի հայտնած տվյալներից՝ ներկայացրել ենք, որ 2010-15 թթ․ կորուստները հայտնի տվյալներից ավելի են առնվազն 1,5–2,5 անգամ։ Եւ սա այն դեպքում, որ 2016 թվականի ապրիլի պես լայնամասշտաբ ռազմական գործողություններ այդ տարիներին չկային։
Հաշվի առնելով այս ամենը՝ 2016 թ․ կորուստները քննում ենք առանձին ապրիլի և տարվա մյուս ամիսների համար։
Ապրիլի կորուստերը
Ապրիլի 2–6 ժամանակահատվածում ադրբեջանական պետական և ոչ պետական տարբեր լրատվամիջոցներից, սոցցանցերից հայտնի է դարձել 92 մարտական կորստի մասին։ Սակայն Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր ընդամենը 31 կորստի մասին, առանց նշելու անուններ։
Անդրադառնալով երկու կողմերի կորուստներին՝ մայիսի 16-ին ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչները նշել էին ընդհանուր առմամբ 350-ից ավելի զոհերի մասին, ներառյալ քաղաքացիական զոհերը։ Սակայն նրանք ավելացրել էին, որ «Ադրբեջանը հսկայական կորուստներ է ունեցել, այդ թվում՝ [հայկական կողմի հետ] համեմատական առումով»։
Եթե հաշվի ենք առնում, որ հայկական կողմը ապրիլին ունեցել է շուրջ 90 մարտական, ևս չորս քաղաքացիական կորուստ, ապա ադրբեջանական կողմի կորուստները գնահատվում են առնվազն 250–260 հոգի։
Եթե հաշվի առնենք, որ այդ պահի դրությամբ հայտնի էր ապրիլի 2–6-ին Ադրբեջանի ԶՈւ 94 մարտական (ևս մեկը մայիսի սկզբին մահացել էր հոսպիտալում) և 4 քաղաքացիական կորստի մասին, իսկ մեկի մահվան պատճառը ստույգ հայտնի չէ*, ապա մարտում սպանված առնվազն 100–110 զինծառայողի մասին որևէ տվյալ հայտնի չէ։
* Օսմանով Յալչին Նամիգ օղլու (Osmanov Yalçın Namiq oğlu) — ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքը հայտնում է, որ մարտում է սպանվել, իսկ ընտանիքին հայտնել են, որ ինքնասպան է եղել։
Այս հաշվարկը վերաբերում է միայն ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածի այն կորուստներին, որոնք անմիջական կապ ունեին ռազմական գործողությունների հետ։ Սակայն մեկ տարօրինակ փաստ ևս կա, որը ցույց է տալիս, որ առհասարակ ապրիլի ընթացքում Ադրբեջանը ավելի մեծ թվով կորուստներ է ունեցել։
Սովորաբար ռազմական գործողությունների ընթացքում, երբ մեծանում է լարվածությունը, երբ սկսվում են զորքերի մեծածավալ տեղաշարժեր, մեծանում է նաև զինված ուժերում ոչ մարտական կորուստների թիվը։ Սակայն այս դեպքում ոչ միայն չավելացավ, այլև ադրբեջանական աղբյուրներից իմանում ենք միայն մեկ ոչ մարտական կորստի՝ վերը նշված Օսմանով Յալչինի մասին։ Ըստ էության գրեթե անհնար է, որ նման մասշտաբի ռազմական գործողությունների ընթացքում մահացու ելքով որևէ դժբախտ պատահար չգրանցվի։
Բացի այդ, մինչ օրս հայտնի է դարձել ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված և հետագայում մահացած 3 զինծառայողի մասին։ Ապրիլին վիրավորված ադրբեջանական զինծառայողների մասին հստակ տվյալներ չկան, սակայն ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցներից հայտնի է առնվազն 50-60-ի անունը։
Իսկ ապրիլի 14-ն Ադրբեջանի ԶՈւ գլխավոր վիրաբույժ, գնդապետ Ֆամիլ Բաբաևը հայտնել էր, որ եթե սովորաբար պատերազմների ընթացքում զինծառայողների ծանր վիրավորման դեպքերը չեն գերազանցում ընդհանուր վիրավորների շուրջ 10–12 տոկոսը, ապա ապրիլյան մարտերի արդյունքում Ադրբեջանի վիրավոր զինծառայողների 40-45 տոկոսի վիճակն է ծանր: Այստեղ ևս ակնհայտ է, որ վիրավորված և հետագայում մահացած զինծառայողների թիվը անկասկած 3-ից անհամեմատ շատ պետք է որ եղած լիներ։
Այսպիսով, ինչպես արդեն մեկ անգամ Razm.info-ի մասնագետները նշել էին և ինչի մասին վկայում է նաև ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչների զեկույցը, միայն ապրիլի 2-5-ին ադրբեջանական կողմի կորուստների թիվը առնվազն 2,5-3 անգամ ավելի է, քան հայտնի 94-ը։ Դրան պետք է ավելացնել նաև վիրավորված և հետագայում մահացածներին, ինչպես նաև հնարավոր ոչ մարտական կորուստները, որոնց մասին առհասարակ տվյալներ չեն հաղորդվել։
Ադրբեջանի հայտնի կորուստները՝ Ապրիլյան պատերազմից առաջ և հետո
Նշված ժամանակահատվածում հայտնի է դարձել ադրբեջանական կողմի 50 կորստի մասին։ Այստեղ համեմատության համար նշենք, որ անգամ ակտիվ ռազմական գործողություններից հետո՝ ապրիլի մյուս հատվածում և մայիսի սկզբին, լարվածությունը դեռևս պահպանվում էր, և մասշտաբներով իրավիճակը բավականին մոտ էր 2014 թ․ օգոստոսյան բախումներին։
Չնայած սրան՝ 2014-ին հայտնի էր 89 կորստի մասին, որից 57-ը ոչ մարտական, իսկ ողջ 2016 թ․ ընթացքում հայտնի դարձավ ընդամենը 35 ոչ մարտական կորստի մասին, ինչը բացարձակ արժեքով զիջում է ոչ միայն 2014 և 2015 թթ․ ոչ մարտական կորուստներին, այլ 2013 թ․ և ավելի վաղ տարիներին, երբ այս աստիճան ակտիվ ռազմական գործողություններ չեն գրանցվել։
Այս ամենից հետևում է, որ ադրբեջանական կողմը ոչ մարտական կորուստները թաքցրել է ոչ միայն Ապրիլյան պատերազմի օրերին, այլև՝ ամբողջ տարվա ընթացքում։ Այն տվյալները, որոնք ներկայացրել ենք, հիմնված են ընդամենը որոշակի ընդդիմադիր լրատվամիջոցների և սոցցանցային գրառումների արտահոսքերի վրա, որոնք հնարավոր է եղել արձանագրել, և սրանք իրական կորուստների փոքր մասն են ընդամենը կազմում։
Նույնը վերաբերում է նաև մարտական կորուստներին, հատկապես՝ Ապրիլյան պատերազմի և դրան հաջորդած շուրջ մեկ ամսվա ընթացքում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից