ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կհամագործակցի b4b.am կենտրոնի հետ 01/11/2017 15:05 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կհամագործակցի Business for Business (b4b.am) տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հետ՝ ներդրումային քաղաքականության արդյունավետության բարձրացման և գործարար միջավայրի բարելավման նպատակով։
Համագործակցության մեկնարկը տրվեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և B4B.am կենտրոնի հիմնադիր Բաբկեն Թունյանի կողմից այսօր ստորագրված հուշագրով։
Համագործակցությունը ենթադրում է ոչ միայն ներդրումային քաղաքականությանը վերաբերող ծրագրերի և նախաձեռնությունների պրոֆեսիոնալ լուսաբանում, այլ նաև համատեղ ջանքերի գործադրում՝ նախարարության կողմից 2016 թվականի նոյեմբերին գործարկված Ներդրումային ծրագրերի հարթակի ակտիվությունը ապահովելու համար։ Նախարարության աջակցությամբ՝ B4B.am-ը նաև մանրամասն կներկայացնի պետական աջակցություն ստացած բիզնես ծրագրերի ընթացքը և արդյունքները։
Հատուկ ուշադրություն կդարձվի արտաքին լսարանի համար նախատեսված նյութերին, որտեղ կներկայացվեն Հայաստանի ներդրումային գրավչությունները, առավելությունները և հաջողված բիզնես-նախագծերը։
Հանդես գալով որպես ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործընկեր՝ B4B.am կենտրոնը տեղեկատվական ու խորհրդատվական բնույթի աջակցություն կցուցաբերի թե՛ Հայաստանի տնտեսության տարբե րոլորտներում հետաքրքրություն ցուցաբերող կազմակերպություններին, թե՛ ներդրումների կարիք ունեցող տեղական ընկերություններին՝ իրենց ծրագրերը պոտենցիալ ներդրողներին ներկայացնելու գործում։
Առաջիկա ամիսներին կմշակվինա և B4B Pro համակարգի ներդրման մեխանիզմը, որը ներդրողներին և գործարարներին թույլ կտա առցանց եղանակով ամբողջական տեղեկատվություն ստանալ ՀՀ տնտեսության առանձին ոլորտների, շուկաների և ընկերությունների վերաբերյալ։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ընդգծեց, որ պետական համակարգի և տեղեկատվական ոլորտի մասնավոր ընկերության միջև համագործակցության այս օրինակը, ըստ էության, իր տեսակի մեջ առաջինն է մեր երկրում։
Նախարարը վստահություն հայտնեց, որ այս փոխգործակցությունը ոչ միայն կնպաստի տեղեկատվության հասանելիությանը, թափանցիկությանն ու ներդրումների ներգրավմանը, այլ նաև դրական ազդակ կհանդիսանա՝ պետական և մասնավոր հատվածի միջև փոխադարձ վստահության ամրապնդման առումով։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ