ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թրամփին վարկաբեկող նյութեր հավաքելու մասին լուրերը Կրեմլը անհեթեթություն է անվանել 01/11/2017 15:31 | Միջազգային լրահոս
Ռուսաստանյան նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է լուրերն այն մասին, թե իբր ռուսաստանյան հատուկ ծառայությունները ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի մասին վարկաբեկող նյութեր ունեն: Նա անվանել է այդ տեղեկատվությունը «բացարձակապես սուտ», կեղծիք ու անհեթեթություն:
Ըստ Պեսկովի, «Կրեմլը չունի Թրամփին վարկաբեկող նյութեր, տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և ոչ այլ ինչ է, եթե ոչ բացարձակ հորինվածք»:
Պատասխանելով BBC-ի հարցին՝ Պուտինի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Կրեմլը չունի նաև նախագահական ընտրություններում Թրամփի մրցակցուհի Հիլլարի Քլինթոնին վարկաբեկող նյութեր:
Հրապարակված տեղեկատվությունը Պեսկովը բնութագրել է որպես Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններին վնասելու փորձ: «Կրեմլը չի զբաղվում վարկաբեկող նյութեր հավաքելով: Կրեմլը, նախագահը զբաղվում է մեր արտասահմանյան գործընկերների հետ հարաբերություններ կառուցելով»,- հավելել է նա:
Ավելի վաղ BuzzFeed պարբերականը հրապարակել է մի փաստաթուղթ, որն իբրև ամերիկյան հետախուզության կողմից անցյալ շաբաթ փոխանցվել է Թրամփին: Դրանում ասվում է, որ ռուսաստանյան հատուկ ծառայությունները ԱՄՆ ընտրված նախագահին վարկաբեկող նյութեր ունեն:
Դոնալդ Թրամփին հետախուզության կողմից նման տվյալների փոխանցման մասին հաղորդել են նաև այլ ամերիկյան ԶԼՄ-ներ: Նրանք պնդում են, որ փաստաթղթի պատճենը փոխանցվել է նաև գործող նախագահ Բարաք Օբամային, ով իր պաշտոնը հունվարի 20-ին պետք է զիջի Թրամփին:
Սպիտակ տունը պաշտոնապես ոչ հերքել է, ոչ էլ հաստատել այդպիսի փաստաթուղթ ստանալը:
Մինչդեռ Թրամփի ներկայացուցիչները հերքում են, որ նա ստացել է նման զեկույց: Նա ինքը դրանից հետո իր թվիթերյան էջում գրել է, որ «դրանք կեղծ նորություններ են, իսկական վհուկների որս»՝ ուղղակիորեն չհիշատակելով ԶԼՄ-ներում հրապարակված փաստաթղթի մասին:
Փաստաթղթի իսկության մասին իր կասկածներն է հայտնել նաև WikiLeaks պորտալը, ում, սակայն, վերջին ժամանակներս կշտամբում են Թրամփին համակրելու համար: Պորտալի մասնագետները գտնում են, որ փաստաթղթում ամսաթվերի սխալներն ու շարադրանքի ոճը նման չէ հետախուզության իսկական զեկույցներին:
Անցյալ շաբաթ Թրամփին ներկայացվել էր ամերիկյան հետախուզության հաշվետվությունը, որը բովանդակում էր հաստատումներ առ այն, որ ռուսաստանյան նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է արշավ կազմակերպել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով:
Այդ արշավի նպատակներն էին նախագահական ընտրությունների հանդեպ բնակչության վստահության քայքայելը և Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Հիլլարի Քլինթոնին վարկաբեկելը, ասվում էր հաշվետվության մեջ: Ռուսաստանը նման արշավի անցկացումը հերքում է:
Թրամփն, ով երկար ժամանակ բացեիբաց կասկածում էր ԱՄՆ նախագահական ընտրություններում ռուսաստանյան հաքերների մասնակցությանը, զեկույցի հրապարակումից և հետախուզության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, ըստ BBC-ի, փոքր-ինչ փոխել է իր տոնը, թեև ուղղակիորեն չի համաձայնել հատուկ ծառայությունների հետևությունների հետ:
Ընտրված նախագահը, ով նախընտրական արշավի ժամանակ շատերի կողմից համարվում էր պրոռուսաստանյան թեկնածու, հայտարարել է, որ շատ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանն ու Չինաստանը, փորձում են կոտրել ամերիկյան կազմակերպությունների սերվերները, սակայն նման գործողությունները ընտրությունների ելքի վրա չեն ազդել:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից