ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացումը` նոր ծրագրերով 01/10/2017 16:00 | ԼՐԱՀՈՍ
«Մենք ինքներս պետք է գնանք քաղաքացու մոտ, հետաքրքրվենք նրա խնդրով, լուծում հուշենք, աջակցենք ու հետևողական լինենք մինչև վերջ, որպեսզի մարդը կարողանա իրացնել սեփականության իրավունքը». սա Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի առաջին հանձնարարարական-հորդորն է աշխատակազմին՝ հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման ու նվիրատվության հարցի շուրջ:
Կառույցի ղեկավարն ընդունել է գործընթացի վերաբերյալ համապատասխան ստորաբաժանման հաշվետվությունը, հանձնարարել այն հնարավորինս արագ ավարտելու համար նոր քայլեր ձեռնարկել:
Մասնավորապես, Արման Սահակյանը հանձնարարել է վերահաշվառում անցկացնել Վարչության ենթակայության հանրակացարաններում, հստակեցնել դեռևս չսեփականացված սենյակների ցանկն ու անհատապես զբաղվել յուրաքանչյուրի հարցով՝ հատկապես պետական մյուս գերատեսչություններին առնչվող փաստաթղթերի ձեռքբերման ու գործին հնարավորին արագ ընթացք տալու խնդիրներով, ինչպես նաև իրատեսական վերջնաժամկետ սահմանել:
Աշխատանքային նոր տարվա՝ հունվարի 10–ին, կայացած առաջին խորհրդակցության օրակարգում ընթացիկ ծրագրերի հետ նաև տարվա գերակա խնդիրներն ու ծրագրերն են, կառավարության գործունեության ծրագրով նախատեսված միջոցառումներն ու սոցիալական կարևորության հարցերի անվերապահ առաջնահերթությունը:
«Աշխատանքային ծրագրերի համար բարձր նշաձող ենք սահմանել և պետք է կարողանանք ապահովել դրանց իրականացման պատշաճ որակը: Մեր նոր ծրագրերի մեկնարկն ու ընթացքը պետք է լինեն հստակ ժամանակացույցով, որպեսզի հնարավորինս կանխատեսելի, արդյունավետ ու թափանցիկ լինեն». ասել է ՊԳԿ վարչության պետը:
Օպտիմալացված ծառայողական ավտոմեքենաների վաճառքը շարունակում է հանրային հետաքրքրության շրջանակում մնալ:
Աճուրդների վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար ներկայացվում է հանրությանը, իսկ գործընթացն առավել հասանելի դարձնելու համար Արման Սահակյանն առաջարկել է պահառության կենտրոնի աշխատանքն ապահովել նաև հանգստյան օրերին՝ ավելի շատ քաղաքացիների այցելության հնարավորություն տալու նպատակով, հատկապես, որ շատ այցելուներ են գալիս նաև մարզերից:
Խորհրդակցության առանցքային հարցերից էր Մասնավորեցման նոր ծրագրի մշակումը, որը թույլ կտա ավելի շատ ընկերություններ ներգրավել և ըստ այդմ նոր ներդրումների համար պայմաններ ստեղծել: Վարչության ղեկավարը խոսել է նոր ցանկի նկատմամբ համակողմանի մոտեցման անհրաժեշտության և շահագրգիռ մյուս գերատեսչությունների հետ այդ հարցով սերտ համագործակցության մասին:
Տարվա աշխատանքային ծրագրերի անբաժանելի մաս են կազմում կանխատեսումները, որոնք օրինակ, պետական շենք-շինությունների տանիքներին տեղադրվող ալեհավաքների դիմաց գանձվող գումարների մասով թույլ են տալիս բավականին լավատես լինել. նախատեսված գումարը զգալի կգերազանցվի` տարեկան հասնելով շուրջ 150մլն դրամի:
Նույն սկզբունքով ներկայացվել են նաև վարձակալության, ներդրումային պարտավորությունների վերահսկողության և այլ ուղղություններով սպասվող մուտքերը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ