ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մինչև «Էրեբունի» ԲԿ տեղափոխվելը Մերի Մարգարյանի մոտ 100 տոկոսով ինտոքսիկացիան և HELP սինդրոմն սկսված է եղել. Անդրանիկ Պողոսյան 01/10/2017 15:30 | Քրեական խրոնիկոն
Եթե Մերի Մարգարյանը ավելի վաղ կեսարյան հատմամբ ծննդալուծվեր, ապա երեխայի ապրելու հավանականությունը ավելի մեծ կլիներ: Այսօր այդ մասին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց «Էրեբունի» ԲԿ-ի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը:
Ըստ վկա Անդրանիկ Պողոսյանի՝ երբ ինքը տեսել է իրենց ԲԿ տեղափոխված Մերի Մարգարյանին, նրա վիճակը եղել է ծայրահեղ ծանր, կատարվել են հետազոտություններ, որից հետո Պողոսյանը որոշում է կայացրել կեսարյան հատմամբ Մերիին ծննդալուծել:
Իսկ կեսարյան հատումն առաջին հերթին կատարվել է, որպեսզի պտուղը փրկվի, ապա նաև՝ մոր կյանքը փրկելու համար, ավելին՝ ցանկացած պրեկլամսիայի, HELLP սինդրոմի դեպքում պետք է պտուղը հանվի, որպեսզի մայրը լավանա. միակ բուժումը դա ծննդալուծումն է:
Միևնույն ժամանակ Պողոսյանը փաստեց, որ իրենց ԲԿ-ում կատարվել են բոլոր հետազոտությունները, պտղաջրերը 0 է եղել, այսինքն՝ չի եղել, և չէր կարող մեկ-երկու ժամվա ընթացքում այդ վիճակը լինել: Պտուղն էլ 3-4 շաբաթ տուժել է, այնինչ այդ օրերին կարելի էր կեսարյան հատում կատարել:
Անդրանիկ Պողոսյանը նաև նշեց, որ Մերի Մարգարյանի էպիկրիզում հղիության վերաբերյալ որևէ նշում չի եղել:
Ուստիև՝ կատարված հետազոտություններից ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, ծանր աստիճանի պրեկլամսիա, HELLP սինդրոմ, պտղի ներարգանդային տուժվածություն, պտղաջրերի 0 քանակություն, և պտուղը մոտավորապես իր աճից 4 շաբաթով հետ է մնացել: Այդ պարագայում որոշում է կայացվել անմիջապես կեսարյան հատում կատարել, սակայն երեխան ևս ծանր վիճակում է եղել, և ծնվելուց հետո վերակենդանացման միջոցառումներն անգամ արդյունք չեն տվել, չի հաջողվել փրկել երեխային:
Վկայի խոսքով՝ մինչև Մերի Մարգարյանին «Էրեբունի» ԲԿ տեղափոխելը 100 տոկոսով ինտոքսիկացիան և HELP սինդրոմն սկսված է եղել:
Մերի Մարգարյանի մոտ երկկողմանի թոքաբորբի վերաբերյալ վկայի պնդումները փորձեց կասկածի տակ դնել Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը, ով հայտարարեց, որ դատաբժշկական փորձաքննությամբ հերքվել է թոքաբորբի փաստը, այնինչ նրա իսկ կողմից հրապարակված փորձաքննության եզրակացությամբ հաստատվեց, որ «Էրեբունի» ԲԿ-ում Մերի Մարգարյանի ախտորոշումը հիմնականում կատարվել է ճիշտ: Ինչ վերաբերում է բրոնխոպնևմոնիա հիվանդությանը, ապա հարկ է նշել, որ վերջինս չի հաստատվում, ինչպես փորձաքննության ընթացքում կատարված ռենտգեն սկավառակի, այնպես էլ դիակի դատաբժշկական փորձաքննությամբ: Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված ինտերստիցիալ թոքաբորբն առաջացել է մահվանից առաջ կարճ ժամանակում:
Ի պատասխան վկան հավելեց, որ իրենց մոտ արձանագրվել է թոքաբորբը, կարճ վաղեմությունը հաստատվել է, եղել է թոքի այտուցի հետևանքով, ինքը չի պնդում, որ դա կարող էր երկու ժամվա ընթացքում զարգանալ:
Ապա Շուշանիկ Բախշյանը հարց ուղղեց երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող իր գործընկերոջը՝ նշելով, որ 2015թ. հուլիսի 27-ին առավոտյան ժամը 9-ին դրությամբ կատարվել է հետազոտություններ, իրենք HELLP սինդրոմ չեն ախտորոշել և չեն էլ մտածել, իսկ սակավաջրությունը նորմայի սահմաններում է եղել, այդ դեպքում ի՞նչ ցուցումով պետք է կեսարյան հատում կատարեր:
Վկան պատասխանեց, որ Մերի Մարգարյանը տվյալ օրը «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել ժամը 15.15-ի սահմաններում, իսկ մինչ այդ եթե անալիզները կրկնվեին, ապա հնարավոր կլիներ տեսնել դրանցում առկա փոփոխությունները, Բախշյանն էլ վստահեցրեց, որ Մարգարյանը գտնվել է դինամիկ հսկողության ներքո:
Ըստ Պողոսյանի իրենց ԲԿ տեղափոխվում են տարբեր մարզերից հղիներ, և հսկող բժիշկը գալիս է իր հիվանդի հետ որպեսզի ողջ ընթացքում իր հիվանդի կողքին լինի, իսկ տվյալ պարագայում մերի Մարգարյանի էպիկրիզում անգամ հղիության մասին որևէ նշում չի եղել:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը
- 01/24/2025 19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա
- 01/24/2025 17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 01/24/2025 13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել