ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2016թ. նոր բժշկական տեխնոլոգիաների թոփ-10-ը 01/10/2017 20:40 | Հետաքրքիր է իմանալ
Գաջեթներն ու այլ «խելացի» սարքերը փոխում են մեր կյանքը շեշտակի ու անշրջելիորեն: «Հանրահայտ Մեխանիկան» պատմում է այն մասին, թե մոտ ժամանակներս ինչպես և որ տեխնոլոգիաները կփոխեն բժշկության ու առողջության պահպանման ոլորտը:
Վիրտուալ իրականություն: Google Cardboard-ի՝ կարտոնային VR-շլեմի, հայտնվելը, որը ստեղծվել է Google փորձարկման շրջանակներում, նշանավորվեց որպես ճեղքում VR-տեխնոլոգիաների ասպարեզում:
Այսօր Facebook ընկերության VR-ակնոցները ազատորեն կարելի է ձեռք բերել ինտերնետի միջոցով, կասկած չկա, որ շուտով վիրտուալ իրականությունը կգրավի բոլոր ոլորտները, այդ թվում և՝ բժշկությունը: VR-տեխնոլոգիաների միջոցով բժիշկ ուսանողները կտեսնեն, թե ինչ է կատարվում իրենց հիվանդների հետ, իսկ հիվանդներն էլ, իրենց հերթին, ակնառու կերպով կպատկերացնեն, թե իրենց ինչ է սպասում այս կամ այն բժշկական պրոցեդուրայի շրջանակում:
Հայտնի է, որ չիմանալը և չհասկանալը մեծ սթրես է առաջացնում, իսկ գերիրական պատկերազարդումը VR-ի օգնությամբ կօգնի հիվանդին խուսափել այդ սթրեսից:
Լրացված իրականություն: Novartis դեղագործական ընկերության ղեկավարը ազդարարել է թվային կոնտակտային լինզաների մոտալուտ հայտնվելու մասին: Ինչպես հնարավոր է դարձել արցունքների միջոցով չափել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, թվային կոնտակտային լինզաների տեխնոլոգիան պետք է ազդի դիաբետի և նրա բուժման հսկողության վրա: Բացի այդ, Microsoft HoloLens-ի միախառն իրականության ակնոցները էական դեր կխաղան կրթական գործընթացում՝ ինչպես բժշկության, այնպես էլ ճարտարապետության բնագավառներում ու ինժեներական գործում: Օրինակ՝ դրանց օգնությամբ բժիշկ-ուսանողները կկարողանան օրական անսահմանափակ ժամանակ ծախսել վիրտուալ հերձման վրա, ընդ որում, հերձումը կարելի կլինի կատարել ցանկացած անկյան տակ և առանց որևէ ֆորմալդեգիդի հոտի ակնարկի:
«Խելացի» կտորներ: Fibretronic-ի «խելացի» հագուստն այն հագուստն է, որում փակցված է միկրոչիփ: Դրանք կարող են արձագանքել ինչի ասես՝ և եղանակին, և նույնիսկ տիրոջ տրամադրությանը: Google ընկերությունը՝ Levi’s հագուստի արտադրողի հետ համագործակցությամբ, զբաղվում է «ֆիբորտոնիկ» կտորի մշակմամբ, որը կներկայացնի շրջակա միջավայրի հետ մեր հագուստի տեխնոլոգիական փոխազդեցության նոր ձևեր: 2016թ. համաժողովի շրջանակներում Google I/O ընկերությունը ազդարարել է հեծանվորդների համար «խելացի» ջինսե կուրտկայի հայտնվելու մասին (կուրտկան համահունչ է գաջեթների հետ, որոնք օգնում են կազմել երթուղին, և այլն): Իննովացիոն կուրտկայի մասսայական արտադրությունը նախատեսված է 2017թ.: Հարկ է ակնկալել, որ «խելացի» հագուստի հաջորդ փորձարկումները կշոշափեն առողջության ու բժշկության ոլորտները:
Կրվող գաջեթների տվյալների վերլուծության ինտելեկտուալ ալգորիթմը: Առողջ կենսակերպը նորից մոդայիկ է, իսկ նրա հետ մեկտեղ հանրաճանաչություն են ձեռք բերում սպորտի հետ կապված գաջեթները և առողջության թրեքերները: Հետևելով պահանջարկին (և առաջարկին), Amazon ընկերությունը թողարկել է հատուկ առևտրական բաժին նման սարքերի համար՝ վաճառելով ակտիվության միլիոնավոր թրեքերներ: Սակայն ստանալ ու մշակել իսկապես արժեքավոր ինֆորմացիա թրեքերների տվյալների անվերջ հոսքից այնքան էլ հեշտ չէ: Անհրաժեշտ են ալգորիթմներ, որոնք կկարողանան համահունչ դարձնել այդ տվյալները մյուսների հետ (օրինակ՝ այլ սարքերից ու հավելվածներից ստացված) և կանեն կարևոր հետևություններ: Նման կատարելագործված թրեքերներ հիվանդությունների կանխարգելման և առողջության նկատմամբ հսկողության ոլորտում պոտենցիալ քայլ է առաջ: Նման միտք փորձում է իրագործել Exist.io հավելվածը (համառոտ ազդագիրը՝ «Հետևիր ամեն ինչին մեկ տեղում: Հասկացիր քո կյանքը»), սակայն դրանք միայն առաջին փորձերն են և առջևում երկար ճանապարհ կա անցնելու:
Ռադիոլոգիայի ոլորտում համարյա արհեստական ինտելեկտ: Արհեստական ինտելեկտի հարց-պատասխանի համակարգի վրա սարքված IBM Watson սուպերհամակարգիչը օգտագործվում էր ուռուցքաբանության ոլորտում բժշկական որոշումներ ընդունելուն օգնելու համար: Տվյալ համակարգը ցույց է տվել իր առավելությունները՝ սուպերհամակարգչի օգնությամբ ախտորոշում դնելը և բուժման ընտրությունը ավելի էժան ու ավելի արդյունավետ են դուրս եկել:
IBM Medical Sieve հավակնոտ նախագիծն ուղղված է նրան, որպեսզի որքան հնարավոր է ավելի շատ հիվանդություններ ախտորոշվեն խելացի ծրագրային ապահովման շնորհիվ: Դա հնարավորություն կտա բժիշկ-ռադիոլոգներին կենտրոնանալ ավելի կարևոր և ավելի բարդ դեպքերի վրա՝ ամեն օր հարյուրավոր նկարներ ստուգելու փոխարեն: Medical Sieve-ն, ըստ IBM ընկերության, բժշկական տեխնոլոգիաների ոլորտում նոր սերունդ է: Սարքն օգտագործում է ընդլայնված մուլտիմոդալ վերլուծություն և կլինիկական գիտելիքներ, ունակ է վերլուծել և որոշումներ առաջարկել կարդիոլոգիայի ու ռադիոլոգիայի բնագավառներում: Medical Sieve-ի առավելությունների թվում են՝ հիվանդությունների խոր ընկալումը, նրանց մեկնաբանություն մի քանի ձևաչափերով (ռենտգեն, ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիա, մագնիտոռեզոնանսային տոմոգրաֆիա, երկֆոտոնային էմիսիոն տոմոգրաֆիա, կլինիկական թեստեր):
Սննդի սքաներ: Մոլեկուլյար սքաներներն, ինչպես Scio и Tellspec-ը, առաջին տարին չէ, որ գտնվում են ուշադրության կենտրոնում: Եթե 2015թ. արտադրողները սքաներներն ուղարկում էին առաջին կլիենտներին, ապա մոտակա տարիներին մինի-սքաներները էապես կընդլայնեն իրենց աշխարհագրությունը և հասանելի կլինեն ամբողջ աշխարհում: Դա թույլ կտա հաստատապես իմանալ, թե հատկապես ինչ կա մեր ափսեում՝ հրաշալի հնարավորություն ոչ միայն նրանց համար, ովքեր հետևում են կազմվածքին, այլև սննդային ալերգիա ունեցող մարդկանց համար:
Մարդանման ռոբոտ: Boston Dynamics ինժեներական ընկերությունը ռոբոտների մշակման հարցում ամենախոստումնալից ընկերություններից մեկն է: Այն ժամանակվանից ի վեր, երբ նրանց 2013թ. ձեռք է բերել Google կորպորացիան, Boston Dynamics-ը թողարկել է նոր ռոբոտների տեսաթիզերները՝ կենդանակերպ ու անտրոպոմորֆ Petman-ի: Երկոտանի Petman-ը ստեղծվում էր անհատական պաշտպանության միջոցների փորձարկումների համար և համարվում է մարդու նման շարժվող առաջին անտրոպոմորֆ ռոբոտը: Շանս կա նոր գյուտեր ակնկալել Boston Dynamics-ից, որոնք օգտակար կլինեն նաև, այդ թվում՝ բժշկության համար:
3D-բիոփրինթինգ: Organovo ամերիկյան ընկերությունը առաջինն է, որ 3D-բիոփրինթինգի տեխնոլոգիաները վերածել է բիզնեսի: 2014թ. Organovo-ի ներկայացուցիչները հայտարարել են լյարդի հյուսվածքների 3D-բիոտպագրության հաջող փորձի մասին: Հնարավոր է, որ մեզ ընդամենը մի քանի տարի է բաժանում այն պահից, երբ 3D-բիոփրինթինգը կսկսեն օգտագործել լյարդի մասերի անդրափոխման (տրանսպլանտացիայի) ժամանակ: Բայց ամենից առաջ լյարդի հյուսվածքների բիոտպագրությունը կարող է օգտագործել դեղագործությունը, որպեսզի հրաժարվի նոր միջոցների տոքսիկության վերլուծության համար կենդանիների վրա փորձեր կատարելուց:
Առարկաների ինտերնետ՝ առողջության նկատմամբ հսկողություն տնից: Առարկաների ինտերնետի ոլորտից շատ գյուտեր՝ այնպիսիք, ինչպիսին «խելացի» ատամի խոզանակն է կամ թվային հայելին, հայտնվել են արդեն իսկ 2015թ.: Տարեցտարի դրանք ավելի հասանելի են դառնում զանգվածային լսարանի համար: Սակայն ինտերնետի առարկաների գլոբալ նպատակն է սովորեցնել այդ բոլոր առարկաներին «շփվել» իրար հետ՝ վերահսկելով ու վերլուծելով ամենատարբեր փոփոխությունները և հետևություններ անել նրա տիրոջ առողջական վիճակի մասին:
Theranos-ի փորձը: Առանց ներարկիչի օգտագործման արյան անալիզի ու արյուն վերցնելու տեխնոլոգիան մշակած Theranos ընկերության պատմությունն ավարտվեց սկանդալով: Չնայած այն բանին, որ մտահղացումն ինքնին գրավիչ է հնչում: Հնարավոր է, որ վստահությունը կորցրած ստարտափին փոխարինելու կգա մեկ ուրիշը: Ամեն դեպքում արյան անալիզի բնագավառում տեխնոլոգիաները մնում են ակտուալ գյուտարարների և գրավիչ՝ ձեռնարկատերերի համար:
Բացի այդ, գենետիկ ինժեներիայում ամենահեռանկարային ուղղություններից մեկը մնում է CRISPR-ի մեթոդը, հնարավոր է, որ արժե սպասել ճեղքման հենց այդ ոլորտում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը