ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչպես է հարաբերությունների խզումն ազդում անձի վրա 01/09/2017 23:20 | Անցուդարձ
Մեկը հարաբերությունների խզումը թեթև է տանում, իսկ մեկն էլ՝ շատ հիվանդագին:
BBC Future մեկնաբանը պարզում է, թե կապվա՞ծ է ամուսնալուծություններին ու բաժանումներին մեր վերաբերմունքը այն բանի հետ, թե մենք ինքներս մեզ ինչպես ենք ընկալում:
Երկարատև հարաբերությունների պարագայում զուգընկերների անձը տարեցտարի ավելի շատ է միախառնվում:
Պատմում են, որ անգլիացի բանաստեղծուհի Էլիզաբեթ Բարրեթթ Բրաունինգը մեկ անգամ ասել է իր ամուսնուն՝ Ռոբերտ Բրաունինգին. «Ես քեզ սիրում եմ ոչ միայն այն բանի համար ինչպիսին դու կաս, այլ նաև նրա համար, թե ով եմ ես, երբ քո հետ եմ: Ես սիրում եմ քեզ ոչ միայն այն բանի համար, թե ով ես դու դարձել, այլև այն բանի համար, թե ինչպիսին ես ինձ դարձրել: Ես սիրում եմ քեզ իմ այն մասի համար, որը դու ես իմ մեջ բացահայտել»:
Իսկ որոշ հետազոտություններ նույնիսկ ցույց են տալիս, որ մենք ունակ ենք զուգընկերոջ բնավորության գծերն ընդունել որպես մեր սեփականը:
Նշանակո՞ւմ է դա, որ բաժանվելիս մարդու անձն արմատապես փոխվում է: Եվ ազդո՞ւմ է, արդյոք, անձի տիպն այն բանի վրա, թե մենք ինչպես ենք արձագանքում հարաբերությունների դադարեցմանը, այսինքն՝ արդյոք մենք մենակ կմնա՞նք, թե՞ արագ կերպով նոր բուռն սիրավեպ կսկսենք:
Որոշ չափով այդ հարցերի պատասխանը կախված է սեռից: Մի հետազոտության հեղինակները, որը հրապարակվել է ԱՄՆ-ում 2000թ., հետևության են եկել, որ տղամարդկանց ու կանանց վրա ամուսնալուծությունը տարբեր կերպ է ազդում:
Պոլ Կոստա կրտսերը և նրա գործընկերները անձի տիպը որոշելու թեստեր են անցկացրել 40-50 տարեկան ավելի քան երկու հազար մարդկանց շրջանում:
6-9 տարի անց Կոստան նորից կապվել էր նրանց հետ՝ հարցնելու այդ ժամանակահատվածում նրանց հետ տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունների մասին, և ստացված պատասխանների հիման վրա փորձել է որոշել փոխվե՞լ է, արդյոք, նրանց անձի տիպը:
Կարող է տարօրինակ թվալ, սակայն ամուսնալուծություն տարած կանանց մոտ հայտնաբերվել էին շրջապատող աշխարհին ու այլ անձանց ուղղվածության մակարդակի բարձրացման ու նոր փորձի համար բաց լինելու նշաններ, ինչը հետազոտողները բացատրել են որպես բաժանումից հետո ազատության զգացում:
Ամուսնալուծված տղամարդիկ, հակառակը, դրսևորում էին ավելի քիչ էմոցիոնալ կայունություն և գիտակցականություն: Գիտնականները գտնում են, որ բաժանումը ստիպում է նրանց վհատվել:
Այնուամենայնիվ ոչ բոլոր հետազոտություններն են հաստատում այդ միտումը: Գերմանացի գիտնականների խումբը 12 տարվա ընթացքում (1994-2006թթ.) երեք անգամ որոշել է միջին տարիքի ավելի քան 500 տղամարդանց ու կանանց անձնական հատկությունները: Նրանք պարզել են, որ ամուսնալուծություն տարած տղամարդկանց ու կանանց մոտ շրջապատող աշխարհին ու այլ անձանց ուղղվածության մակարդակն իջել է:
Դա բացատրել կարելի է նրանով, որ նրանք կորցրել են շատ ընդհանուր ընկերների ու ծանոթների, իսկ դա նշանակում է, որ նրանց մոտ շփման և սոցիալական կյանքի ակտիվության համար հնարավորություններն ավելի քչացել են:
Բացի այդ, ամուսնալուծված մարդկանց մոտ հաճախ նկատվում է հուսալիության մակարդակի իջեցում, ինչը գիտակցականություն կոչվող ավելի լայն անձնական գծի ասպեկտներից մեկն է:
Հնարավոր է, որ դա տեղի է ունենում այն պատճառով, որ նրանց այլևս պետք չէ հոգալ մշտական զուգընկերոջ մասին:
Չնայած այն բանին, որ շրջապատող աշխարհին ու այլ անձանց ուղղվածության մակարդակի փոփոխությունները շատ մեծ չէին, նրանք կարող էին էական հետևանքներ ունենալ մարդու կյանքի համար, հատկապես հաշվի առնելով, որ շրջապատող աշխարհին ու այլ անձանց ուղղվածության ավելի ցածր մակարդակ ունեցող անձինք ավելի շատ են հակված միայնակության ռիսկին:
Գիտնականները, սակայն վստահ են, որ չարժե անհանգստանալ: «Մենք չենք գտել ապացույցներ առ այն, որ կյանքում նման լուրջ փոփոխությունները անխուսափելիորեն հանգեցնում են տարատեսակ ու կայուն բացասական հետևանքների մարդու անձի համար»,- պնդում են նրանք: Այլ խոսքով՝ մենք կարող ենք ցավ զգալ, սակայն ունակ ենք այն հաղթահարել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ