ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2017 թ.-ի առաջին խորհրդակցությունն ԱԻՆ-ում. մարզերում ծավալված ժամանակավոր հենակետերը շարունակում են գործել 01/09/2017 13:22 | ԼՐԱՀՈՍ
Հունվարի 9-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ 2017 թ.-ի առաջին խորհրդակցությունը, որը վարեց նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը: Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:
Հ. Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել տոնական օրերին ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար, անդրադարձավ նոր տարում սպասվող աշխատանքներին.
-Ամփոփելով 2016 թ.՝ ակնհայտ են նոր ձեռքբերումները, բայց բացթողումներ նույնպես կան: Առաջիկայում պետք է աշխատել նոր ռեժիմով, նոր եռանդով և նոր տեմպով: Այն վստահությունն ու համբավը, որ ստեղծել և վաստակել է արտակարգ իրավիճակների նախարարությունը, պետք է ամուր պահել և բարեխիղճ շարունակել մեր ծառայությունը:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը զեկուցեց տոնական օրերին գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում փրկարար ծառայությունն արձագանքել է 158 դեպքի: Մ. Ղազարյանն անդրադարձավ նաև դեկտեմբերի 27-ից ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում ծավալված ժամանակավոր հենակետերի աշխատանքին: Արագածոտնի մարզի ժամանակավոր վրանային հենակետում գրանցվել է 5 դեպք, անվտանգ տարածք է տեղափոխվել 65 մարդ և 22 տրանսպորտային միջոց: Սյունիքի մարզում ծավալված հենակետում գրանցվել է 2 դեպք, անվտանգ տարածք է տեղափոխվել 48 մարդ և 22 տրանսպորտային միջոց: Այն մարզերում, որտեղ ծավալված են հենակետերը ծառայությունն իրականացվել է նախապես սահմանված կարգով և հերթափոխով: Հենակետերը գործում են մինչ օրս և կշարունակեն հերթապահությունն ըստ անհրաժեշտության:
«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը, անդրադարձավ տոնական օրերին կատարված աշխատանքներին: Լ. Վարդանյանը հայտնեց, որ վաղը սպասվում են թույլ տեղումներ, բայց արդեն գրանցված ջերմային ռեժիմը կպահպանվի: Հունվարի 11-ից կնկատվի ջերմաստիճանի անկում հանրապետության այն շրջաններում, որտեղ մինչ օրս համեմատաբար բարձր ջերմաստիճան էր գրանցվել:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին տոն օրերին գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։ Զեկուցվեց նաև մարզերում ճանապարհների անցանելիության մասին:
Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Հովակիմյանը զեկույցում անդրադարձավ սահմանամերձ համայնքներում քաղաքացիական պաշտպանության հենակետերի ստեղծմանն ու ընթացիկ աշխատանքներին: Նշեց, որ պարբերաբար այցելություններ են կազմակերպվում հենակետեր, տեղում ծանոթանում ծառայությանն ու խնդիրներին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան