ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի ծննդյան ու աստվածահայտնության տոնը 01/06/2017 11:05 | ԼՐԱՀՈՍ
Հայ առաքելական եկեղեցում տաղավար տոներից առաջինը նվիրվում է է Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյանն ու Աստվածահայտնությանը:
Եկեղեցական տոնակատարությունն սկսվում է հունվարի 5-ի երեկոյան՝ Ճրագալույցի կամ Խթման Սբ. Պատարագով, որին նախորդում է յոթօրյա պահեցողության ու ապաշխարության շրջանը։
Տիրոջ ծննդյան տոնակատարության առաջին հիշատակությունները սկսվում են III դարից։ Արևելքում մինչև IV դ. Քրիստոսի ծննդյան տոնը կապվել է Աստվածահայտնության, այսինքն՝ Մկրտության տոնի հետ, որը նշվել է հունվարի 6-ին։ Սակայն 336-ին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես որոշել է Հիսուս Քրիստոսի Ծննդյան օր։
Հետագայում՝ IV դ. վերջին,Ասորիքում, իսկ ապա՝ V դ. կեսին, գրեթե ողջ Արևելքում (Ալեքսանդրիայում, Անտիոքում, Կ. Պոլսում) Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվել է դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնացել որպես Տիրոջ Աստվածահայտնության օր։ 451-ին Քաղկեդոնի ժողովը դեկտեմբերի 25-ը վերջնականապես հաստատել է Հիսուսի Ծննդյան օր, թեև Երուսաղեմի եկեղեցին մինչև 549-ը շարունակել է նշել հունվարի 6-ին։ Միայն Հայ Եկեղեցին է, որ հաստատուն է մնացել հնագույն ավանդույթին և Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը շարունակում է նշել միասին՝ հունվարի 6-ին։ Հայ եկեղեցում Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը օրացուցային տարվա առաջին տոնն է։
Հունվարի 5-ի երեկոյան Սբ. Պատարագի ընթացքում հնչում է ավետիսը՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ»: Պատարագից հետո պահքը լուծվում է, և սկսվում ուտիքի ու տոնակատարության շրջանը, որը տևում է մինչև հունվարի 13-ը։ Այս բոլոր օրերին քրիստոնյաները միմյանց ողջունում են «Քրիստոս ծնավ և հայտնեցավ» ավետիսով, որի պատասխանն է՝«Ձեզ և մեզ մեծ ավետիս»:
Գլխավոր տոնակատարությունը կատարվում է հունվարի 6-ին՝ Սբ. Պատարագի հանդիսավոր արարողությամբ ու Ջրօրհնյաց մեծաշուք հանդեսով։
Ջրօրհնեքը նվիրված է Տիրոջ մկրտությանը և այդպիսով՝ ջրի սրբագործման մեծագույն խորհրդին։ Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր Տաղավար տոներին հաջորդող օրերը, մեռելոց հիշատակության օր է, երբ հոգեհանգստյան Սբ. Պատարագից հետո հավատացյալներն այցելում են իրենց հարազատների շիրիմներին։ Հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին՝ Հիսուսի Անվանակոչության տոնակատարությամբ, որը նվիրված է Տիրոջ յոթ օրական հասակում տաճար բերվելու, 8-րդ օրը թլփատվելու և Հիսուս անունը ստանալու հիշատակին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան