ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը՝ Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնի առթիվ 01/06/2017 14:00 | ԼՐԱՀՈՍ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
«Եւ մի՛ կերպարանիք կերպարանաւք աշխարհիս այսորիկ. այլ նորոգեցարո՛ւք ի նորոգութիւն մտաց ձերոց, առ ի քննել ձեզ զլա՛ւն եւ եթէ զինչ են կամքն Աստուծոյ, բարին եւ հաճոյն եւ կատարեալ » (Հռոմ. ԺԲ 2): Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր Տիրոջ Սուրբ Ծննդեան բերկրանքով այսօր գոհաբանութիւն ենք բարձրացնում առ Աստուած: Փառաբանում ենք Բեթղեհեմում ծնուած Յիսուս Մանկանը, Ով աշխարհ եկաւ փրկելու կորստեան մատնուած մարդկութեանը: Աստուծոյ կողմից արարուած աշխարհում առաջին մարդը` Ադամը, աստուածային պատուիրանը խախտելով, ընթացաւ Աստուծոյ կամքին հակառակ, զրկուեց շնորհներից ու պարգեւներից Արարչի: Ադամով մեղքը սկիզբ առաւ մարդկային կեանքում, եւ մահը մուտք գործեց աշխարհ: Աստուած, սակայն, Իր արարչական սիրով ու ողորմածութեամբ նոր իրականութիւն կերտեց մարդկութեան համար: Ի լրումն ժամանակի աշխարհ առաքեց Իր Միածին Որդուն` քաւելու մարդկութեան մեղքը եւ պարգեւելու յաւիտենական կեանք:
Քրիստոսով նորոգուեց մեղքերով փոթորկուող աշխարհը, մարդկանց տրուեց նոր արարած լինելու շնորհը, աշխարհում խաղաղութիւն, սէր եւ հաճութիւն հաստատելու պատգամը: Տիրոջ փրկագործութեան իրողութեան առջեւ Պօղոս առաքեալը յորդորում է. «Այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանուէք, այլ նորոգուեցէք ձեր մտքի նորոգութեամբ, որպէսզի դուք քննէք լաւը, եւ թէ ի՛նչ է Աստծու կամքը` բարին եւ հաճելին եւ կատարեալը»: Առաքեալի այս խօսքերը արտայայտում են ոգին Աւետարանի, որի քարոզութիւնը աշխարհում արգասաւորեց Քրիստոսով նորոգութեան ուղին` փոխակերպելով մարդկային կեանքեր, փոխակերպելով հասարակութիւններ, արմատաւորելով մտածողութիւնը համընդհանուր բարօրութեան եւ աշխարհում արդարութեան ու խաղաղութեան հաստատման: Ցաւալիօրէն, սակայն, Աստծուն հակառակ մեղսագործ ընթացքները շարունակուում են: Չեն դադարում պատերազմները, հակամարտութիւններն ու ահաբեկչութիւնները, ոտնահարուում են մարդկային իրաւունքները, արդար դատապարտութիւն չեն գտնում ցեղասպանութիւններն ու մշակութային եղեռնագործութիւնները: Ընչաքաղցութիւնը, հարստանալու մարմաջը մղում են խաբէութեան ու չարաշահումների, պատճառ դառնում մարդկային ողբերգութիւնների, առաջնորդում հասարակութեան բեւեռացման, սոցիալական անարդարութեան: Գթասրտութեան եւ ազնուութեան կողքին ականատես ենք ատելութեան եւ նենգադաւութեան, խոնարհութեան եւ ծառայանուիրումի յանդիման` փառասիրութեան եւ իշխանատենչութեան մոլուցքների: Այս բոլոր վէրքերի վրայ Քրիստոսի մարդեղութեան խորհուրդը պարզում է յոյսը նորոգութեան, որպէսզի Պօղոս առաքեալի խօսքի համաձայն` մարդիկ քննեն լաւը «եւ թէ ի՛նչ է Աստծու կամքը` բարին եւ հաճելին եւ կատարեալը» եւ ապրեն աստուածահաճոյ իրագործումներով:
Աստուածային կամքին համաձայն ընթացքն է կանգուն պահում աշխարհը եւ կեանքը զարդարում սիրով, խաղաղութեամբ, արդարութեամբ, ճշմարտութեամբ, որոնք Աստուած շարունակ աճեցնում է հաւատաւոր հոգիներում: Քրիստոսով նորոգութեան վկայութիւնն է, որ մենք` իբրեւ քրիստոնեաներ, պիտի բերենք աշխարհում: Քրիստոնեայի կեանքը ներգործուն առաքելութիւն է մարդկանց եւ աշխարհի հանդէպ: Քրիստոսի փրկագործութիւնը օրինակ է համամարդկային եւ ազգային բարիքի հաստատման մէջ տեսնելու սեփական առաքելութիւնը եւ միասնութեան մէջ կերտելու երջանկութեան, առաջընթացի, ձեռքբերումների ուղիները: Այսպէս կեանքը ինքնանպատակ լինելուց դառնում է նուիրում, աշխատանքը` արարում, գիտութիւնը, տաղանդը` համընդհանուր բարիք, իշխանութիւնը` ծառայութիւն ժողովրդին, իսկ մարդու երկրաւոր, անցողիկ կեցութիւնը` բաղձանք ու ձգտում դէպի յաւիտենութիւն: Նորոգութեան աւետարանական պատգամը եւ առաքելական յորդորը մշտահունչ եւ կենսունակ են մեր ժողովրդի համար: Աւետարանով նորոգեալ կեանքը դարեր շարունակ մեր ազգին պարգեւել է հաւատքի զօրութիւն, հոգու ամրութիւն ու արիութիւն` դիմակայելու փորձութիւնների, համբերելու նեղութիւնների եւ արարելու գրոյ յիշատակի արժանի գործեր: Նոյն ոգով այսօր դիմագրաւում ենք հայրենի մեր երկրի անօրինական շրջափակմանը, կեանքեր խլող սադրիչ ռազմական գործողութիւններին, յաղթահարում մեր առջեւ ծառացած դժուարութիւնները, դիմակայում մարտահրաւէրներին եւ ջանքեր բերում` կերտելու խաղաղ ու բարօր կեանքը մեր ժողովրդի, սատար կանգնելու Մերձաւոր Արեւելքում պատերազմական դժուարութիւնները կրող մեր քոյրերին ու եղբայրներին: Ներկայ հիմնախնդիրների, նեղութիւնների յանդիման Քրիստոսի Ծննդեան եւ Աստուածայայտնութեան տոնը կեանքի նոր արշալոյս է բացում, ջերմացնում մեր հոգիները եւ յաւելում յոյս ու լաւատեսութիւն:
Փրկչի Ծննդեան ու Աստուածյայտնութեան խորհրդի առջեւ այսօր առաքելական նոյն յորդորն ենք բերում, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Աստուծոյ կամքին հետեւելու, բարին ընտրելու, դէպի կատարեալը ընթանալու, տոգորուելու կեանքը բարեփոխելու վճռականութեամբ ու նախանձախնդրութեամբ: Պահպանենք մեր սրտերը որպէս բեթղեհեմեան գողտրիկ անձաւներ աստուածային ներկայութեան` լինելու Փրկչին ճշմարտապէս երկրպագողներ, ողորմած, արդարամիտ ու եղբայրասէր: Զօրանանք Տիրոջով, որ կարող լինենք իրականութիւն դարձնել մեր յոյսերը, իրագործել ազգային մեր նպատակները: Մեր հոգիներում վառ պահենք հաւատքը` որպէս առ Տէրն առաջնորդող բեթղեհեմեան աստղալոյս, եւ իմաստուն մոգերի պէս մեր կեանքի ճանապարհը միշտ դարձնենք հաւատարմութիւն ու նուիրում առ Տէրը մեր Յիսուս Քրիստոս: Քրիստոսի Սուրբ Ծննդեան բերկրալի աւետիսով եղբայրական ողջոյն ենք յղում եւ Մեր բարեմաղթանքները բերում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նուիրապետական Աթոռների Գահակալներին` Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին, Երուսաղէմի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկեանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆեանին եւ մեր Եկեղեցու ողջ հոգեւոր դասին:
Մեր ջերմ ողջոյնն ենք յղում եւ Մանուկ Յիսուսի փրկարար շնորհները հայցում քոյր Եկեղեցիների հոգեւոր Պետերին եւ նրանց հաւատաւոր հօտին: Մեր ողջոյնն ենք յղում եւ Տիրոջ զօրակցութիւնը մաղթում Հայաստանի Հանրապետութեան Նախագահ տիար Սերժ Սարգսեանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Նախագահ Տիար Բակօ Սահակեանին, Մեր օրհնութիւնն ու բարեմաղթանքներն ենք բերում Սուրբ Պատարագի արարողութեանը ներկայ հայոց պետական աւագանուն եւ Հայաստանում հաւատարմագրուած դիւանագիտական առաքելութիւնների ներկայացուցիչներին: Հայրական Մեր սէրն ու օրհնութիւնը` հաւատաւոր համայն Մեր զաւակներին ի Հայրենիս եւ ի Սփիւռս: Սուրբ Ծննդեան տօնի այս նուիրական օրը աղօթք ենք բարձրացնում առ մարդացեալ Աստուածորդին ողջ աշխարհի խաղաղութեան, աշխարհասփիւռ մեր ժողովրդի բարօրութեան ու առաջընթացի համար: Հայցում ենք, որ Բարին Աստուած մարդկանց սրտերից հեռացնի բռնութեան եւ ատելութեան որոմները եւ սերմանի սիրոյ եւ համերաշխութեան շնորհները` իրագործելու Աստուծոյ կամքը` «բարին եւ հաճելին եւ կատարեալը»: Թող Տէրը Իր օրհնութեան եւ Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքոյ պահպանի մեր երկիրը, պայծառ պահի մեր Սուրբ Եկեղեցին եւ հաւատքի ու հաւատոյ գործոց շաւիղներում առաջնորդի մեր կեանքը` փառաբանելու Իր Սուրբ Անունը այսօր եւ միշտ եւ յաւիտեանս. ամէն: Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, ձեզ եւ մեզ մեծ աւետիս:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան