ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ներսես Պողոսյանը 21 օր հացադուլի մեջ է. պաշտպանները հայտարարությամբ են հանդես եկել 01/05/2017 11:05 | ԼՐԱՀՈՍ
21 օր հացադուլի մեջ գտնվող կալանավոր Ներսես Պողոսյանի պաշտպաններ Նինա Կարապետյանցը և Արայիկ Պապիկյանը հանդես են եկել հայտարարությամբ որում մասնավորապես ասվում է.
2016 թվականի դեկտեմբերի 15-ից (21 օր) «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Ներսես Պողոսյանը հայտարարել է անժամկետ հացադուլ: Նրա բողոքն ուղղված է դատարանների կողմից իր կալանքի ժամկետի ապօրինի երկարացմանը:
Ն. Պողոսյանի կալանքի ժամկետը առաջին ատյանի դատարանը երկարացրել է գրության հիման վրա, ինչը վերաքննիչ քրեական դատարանը (վերաքննիչ դատարանի 2016 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումը մինչ օրս չի տրամադրվել Ներսեսին կամ նրա պաշտպաններին) օրինական է համարել:
Իր բողոքի՝ ապօրինի կալանքի վերաբերյալ Ն.Պողոսյանը գրավոր հայտնել է ՀՀ Արդարադատության նախարարին, Գլխավոր դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին:
Արդարադատության նախարարն իր տարեվերջյան ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ ինքն այդ դեպքին (Ն.Պողոսյանի հացադուլին, առողջական վիճակին և պահանջին) ծանոթ չէ, բայց «կուսումնասիրի և կպարզի» խնդիրը։ Ասուլիսից հետո նախարարը Ն.Պողոսյանին պատասխանել է, և պատասխանի մեջ Ներսեսի համար նշել է ՀՀ սահմանադրության մի շարք հոդվածներ և հայտնել. «Ինչ վերաբերում է Ձեր կողմից հացադուլ հայտարարելուն, հայտնում ենք, որ Դուք ս/թ դեկտեմբերի 15-ին հայտարարել եք հացադուլ, կապված Ձեզ առաջադրված մեղադրանքին համաձայն չլինելու հետ»:
Նախարարության պատասխանից պարզվում է, որ նախարարն իրապես ծանոթ չէ դեպքին. Ն.Պողոսյանն իր դիմումի մեջ առաջադրված մեղադրանքի մասին ոչինչ չէր նշել, իսկ Արդարադատության նախարարությունից ոչ թե պատասխանել են Ներսեսի դիմում-պահանջին, այլ այդ գրությամբ ամրագրել է իր թվացյալ գործունակությունը:
Նախարարության պատասխանը ամփոփվել է հետևյալ «անզուգական» մտքով. «Հացադուլ հայտարարելու օրվանից առ այսօր … Ձեզ հետ տարվում են համապատասխան բացատրական և խորհրդատվական աշխատանքներ հացադուլը դադարեցնելու և Ձեր կողմից ներկայացված հարցերը օրինական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ:
Դժվարությամբ, բայց ըմբռնումով փորձում ենք հասկանալ «բացատրական և խորհրդատվական աշխատանքներ» տանելու մասին միտքը, բայց չենք կարողանում հասկանալ, թե ինչու է նախարարի համար հացադուլը համարվում անօրինական գործողություն:
Հաշվի առնելով այն հանգամանքները, որ
- Ն. Պողոսյանի կալանքի ժամկետը երկարացվել է մեկ գրության հիման վրա (որի պատճենը դատարանը հրաժարվեց տրամադրել պաշտպաններին)
- Վերաքննիչ քրեական դատարանը առաջին ատյանի դատարանի ապօրինի որոշումը որակեց որպես օրինական
- Մինչ օրս ո՛չ Ն. Պողոսյանը, և ոչ էլ նրա պաշտպանները չեն ստացել դեկտեմբերի 14-ի դատարանի որոշման օրինակը
- Արդարադատության համար պատասխանատու պաշտոնյան դեպքին փաստացի ծանոթ չէ և ծանոթանալու մտադրություն էլ չունի
Ներսես Պողոսյանի պաշտպանները հայտարարության մեջ նշել են, որ հացադուլի հետևանքով Ներսես Պողոսյանի վիճակի վատացման կամ որևէ այլ կերպ նրա առողջության վատթարացման բոլոր հետևանքները կրելու են այն բոլոր իրավասու անձինք ու մարմինները, ովքեր առնչություն ունեն Ներսես Պողոսյանի ներկայիս վիճակի հետ:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից