ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օտարազգիների հետ ամուսնությամբ չի կարելի կանխել հայկական պարբերական հիվանդության տարածվելը 01/04/2017 12:19 | Առողջություն
Թյուր պատկերացում հայկական պարբերական հիվանդության մասին: Այս խնդրին անդրադարձել է գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը:
Ստորև ներկայացնում ենք doctors.am կայքում հրապարակված հոդվածը, որը տպագրվել է «Առողջապահություն» ամսագրում:
1. Պարբերական հիվանդությունը կոչվում է նաև ընտանեկան միջերկրածովյան տենդ:
Իրականում հիվանդությունը միջերկրածովյան տենդ անվանեցին հույսով, որ հետագայում այդ վարկածը կապացուցվի, բայց եղավ հակառակը: Այսինքն՝ այն ժամանակ՝ 1958 թ., հրեա գիտնական Հարրի Հելլերը հիվանդությունն այսպես կոչեց, քանի որ հրեաների և արաբների միայն միջերկրածովյան սուբէթնիկ խմբերն էին, որ ունեին այս հիվանդությունը, հայկական համայնքներից էլ լավ ուսումնասիրված էին Կիլիկիայից բռնագաղթածները:
Հետագայում պարզվեց, որ այս հիվանդությունը խիստ հազվադեպ է իսպանացիների, իտալացիների և հույների շրջանում, իսկ հյուսիսաֆրիկյան արաբների շրջանում հանդիպում է 30 անգամ ավելի պակաս, քան հայերի: Հետագայում պարզվեց նաև այս հիվանդության անհամեմատ մեծ տարածվածությունը Արևմտյան Հայաստանում, Իրանի Ատրպատական նահանգում, Հայաստանում և հայկական բոլոր համայնքներում: Այսպիսով, սա ոչ թե միջերկրածովյան ավազանի հիվանդություն է, այլ Հայկական լեռնաշխարհի, իսկ Միջերկրական ծովն ընդամենը հիվանդության տարածվածության արևմտյան սահմանն է, ինչպես Սև ծովը՝ հյուսիսային, կամ Կասպից ծովը՝ արևելյան սահման:
2. Ընդունված է կարծել, որ պարբերական հիվանդություն կարող է հանդիպել միայն այն անձանց շրջանում, որոնց հարազատները ևս ունեն պարբերական հիվանդություն:
Պարբերական հիվանդությունը շատ դեպքերում կարող է առաջանալ նաև այն անձանց շրջանում, որոնց ընտանիքի անդամները չեն տառապում այս հիվանդությամբ. բավական է միայն, որ մարդը լինի հայազգի, ունենա հայկական ծագում:
Երբ ասվում է, որ այս հիվանդությունը ժառանգական է, ապա պետք է հասկանալ ոչ թե ընտանեկան կամ գերդաստանային, այլ ազգային, էթնիկ ժառանգականություն:
3. Կարծիք կա, որ պարբերական հիվանդություն ունեցող անձանց շրջանում գենետիկ հետազոտությունն անպայման պետք է բացահայտի երկու մուտացիա՝ ժառանգված երկու ծնողներից:
Իրականում այսպիսին է է միայն դեպքերի 60 %-ը: 30% դեպքերում մարդը միայն մեկ ծնողից կարող է ժառանգել պարբերական հիվանդության գենը, 10%-ում գենետիկ հետազոտությունը որևէ մուտացիա չի հայտնաբերում: Այսինքն՝ հնարավոր է անգամ, որ մարդն ունենա պարբերական հիվանդություն, սակայն գենային հետազոտությունը ցույց տա մուտացիաների բացակայություն:
4. Միայն գենետիկ հետազոտությամբ կարելի է հաստատել կամ ժխտել պարբերական հիվանդության առկայությունը:
Իրականում գենետիկ հետազոտությունը պարբերական հիվանդություն ախտորոշելու կամ ժխտելու ցուցանիշ չէ, այլ օժանդակ, հուշող մեթոդ միայն:
Ախտորոշվում է՝ հիմք ընդունելով կլինիկական դրսևորումները՝ որովայնի, կրծքավանդակի, հոդերի հանկարծակի առաջացող ցավը, որը կարող է ուղեկցվել տենդով կամ առանց տենդի և տևել 1-3 օր: Այս ամենի պարբերական կրկնությունն արյան մեջ բորբոքային ցուցանիշների առկայությամբ հիմք են՝ պարբերական հիվանդություն ախտորոշելու համար: Ախտորոշման օգտին է վկայում նաև կոլխիցինաբուժության արդյունավետությունը, այսինքն՝ հիվանդագին դրսևորումների մեղմացումը կամ անհետացումը բուժման ֆոնին:
5. Ընդունված է համարել, որ պարբերական հիվանդությունը «հին ազգերի» հիվանդություն է:
Պարսիկներն էլ են հին ազգ, վրացիներն էլ, սակայն պարբերական հիվանդությամբ գրեթե չեն տառապում: Հիվանդությունը հանդիպում է Հայկական լեռնաշխարհի տարածքում: Իսկ այժմ այդ տարածքում բնակվում են հայեր, Իրանի Ատրպատական նահանգի թրքախոս բնակչություն և Թուրքիայի այն քաղաքացիները, որոնք ապրում են Արևմտյան Հայաստանում: Հիվանդությունը հանդիպում է նաև միջերկրածովյան արաբների և հրեաների շրջանում, թեև Արաբական թերակղզու արաբներն ու Եվրոպայի և Ամերիկայի հրեաները, որոնք ի դեպ հրեաների 80%-ն են, այս հիվանդությամբ չեն հիվանդանում: Ամեն դեպքում այս հիվանդությունը հանդիպում է բացառապես այն ժողովուրդների շրջանում, որոնք կա՛մ ունեն հայկական ծագում, կա՛մ հայերի հետ սերում են նույն նախնիներից:
6. Պարբերական հիվանդությունը նաև կոչվում է «երևանյան»:
Այս հիվանդությունը հայկական համարելը խելամիտ է, սակայն Երևանի սահմաններում այն տեղայնացնելը լուրջ չէ:
Ստույգ հայտնի չէ, թե ով է այն առաջին անգամ այդպես կոչել, բայց կարծում եմ, որ կարող էին հիմք ծառայել այն հետազոտությունները, ըստ որոնց՝ պարբերական հիվանդության ամենից շատ բարդություններ են գրանցվել Երևանում հաշվառված հիվանդների շրջանում (Կալիֆորնիայի, Լիբանանի և Արցախի հայերի համեմատությամբ):
Մեկ այլ վարկածի համաձայն էլ, քանի որ խորհրդային տարիներին պետությունները ճանաչելի էին մայրաքաղաքներով, հիվանդությունը հայաստանյան-հայկականի փոխարեն անվանել են «երևանյան»:
7. Ընդունված է կարծել, որ բուժում պետք է ստանալ ողջ կյանքի ընթացքում:
Ըստ էության, եթե առաջիկա 100 տարում ոչինչ չփոխվի, և գիտությունը չզարգանա, ապա կոլխիցինաբուժումը ողջ կյանքի լուծում է: Սակայն 21-րդ դարում այնքան էլ ճիշտ չէ խոսել ողջ կյանքի մասին: Ամեն տասնամյակ նշանավորվում է բժշկական մի նոր գյուտով: Շատ հիվանդություններ, որոնք 10 տարի առաջ համարվում էին բարդ բուժելի կամ անբուժելի, այսօր արագ և արդյունավետ բուժվում են: Այնպես որ երիտասարդին, որն ընդունում է կոլխիցին, կարելի է ասել, որ առաջկա 5-10 տարիների ընթացքում հարցի լիարժեք լուծումը կոլխիցինաբուժումն է, սակայն դժվար է ենթադրել, թե հետո ինչ կլինի, բայց վստահաբար կարելի է ասել՝ ավելի լավ է լինելու, քան այժմ:
8. Կարծիք կա, որ կոլխիցինը բավական լուրջ կողմնակի ազդեցությամբ դեղորայք է:
Պետք է հիշել, որ ցանկացած դեղամիջոց ունի կողմնակի ազդեցություններ, իսկ կոլխիցինի կողմնակի ազդեցությունները, արդյունավետության համեմատ, չնչին են, հեշտ վերահսկվող և դարձելի: Անգամ հղիության ընթացքում դեղորայք ընդունելը չի դադարեցվում:
Այնպես որ այս դեղամիջոցի իրական կողմնակի ազդեցությունների մասին կարծիքն ուռճացված է:
9. Պարբերական հիվանդությունը հանդիպում է բացառապես երիտասարդների շրջանում:
Պարբերական հիվանդությունն առավել հաճախ ախտորոշվում է մինչև 20 տարեկան երիտասարդների շրջանում: Սակայն քիչ չեն դեպքերը, երբ պացիենտների պարբերական հիվանդությունը հայտնաբերվում է հասուն տարիքում՝ 40-60 տարեկանում:
Այնպես որ միայն տարիքը հիմք ընդունելով՝ ախտորոշումից հրաժարվելը սխալ է:
10. Պարբերական հիվանդությունը ցեղասպանություն վերապրած ժողովուրդների հիվանդություն է:
Առասպելական վարկած է, թե իբր սթրեսը և ապրումները հանգեցրել են հիվանդության: Իրականում այդպես չէ: Եվրոպայի հրեաները ցեղասպանության ենթարկվեցին, սակայն նրանք չունեն պարբերական հիվանդություն: Սթրեսը, քրոնիկ բացասական ազդակները կարող են ակտիվացնել բոլոր հիվանդությունները՝ անկախ տեսակից: Այնպես որ ցեղասպանությունից վերապրած հայերը կարող էին ունենալ հիվանդության ավելի ծանր ընթացք, ինչպես և պատերազմ տեսած հայերը, բայց դա չի նշանակում, որ նշված գործոնները հիվանդության պատճառ են: Հիվանդության պատճառը գենետիկան է, ժառանգականությունը. անգամ Տիգրան Մեծի ժամանակներում հայերս ունեցել ենք այս հիվանդությունը:
11. Սխալվում են՝ կարծելով, որ ներքին ամուսնությունները, «արյունը չթարմացնելն» են հենց պարբերական հիվանդության պատճառ:
Ճիշտ հակառակը. սա ոչ թե փակ համայնքի հիվանդություն է, այլ գեն, որը ժամանակի ընթացքում «գրավել» է նորանոր համայնքներ: Ծագելով մեկ կամ մի քանի ընտանիքներում՝ տարածվել է մի ողջ ժողովրդի մեջ: Եվ ինչպես այդ հիվանդության հիմնադրի ընտանիքի զավակները, ամուսնանալով այլ ընտանիքների, այլ գյուղերի ու քաղաքների բնակիչների հետ, չեն ազատվել այս հիվանդությունից, այնպես էլ հայերը, որքան էլ լուծվեն այլ ժողովուրդների մեջ, չեն կորցնելու այս գենը:
Դժվար է ասել՝ ժամանակի ընթացքում պարբերական հիվանդության գենը կգրավի արդյոք նոր համայնքներ, թե ոչ, բայց և այնպես, կարծել, որ օտարազգիների հետ ամուսնությամբ կարելի է կանխել հիվանդության տարածվելը, թյուրիմացություն է: Բացի այդ չպետք է մոռանալ, որ յուրքանչյուր ազգ, ունի իրեն բնորոշ հիվանդություններ, որոնց շարքում, ի դեպ, պարբերական հիվանդությունն առավել բարորակներից է:
Այնպես որ հիվանդությունից խուսափելու համար ընտանիք կազմելով՝ կարելի է ավելի մեծ ռիսկային գոտում հայտնվել: Եվ վերջին հաշվով, սերն է ընտանիք կազմելու հիմքը, ոչ թե սելեկցիոն տրամաբանութունը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2025 23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
- 01/21/2025 22:22 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Գանձակում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն․ կան վիրավորներ
- 01/21/2025 22:06 Ծեծկռտուք՝ Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում․ կա տուժած. Shamshyan.com
- 01/21/2025 21:29 Արմավիրում վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել