ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արթուր Սարգսյանը ազատ է արձակվել՝ մարդասիրությո՞ւն, թե՞ ՄԻԵԴ ապագա որոշման կանխարգելում 01/03/2017 13:45 | Քրեական խրոնիկոն
2016 թվականի դեկտեմբերի 30-ին կայացված որոշմամբ վերահսկող դատախազը փոփոխել է «Սասնա ծռերի» գործով կալանավորված Ա.Սարգսյանի` «Հաց բերողի», կալանավորումը՝ չհեռանալու ստորագրության և նրան ազատ արձակել կալանքից:
Ըստ Դատախազության տարածած մամուլի հաղորդարության, նրա մոտ ախտորոշված հիվանդությունը նվազեցնում է նրա կողմից քննությունից խուսափելու հավանականությունը:
Թվում էր, թե Արթուր Սարգսյանի առողջական վիճակը գաղտնիք չէր ոչ մեկի համար, բայց նրա պաշտպաններ Դավիթ Գյուրջյանի ու Տիգրան Եգորյանի բողոքները, հանրության ու ԶԼՄ-ների ահազանգումները մնում էին անպատասխան ինչպես ձայն բարբառո հանապատի, և Արթուր Սարգսյանը շարունակում էր մնալ կալանքի տակ՝ հակառակ նրա մտահոգիչ առողջական վիճակի:
«Մարդասիրության» պատճառն ըստ ամենայնի ՄԻԵԴ-ում ընթացող արագ զարգացումներն էին՝ Ա.Սարգսյանի պաշտպանների գանգատի հիման վրա:
«Փաստինֆո»-ի լրագրողին Ա.Սարգսյանի պաշտպան, փաստաբան Դավիթ Գյուրջյանը ժամանակին հայտնել էր, որ ՄԻԵԴ-ը ժամանակ է տվել Հայաստանի կառավարությանը, որպեսզի պաշտպանների ներկայացրած գանգատին պատասխան ներկայացնի, համապատասխան հարցադրումներ է ուղղել և վերջնաժամկետ է նշել 2017թ. հունվարի 4-ը:
Փաստաբաններն իրենց բողոքում խնդրում են ՄԻԵԴ-ից, որպեսզի անմարդկային վերաբերմունքից զերծ պահելու նպատակով միջոցներ կիրառվեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որպեսզի վերջինս երաշխիքներ տրամադրի Արթուր Սարգսյանի կապակցությամբ՝ ընդհուպ մինչև նրա ազատ արձակելու վերաբերյալ:
ՄԻԵԴ-ը կառավարությանը ժամանակ է տվել՝ Արթուր Սարգսյանի հետ կապված պատասխաններ ներկայացնելու համար
Դ.Գյուրջյանը մեզ տված հարցազրույցում հիշեցրել էր, որ ըստ կառավարության որոշման, անձը ազատ է արձակվում, երբ նրա առողջական վիճակն անհամատեղելի է նրա նկատմամբ ազատազրկման տեսքով պատիժ կիրառելու կամ կալանքի տակ պահելու հետ:
«Տվյալ դեպքում անմարդկային վերաբերմունքից զերծ պահելու միակ հնարավորությունը դա իր ազատ արձակումն է»,- ասել էր Դավիթ Գյուրջյանը:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի առաղջական վիճակի վատթարացման մասին ահազանգել էին նրա փաստաբաններ Տիգրան Եգորյանն ու Դավիթ Գյուրջյանը, Ա. Սարգսյանի առողջական վիճակի վատթարացման մասին իր անհանգստությունն է հայտնել նաև նրա եղբայրը՝ Արսեն Սարգսյանը:
Մասնավորապես՝ ըստ փաստաբանների ժամանակին հրապարակված հաղորդագրության` դեկտեմբերի 10-ին Սարգսյանի մոտ սկսվել են գլխապտույտներ, սրտխառնոց և փսխումներ: Դեկտեմբերի 11-ին Արթուր Սարգսյանի մոտ արդեն սկսվել են արյունային փսխումներ:
Կանչվել է շտապօգնություն, և Սարգսյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ իրականացվել է հետազոտություն, նրա մոտ ախտորոշվել է կերակրափողի էրոզիա և ճաք, որից տեղի էր ունենում արյան արտահոսքը, աղեստամոքսային համակարգի խնդիրներ, նշանակվել է բուժում դեղորայքի և ներերակային կաթիլային ներարկումների միջոցով: Այնուհետև Սարգսյանը կրկին տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ, ապա նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից