ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2016թ. մեզ ավելի համախմբեց. Քաղաքապետ 12/30/2016 22:11 | ԼՐԱՀՈՍ
2016 թվականը մեզ ավելի համախմբեց, վերահաստատեց, որ արժանավոր ժողովուրդ ենք, - ասել է Երեւանի քաղաքապետը` ամանորյա ուղերձում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով երեւանցիներին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի՛ համաքաղաքացիներ,
ավարտին է մոտենում 2016 թվականը: Այն լի էր ինչպես կարևոր ծրագրերով ու ձեռքբերումներով, այնպես էլ որոշակի փորձություններով: Տարին մեզ ավելի համախմբեց ու վերահաստատեց, որ արժանավոր ժողովուրդ ենք: Այն նաև նոր հերոսներ տվեց, ու գալիք սերունդների համար հավերժացրեց նրանց անունները: Այսօր՝ տարեմուտի շեմին, իմ հարգանքի տուրքն եմ մատուցում մեր բոլոր այն հայորդիների հիշատակին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին մեր երկրի խաղաղության և մեր ժողովրդի վաղվա օրվա համար:
Սիրելի՛ երևանցիներ, մայրաքաղաքի հին ու նոր բնակիչներ,
ուրախ եմ արձանագրել, որ Երևանը հերթական տարին ամփոփում է կարևոր ձեռքբերումներով: 2016 թվականի նվաճումների մեջ առանձնացան նաև այնպիսիք, որոնք տասնամյակներ շարունակ սպասված, խոշոր ծրագրեր էին: Ավարտվող տարում մենք շարունակեցինք իրականացնել հավակնոտ նախագծեր:
Շահագործման հանձնվեցին նոր ճանապարհներ, բարեկարգվեցին փողոցներ, մայթեր ու բակեր, կանաչ տարածքներ՝ ձգտելով Երևանը դարձնել ավելի հարմարավետ, մատչելի ու ապահով:
Կատարված աշխատանքներում, իհարկե, մեծ էր ձեր դերը, սիրելի՛ համաքաղաքացիներ: Ակնհայտ է, որ ամենաբարդ խնդիրն անգամ լուծելի է, եթե կա վստահություն, համախմբվածություն և մեր քաղաքը ավելի լավը դարձնելու միասնական կամք: Համոզված եմ, որ 2017 թվականին, շարունակելով համատեղել մեր ջանքերը, կունենանք նոր ձեռքբերումներ՝ այսօրվա Երևանի և գալիք սերունդների համար:
Այս օրերին յուրաքանչյուր հայ օջախում շնորհավորանքի ու ջերմ բարեմաղթանքների խոսքեր են հնչում: Սիրով միանում եմ բոլոր բարեմաղթանքներին:
Թո՛ղ 2017 թվականն անսպառ ջերմություն, անսահման սեր ու բարեկեցություն բերի բոլորիս օջախներին: Թո՛ղ, որ գալիք տարին խաղաղության, համերաշխության, վերելքի և բարօրության տարի լինի մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի համար:
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ ծնունդ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ