ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի Հանրապետությունն ընթանում է ճիշտ ճանապարհով. Շարմազանովն ամփոփել է քաղաքական տարին 12/30/2016 10:58 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ամփոփել է 2016թ. քաղաքական տարին: Դեկտեմբերի 29-ին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ քաղաքական տարին բավականին բարդ է եղել, եղել են ձախողուmnեր, թերություններ, առավելություններ:
«Ընդհանուր առմամբ, տարին բարդ էր և լի էր իրադարձություններով: Նոր Սահմանադրության ընդունումից հետո, սա, փաստորեն, առաջին տարին էր, և մենք մեր վրա զգացինք նոր Սահմանադրության դրական միտումները: Նախ, փետրվարի 12-ին հանրապետության Նախագահը հանդես եկավ ծրագրային ելույթով, որով գործնական ռելսերի վրա դրեց Հայաստանում բարեփոխումների կուրսը, տվեց, թե ինչպիսի չափորոշիչների և չափանիշների պետք է համապատասխանեն պետական պաշտոնյաները: Ես համոզված եմ, որ եթե չլիներ ապրիլյան քառօրյա պատերազմը, այն բարեփոխումները, որոնք սկսվեցին հուլիսից հետո, շատ ավելի շուտ կսկսվեին, որովհետև այդ բարեփոխումների անհրաժեշտության մասին հանրային կյանքի բոլոր ոլորտներում անդրադարձել է Հայաստանի Նախագահը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը՝ հավելելով, որ անշեղորեն գնալու են հանրապետության Նախագահի ծրագրային ելույթներում մատնանշված դրույթները կյանքի կոչելու ճանապարհով:
ՀՀ ԱԺ փոխնախագահը հավելեց, որ տարին հագեցած էր նաև Հայաստանի համար արտաքին մարտահրավերներով: Նրա խոսքով՝ ապրիլյան քառօրյա պատերազմը լուրջ մարտահրավեր էր ոչ միայն հայկական պետականությանը, այլ առհասարակ տարածաշրջանին:
«Ես ևս մեկ անգամ ցանկանում եմ գլուխ խոնարհել մեր բոլոր հերոսների առջև: Նրանք բոլորը զոհեր չեն, այլ հերոսներ են, որոնք կյանքը չխնայելով, գնացին հավերժություն՝ հանուն հայրենիքի: Այսօր նաև մեծապես նրանց շնորհիվ է, որ մենք ապրում ենք հնարավորինս հարաբերական խաղաղության մեջ: Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը ֆիասկո ապրեց: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ծրագրերը չիրականացան: Դա ցույց տվեցին Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի գագաթնաժողովները: Ադրբեջանի նպատակն էր զրոյից սկսել բանակցությունները: Դա նրան չհաջողվեց: Ադրբեջանին չհաջողվեց որևէ բնակավայր գրավել: Նրանք մի քանի ժամով կարողացան գրավել Թալիշը, սակայն այսօր այդ բնակավայրը մերն է, մեր զինված ուժերը կարողացան այն հետ բերել»,- նշեց Շարմազանովը:
Շարմազանովը հավելեց, որ հայկական կողﬔրը հստակ նշել են, իսկ համանախագահող երկրներն ընդունել են, որ 1994 և 1995 թվականների զինադադարի պայմանագրերն անհրաժեշտություն են:
«Ավելին, Հայաստանի Նախագահը խոսել է մի շարք թեզերի անհրաժեշտության մասին, որոնք ես անվանել եմ ապրիլյան թեզիսներ: Այնտեղ հստակ խոսք էր գնում ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ավելացման մասին, ինչպես նաև մոնիթորինգի մեխանիզմների իրականացման: Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում այս թեզիսներն ընդունվել են: Սրանք այլևս ոչ միայն Հայաստանի Նախագահի թեզիսներն են, այլ թեզիսներ են, որոնք միս ու արյուն են ստացել համանախագահների կողմից, որոնք ամրագրվել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
Հաջորդ ցավալի իրադարձությունը ԱԺ փոխնախագահը համարում է հուլիսյան իրադարձությունները, երբ մի խումբ զինված անձինք գրավել էին ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը: Շարմազանովը կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանություններն այդ օրերին գնացին ոչ թե ահաբեկչության դեմ պայքարի դասական մեթոդների կիրառման, այլ հանդուրժողականության ճանապարհով:
«Մի քանի շաբաթ բանակցություններ վարելով հակառակ կողմի հետ՝ հնարավոր եղավ մեր պետությունը զերծ պահել նոր ցնցուﬓերից և զոհերից: Դա տեղի ունեցավ բացառապես իշխանությունների ճկուն քաղաքականության արդյունքում»,- ասաց նա:
Հաջորդ կարևոր իրադարձությունը Շարմազանովը համարում է Հայաստանի անկախության 25-ամյա տարեդարձը:
«Բոլոր թերություններով հանդերձ, պետք է նշել, որ Հայաստանը գնում է ճիշտ ուղղությամբ: Մենք ունենք այլևս կայացած Հայաստանի Հանրապետություն իր զարգացած ինստիտուտներով: Այլևս Հայաստանի անկախության սերունդը փաստ է, Հայաստանի պետական ինստիտուտները, հասարակությունը, ազատ մամուլը փաստ են: Ամենամեծ ձեռքբերումը մեր անկախության սերունդն է, ազգային բանակը և մեր ժողովրդավարական ինստիտուտները»,- նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահը: Նա կարևորում է նաև նոր ընտրական օրենսգրքի ընդունումը, որի շուրջ հնարավոր է եղել հասնել աննախադեպ կոնսոլիդացիայի:
«Դա պատմական կոնսոլիդացիա է քաղաքական ուժերի միջև Հայաստանի նորագույն պատմության ընթացքում, երբ առաջին անգամ ընդդիմությունը և իշխանությունը ստորագրել են մեկ քաղաքական փաստաթղթի տակ: Սրանով լուրջ հիմքեր են ստեղծվել, որպեսզի 2017թ. խորհրդարանական ընտրությունները լինեն լավագույնը մեր նորագույն պատմության ընթացքում: Իշխանությունը, գնալով փոխզիջումների, ցույց տվեց, որ ամենաշահագրգիռ կողմն է, որպեսզի մեր երկրում ընտրություններն անցնեն ազատ, արդար և թափանցիկ»,- հավելեց Շարմազանովը:
Նա անդրադարձավ Հայաստանի նոր կառավարությանը՝ ընդգծելով, որ այն բարեփոխումները կյանքի կոչելու կառավարություն է: «Այս ամիսների ընթացքում Կարապետյանի կառավարությունն ապացուցել է, որ ի զորու է իրականացնել այն խնդիրները, որոնք նախանշվել են կառավարության ծրագրի մեջ»,- եզրափակեց Շարմազանովը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից